Վահան Մարտիրոսյան

  • Առաջին անգամ Վանաձորում կանցկացվեն «Երևանի օրեր»

    Առաջին անգամ Վանաձորում կանցկացվեն «Երևանի օրեր»

    Երևանի քաղաքապետարանի նախաձեռնությամբ հոկտեմբերի 24-26-ը կանցկացվեն «Երևանի օրերը Վանաձորում»: Հոկտեմբերի 26-ին Վանաձորը կնշի նաև քաղաքի տոնը: Հոկտեմբերի 24-ին, ժամը 19:00-ին Հովհ. Աբելյանի անվան պետական դրամատիկական թատրոնում կկայանա Երևանի կամերային թատրոնի «Շոու համար 3» ներկայացումը: (Հեղինակ և բեմադրող ռեժիսոր՝ Լուսինե Երնջակյան, թատրոնի գեղարվեստական ղեկավար՝ Արա Երնջակյան): Հոկտեմբերի 25 -ին, ժամը 19:00-ին Հայաստանի պետական կամերգային նվագախումբը դասական…

  • «Իտալական մոտիվներ» խորագրով համերգ կամերային երաժշտության տանը

    «Իտալական մոտիվներ» խորագրով համերգ կամերային երաժշտության տանը

    Կամերային երաժշտության ազգային կենտրոնը՝ Հայաստանում Իտալիայի դեսպանատան հետ համատեղ Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը կազմակերպեց «Իտալական մոտիվներ» խորագրով համերգ: Միջոցառմանը հանդես եկավ Հայաստանի պետական կամերային նվագախումբը (գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր՝ Վահան Մարտիրոսյան)՝ դիրիժոր Հարություն Արզումանյանի ղեկավարությամբ: Երեկոն իրենց ներկայությամբ պատվեցին արտակարգ և լիազոր դեսպաններ, պաշտոնատար այրեր, արվեստագետներ: Միջոցառումն անցավ Կամերայինի տաք և հյուրընկալ լեփ-լեցուն…

  • Կամերային նվագախումբը հանդես կգա «Պայծառակերպված գիշեր» խորագրով համերգով

    Կամերային նվագախումբը հանդես կգա «Պայծառակերպված գիշեր» խորագրով համերգով

    Հայաստանի պետական կամերային նվագախումբը նոյեմբերի 26-ին, ժամը 19:00 Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը հանդես կգա«Պայծառակերպված գիշեր» խորագրով համերգով: Փոխանցում է 168.am-ը: Համերգային երեկոյին նվագախումբը ելույթ կունենա ՀՊԿՆ գեղարվեստական ղեկավար և գլխավորդիրիժոր Վահան Մարտիրոսյանի ղեկավարությամբ: Որպես մենակատարներ հանդես կգան Նարինե Ենգիբարյանը (դաշնամուր) և Թերեզա Ոսկանյանը(երգեհոն): Համերգի ընթացքում կներկայացվեն Առնոլդ Շյոնբերգի «Պայծառակերպվածգիշեր»,  Յ. Ս. Բախի Դաշնամուրի կոնցերտ ռե մինոր, Գ. Ֆ. Հենդելի Կոնցերտ երգեհոնի և նվագախմբի համար ստեղծագործությունները: Առնոլդ Շյոնբերգը ստեղծել է «Պայծառակերպված գիշեր»-ը 1899 թվականին: Այն ստեղծվել է ընդամենը երեք շաբաթում և կոմպոզիտորի վաղ շրջանի ամենակարևոր ստեղծագործությունն է: Շյոնբերգը ոգեշնչվել է Ռիխարդ Դեմելի համանուն պոեմից: Պոեմի հերոսները…