վանդալիզմ
Սպենդիարյանի հուշարձանը կապույտով ներկել են (ՏԵՍԱՆՅՈւԹ)
Անհայտ անձինք կապույտ գույնով ներկել են անվանի կոմպոզիտոր Ալեքսանդր Սպենդիարյանի արձանը: Այս մասին տեղեկանում ենք ՀՀ ԿԳՄՍ նախարարություն «Պահպանության Ծառայություն» ՊՈԱԿ-ի Facebook-ի էջից, որը դեպքի կապակցությամբ տեսանյութ է հրապարակել։ Նշվում է, որ այն հանրապետական նշանակության հուշարձան է։ https://www.facebook.com/ArmenianMonuments/posts/3884180108367311?__cft__%5B0%5D=AZVqOrObC9PXnfWj6phZqmc46TcNBAs9aVPk-5wVCUn4QPnHuqx3sO0LTktoZLpF8gBzVBvfoN_tV9XW16Er7BtUCaEbDEmcbAlkQ3gIAd4SWEzumw1mzjyMAZJjW9Pw5CJX2s0n3SRRtmARoIy3ua-1YMHspVTDJpLt-AGUV1UL-w&__tn__=%2CO%2CP-R
Վանդալիզմ Կոտայքում․ Նոր Երզնկայում խաչքարեր են ջարդվել
«Պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի ՊՄՊ Կոտայքի մարզային ծառայության աշխատակիցը, հուշարձանների տարածք կատարած հերթական շրջայցի ժամանակ, վանդալիզմի դեպք է արձանագրել։ Այս մասին տեղեկանում ենք ՀՀ ԿԳՄՍ նախարարության «Պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի Facebook-ի էջից։ Նշվում է, որ Նոր Երզնկա համայնքում գտնվող խաչքարերից երկուսը ջարդված են եղել։ «Չնայած խաչքարերն ընդգրկված չեն ոչ նորահայտ հուշարձանների, և ոչ էլ` հուշարձանների պետական ցուցակում…
Ադրբեջանցի զինվորականները ցինիզմով վանդալիզմի են ենթարկում հայկական եկեղեցին
ՀՀ Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանն անդրադարձել է ադրբեջանական զինվորականների կողմից Արցախում հայկական եկեղեցիների նկատմամբ կատարվող հերթական վանդալիզմին և այդ մասին տեսանյութ է տեղադրել․ «Սա Արցախի Մատաղիսի Սուրբ Եղիշե հայկական եկեղեցին է (19-րդ դար): Ադրբեջանական զինվորականները (համազգեստի վրա բացահայտ է նաև թուրքական դրոշի առկայությունը) այս տեսանյութում ցինիզմով անարգանքի, վանդալիզմի են ենթարկում հայկական եկեղեցին` բացահայտ ցուցադրելով…
Արցախի ԱԳՆ նախարարը նամակ է հղել ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրեն Օդրի Ազուլեին
ԱՀ ԱԳՆ-ն հայտնում է, որ նոյեմբերի 19-ին Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարար Մասիս Մայիլյանը նամակ է հղել ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրեն Օդրի Ազուլեին՝ ադրբեջանական կողմի իրականացրած՝ հայկական պատմական, հոգևոր և մշակութային ժառանգության հուշարձանների պղծման փաստերի և վանդալիզմի ակտերի կապակցությամբ։ Նամակում նշվում է, որ սեպտեմբերի 27-ին Թուրքիայի աջակցությամբ Ադրբեջանի կողմից Արցախի Հանրապետության դեմ սանձազերծված զինված ագրեսիայի արդյունքում…
Թուրքերը Լիոնում վանդալիզմի են ենթարկել Հայոց ցեղասպանության հուշարձանը
Սփյուռքի Գլխավոր հանձնակատարի գրասենյակը հայտնում է, որ Թուրքերը Լիոնում վանդալիզմի են ենթարկել Հայոց ցեղասպանության հուշարձանը: https://www.facebook.com/DiasporaHighCommissionerOfficeArmenia/photos/a.925951747757158/1316689015350094/?type=3
