վահան կոստանյան
ՀՀ-ԱՄՆ հարաբերությունների քննարկում
ՀՀ ԱԳ նախարարի տեղակալը քննարկել է ԱՄՆ պատվիրակության հետ երկկողմ հարաբերությունների հարցերը:
Հայաստանն ԱՄՆ-ին քաջալերել է․ Վահան Կոստանյան
Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարի տեղակալ Վահան Կոստանյանը հայտարարել է, որ Հայաստանը քաջալերել է Միացյալ Նահանգների գործընկերներին վերագործարկել Վրաստանի հետ երկխոսությունը՝ Հարավային Կովկասում հաղորդակցությունների ապաշրջափակման համատեքստում։․․․
Ի՞նչ է խորհրդանշում թուրքական ափսեի փոխանցումը ՀՀ փոխարտգործնախարարին
Սեպտեմբերի 12-ին Թուրքիայի հատուկ ներկայացուցիչ Սերդար Քըլըչի գլխավորած պատվիրակության Հայաստան այցի ընթացքում Քըլըչը զարդանախշերով արծաթե ափսե է նվիրել ՀՀ արտաքին գործերի փոխնախարար Վահան Կոստանյանին։ Նվերը գնահատվել է 101,228 դրամ, և Կոստանյանը այն հանձնել է․․․
Վահան Կոստանյանը նշանակվել է ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը որոշում է ստորագրել ԱԳ նախարարի տեղակալ նշանակելու մասին: «Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» օրենքի 9-րդ հոդվածի 1-ին մասով՝ Վահան Կոստանյանին նշանակել արտաքին գործերի նախարարի տեղակալ»,- ասված է վարչապետի որոշման մեջ:
Ժամեր անց արդեն Բելգրադում տեղի կունենա Հայաստանի և Սերբիայի խորհրդարանների խոսնակների հանդիպումը. Կոստանյան
ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանի օգնական Վահան Կոստանյանն իր Facebook-ի էջում գրառում է կատարել: «Ավարտեցինք պաշտոնական այցը Նիդեռլանդների թագավորությունում։ Արդյունավետ ու հստակ օրակարգով այցը լավագույնս կազմակերպեց դեսպան Տիգրան Բալայանը։ Ժամեր անց արդեն Բելգրադում տեղի կունենա Հայաստանի և Սերբիայի խորհրդարանների խոսնակների հանդիպումը՝ Միջխորհրդարանական միության 141-րդ նստաշրջանի շրջանակներում», – գրել է նա: https://www.facebook.com/photo.php?fbid=3593679647324655&set=a.687347464624569&type=3
ԱԺ աշխատակազմի ղեկավարը կարող է պատժվել․ «Հրապարակ»
«Հրապարակ» թերթը գրում է. «Արարատ Միրզոյանի կարգադրությամբ նախօրեին չեղարկվեցին ԱԺ աշխատակիցների ապօրինի ազատման հրամանագրերը։ Բոլոր նրանք, ում առանց օրինական հիմքի ուղարկել էին կադրերի ռեզերվ, վերադարձան իրենց աշխատանքին, հաստիքացուցակը կլրացվի օրենքի շրջանակներում․ երեկ մեզ հայտնեց ԱԺ նախագահի խորհրդական Վահան Կոստանյանը։ «Այդ տխուր ավանդույթը, որ ԱԺ նախագահի կարգադրությունները չեն հրապարակվում, մենք ժառանգել էինք նախորդ աշխատակազմից։ ԱԺ աշխատակազմը,…
Հայտնի են ՔՊ վաչության փոխնախագահները
«Քաղաքացիական պայմանագրի» նորընտիր վարչության այսօր տեղի ունեցած նիստում վարչության փոխնախագահներ են ընտրվել Ռուբեն Ռուբինյանը և Հակոբ Սիմիդյանը։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է կուսակցության խոսնակ Վահան Կոստանյանը: https://www.facebook.com/vahan.shirak/posts/3266001926759097
Կասկածելի հավաքը մեզ հետ կապել փորձող մարդկանց մաղթում եմ շարունակել վայելել իրականությունը վարդագույն ակնոցների հետևից․ ՔՊ խոսնակ
«Ի տարբերություն շատ այլ քաղաքական ուժերի` սովորություն չունենք ուրիշի ձեռքով որևէ ակցիա իրականացնել։ Եթե կա մեր քաղաքական օրակարգը զանազան ակցիաների միջոցով առաջ մղելու անհրաժեշտությունը, դրա մասին հրապարակայնորեն հայտարարում և իրականացնում ենք ինքներս։ Այսօր տեղի ունեցած կասկածելի հավաքը «Քաղաքացիական պայմանագրի» հետ կապել փորձող և ուրախացող անձանց մաղթում եմ շարունակել վայելել իրականությունը իրենց վարդագույն ակնոցների հետևից»,- այս…
Արարատ Միրզոյանի կինը ֆեյսբուքում գրառում է կատարել հեղափոխության օրերի դեպքերից
«ՀՀ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանի կինը՝ Գոհար Աբաջյանը ֆեյսբուքյան իր էջում գրառումէ կատարել Թավշյա հեղափոխության ժամանակ տեղի ունեցած դեպքերից: Արարատին բռնելուց հետո չէի հասկանում ինչ էր կատարվում: Ինձ էլ էին բռնել: Գլխումս անընդհատ Արարատի խոսքերն էին` կամ հաղթելու ենք, կամ նստելու… կամ նստելու… 2 ժամից ինձ բաց թողեցին: Հագուստս և պայուսակս մնացել էին մեքենայի մեջ:…
«Կուսակցության վարչությունում դեռ շարունակվում են տարբեր պաշտոններում նշանակումների վերաբերյալ քննարկումները»,- ՔՊ մամուլի խոսնակ Վահան Կոստանյան
«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչությունում դեռ շարունակվում են պետական տարբեր պաշտոններում նշանակումների վերաբերյալ քննարկումները: «Արմենպրես»-ի հետ զրույցում ՔՊ մամուլի խոսնակ Վահան Կոստանյանը ոչ հերքեց, ոչ էլ հաստատեց լրատվամիջոցների տեղեկությունները, թե մշակույթի նախարարի պաշտոնակատար Լիլիթ Մակունցն Ազգային ժողովում կլինի «Իմ քայլը» խմբակցության ղեկավարը, իսկ խմբակցության քարտուղար կնշանակվի «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամ, «Իմ քայլը» դաշինքի ցուցակով ընտրված պատգամավոր Հակոբ Սիմիդյանը։…










