Կամերային նվագախումբը հանդես կգա «Պայծառակերպված գիշեր» խորագրով համերգով

Ամենադիտվածներ

Կամերային նվագախումբը հանդես կգա «Պայծառակերպված գիշեր» խորագրով համերգով

Հայաստանի պետական կամերային նվագախումբը նոյեմբերի 26-ին, ժամը 19:00 Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը հանդես կգա«Պայծառակերպված գիշեր» խորագրով համերգով: Փոխանցում է 168.am-ը:

Համերգային երեկոյին նվագախումբը ելույթ կունենա ՀՊԿՆ գեղարվեստական ղեկավար և գլխավորդիրիժոր Վահան Մարտիրոսյանի ղեկավարությամբ: Որպես մենակատարներ հանդես կգան Նարինե Ենգիբարյանը (դաշնամուր) և Թերեզա Ոսկանյանը(երգեհոն):

Համերգի ընթացքում կներկայացվեն Առնոլդ Շյոնբերգի «Պայծառակերպվածգիշեր», 
Յ. Ս. Բախի Դաշնամուրի կոնցերտ ռե մինոր, Գ. Ֆ. Հենդելի Կոնցերտ երգեհոնի և նվագախմբի համար ստեղծագործությունները:

Առնոլդ Շյոնբերգը ստեղծել է «Պայծառակերպված գիշեր»-ը 1899 թվականին: Այն ստեղծվել է ընդամենը երեք շաբաթում և կոմպոզիտորի վաղ շրջանի ամենակարևոր ստեղծագործությունն է: Շյոնբերգը ոգեշնչվել է Ռիխարդ Դեմելի համանուն պոեմից: Պոեմի հերոսները երկուսն են՝ կին և տղամարդ: Ցուրտ երեկո է, նրանք կողք կողքի քայլում են: Կինը խոստովանում է, որ դավաճանել է տղամարդուն, վերջինս էլ ներում է նրան:

Շյոնբերգի գործում նկատելի են Վագների, Լիստի, Մալերի, Ռիխարդ Շտրաուսի և Չայկովսկու ազդեցությունները: Այս ինքնատիպ գործը բազում նվագախմբերի երկացանկի անբաժանելի մաս է դարձել:

|
Խմբագրական ներդրում:Ազատ TV Խմբագրություն
|
Հրատարակիչ:Ազատ TV

Ամենաթարմ