Վանդալիզմի այս դրսևորումը դեմ է մարդկության և Աստծո օրենքներին.Կվերականգնենք. Արցախի նախագահ
Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը գրառում է կատարել Facebook-ում: «Շուշիի Սուրբ Ղազանչեցոց եկեղեցին ևս թիրախ դարձավ ահաբեկիչների կողմից: Վանդալիզմի այս դրսևորումը դեմ է մարդկության և Աստծո օրենքներին: Կվերականգնենք»,-ասվում է գրառման մեջ: https://www.facebook.com/ArayikHarutyunian/posts/620041545359889
Վանդալիզմ Արմավիրում. կոտրել են եկեղեցու տարածքում գտնվող Հիսուսի արձանը
ԼՀԿ-ական Էդվարդ Անդրեասյանը գրառում է կատարել Facebook-ում և լուսանկարներ է հրապարակել: Պատգամավորը հայտնում է, որ կոտրել են Հիսուսի արձանը: «Նոր տեղեկացա, որ ՀՀ Արմավիրի մարզի Մեծամոր համայնքի եկեղեցու բակում վանդալիզմ են իրագործել ոմն ստահակներ՝ բութ գործիքի կիրառմամբ կոտրել են եկեղեցու տարածքում գտնվող Հիսուսի արձանը… Պատկան մարմիններին կոչ եմ անում հնարավորինս արագ ձեռք առնել համապատասխան միջոցներ…
Ֆրանսիայում ՀՀ դեսպանը և այլ պաշտոնատար անձինք այցելել է Կոմիտասի հուշարձանին
Ֆրանսիայում ՀՀ դեսպանությունը գրառում է կատարել -ում: Դեսպանությունը հայտնում է, որ Ֆրանսիայում ՀՀ դեսպանը և ալյք այցելել են Կոմիտասի հուշարձանին: «Այսօր Ֆրանսիայում Հայաստանի դեսպան Հասմիկ Տոլմաջյանը, Հայաստանում Ֆրանսիայի դեսպան Ջոնաթան Լաքոթը, ինչպես նաև Ֆրանսահայ կազմակերպությունների համակարգող խորհրդի CCAF France համանախագահներ Արա Թորանյանը և Մուրադ Փափազյանը Փարիզում հարգանքի տուրք մատուցեցին Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին՝ Կոմիտաս Վարդապետի…
Գողություն և վանդալիզմ Ամուլսարում (ՏԵՍԱՆՅՈւԹ)
«Լիդիան Արմենիան» տեղեկացնում է, որ այսօր` հուլիսի 24-ին, ընկերության համապատասխան հանձնաժողովը սկսել է Ամուլսարի տարածքում գույքագրման աշխատանքները: Հաշվի առնելով, որ արդեն երկու տարի է «Լիդիանը» ապօրինության հետեւանքով զրկված էր սեփական տարածք մուտքի հնարավորությունից, եւ ճանապարհները ապօրինի շրջափակած մի խումբ մարդկանց ելումուտը կարող էր տեղի ունենալ առանց ընկերության գիտության, ընկերությունն արդեն իսկ հայտնել էր Ամուլսարի տարածքում…
ԱՄՆ-ում վանդալիզմով զբաղվողներին կսպառնա մինչև 10 տարվա ազատազրկում. Թրամփ
Այսօր ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտնել է, որ ԱՄՆ-ում հուշարձանների վնասումը կպատժվի մինչև 10 տարվա ազատազրկմամբ: Թրամփը նշել է, որ ինքը դաշնային կառավարությանը թույլատրել է կալանավորել բոլորին, ովքեր ԱՄՆ-ում կզբաղվեն վանդալիզմով և կավերեն հուշարձանները: «Նրանց նկատմամբ կիրառել ընդհուպ մինչև 10 տարվա ազատազրկման պատիժ՝ ըստ վետերանների հուշահամալիրների պահպանման մասին օրենքի և այս հարցին առնչվող այլ ակտերի»,- նշել…
Հնարավոր է, որ Ուինսթոն Չերչիլի արձանը կտեղափոխեն թանգարան (ԼՈւՍԱՆԿԱՐ)
Քաղաքական գործչի թոռնուհի Էմմա Սոմսը հայտնել է, որ եթե Մեծ Բրիտանիայում ցույցերը շարունակվեն, ապա հնարավոր է, որ Լոնդոնի խորհրդարանական հրապարակում տեղադրվախ Ուինսթոն Չերչիլի արձանը տեղափոխեն թանգարան: Սոմսի խոսքով՝ Մեծ Բրիտանիայի հռչակավոր վարչապետը «բարդ մարդ» էր, բայց միլիոնավոր մարդկանց համար հերոս է համարվում և հասկանալի է նրանց արարքը: Նշենք, որ ցույցը սկսվել է, քանի որ Չերչիլի…
Շահեն Հարությունյանը բացատրություն է տալիս ոստիկանությունում
ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Երջանիկ Հակոբյանի նախկին օգնական, ակտիվիստ Շահեն Հարությունյանն այս պահին ոստիկանությունում է՝ պայմանավորված ռուս դրամատուրգ, բանաստեղծ Ալեքսանդր Գրիբոյեդովի՝ Երևանում տեղադրված արձանի վրա ներկ լցնելու փաստով: Ոստիկանությունից Tert.am-ի հետ զրույցում հաստատել են տեղեկությունը. «Շահեն Հարությունյանն այս պահին գտնվում է ոստիկանության Կենտրոնի բաժնում, նա ներկայացել է բացատրություն տալու երեկվա միջադեպի վերաբերյալ»,- ասաց լրատվության…
Վարչապետի խոսնակը՝ Գրիբոյեդովի արձանի վրա հարձակման մասին
Վանդալիզմի դրսևորումները տեղ պետք է չունենան մեր հասարակությունում։ Այս մասին «Արմենպրես»-ի հետ զրույցում ասել է ՀՀ վարչապետի մամուլի քարտուղար Վլադիմիր Կարապետյանը՝ անդրադառնալով Երևանում Ալեքսանդր Գրիբոյեդովի արձանի վրա ներկ լցնելու դեպքին։ «Դատապարտում ենք տեղի ունեցածը։ Վանդալիզմի նման դրսևորումները տեղ չպետք է ունենան մեր հասարակությունում։ Ոստիկանությունը իրականացնում է հետաքննություն, արդյունքների մասին առաջիկայում հանրությունը կտեղեկացվի»,-ընգծել է Վլադիմիր Կարապետյանը։…
ՌԴ-ում ՀՀ դեսպանությունը դատապարտել է Նժդեհի հուշատախտակի հանդեպ վանդալիզմը
Ռուսաստանում Հայաստանի Հանրապետության դեսպանությունը արձագանքել է Կրասնոդարի Արմավիր քաղաքի Հայ առաքելական եկեղեցու տարածքում քաղաքային դումայի պատգամավոր Ալեքսեյ Վինոգրադովի կողմից Գարեգին Նժդեհին նվիրված հուշատախտակը ներկելու միջադեպին: Ինչպես տեղեկանում ենք Ռուսաստանում Հայաստանի դեսպանության Facebook-ի էջից, դեսպանությունը խորը վրդովմունք է հայտնել Արմավիրում տեղի ունեցած միջադեպի կապակցությամբ: «Կրասնոդարի երկրամասի Արմավիրի քաղաքային դումայի պատգամավոր Ալեքսեյ Վինոգրադովի գործողությունները մեր կողմից դիտարկվում…
Ֆրանսիայից պահանջելու ենք ապահովել տեղի կրթական և մշակութային հաստատությունների անվտանգությունը․ Զարեհ Սինանյան
Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանն իր Facebook-յան էջում գրել է․ «Երեք ժամ առաջ զրուցեցի Վարդապետ Հարություն Պզտիկյանի հետ։ Փարիզի Մանույել-Մուրադյան վարժարանին հասցված վնասը շատ ավելի մեծ է քան կարելի էր պատկերացնել։ Սա արդեն երկրորդ նման հարձակումն է հայկական մշակութային կենտրոնների դեմ։ Նման վանդալիզմը անընդունելի է։ Հաջորդ օրերին Ֆրանսիայի իշխանություններից պահանջելու ենք հավուր պատշաճի անվտանգություն…















