վաշինգթոն
ԱՄՆ-ն պատրաստ է Ուկրաինային հետախուզական տվյալներ տալ՝ ՌԴ-ի կողմից ներխուժումների դեպքում
Պաշտոնական Վաշինգթոնը պատրաստ է Ուկրաինային հետախուզական տվյալներ փոխանցել՝ կապված ռուսական զորքի սահմանային տեղաշարժերի հետ, եթե Ռուսաստանը ներխուժումներ իրականացնի։ Այս մասին գրում է The New York Times-ը։ Նշվում է, որ, ամենայն հավանականությամբ, խոսքը արբանյակային որոշ լուսանկարների մասին է։ Ըստ աղբյուրի՝ ԱՄՆ վարչակազմը մյուս կողմից էլ զգուշավոր է մոտենում այս հարցին, քանի որ Ուկրաինան կարող է առաջինը…
Արդարադատության փոխնախարարը քառօրյա այց է կատարել Վաշինգթոն
ՀՀ արդարադատության նախարարի առաջին տեղակալ Քրիստիննե Գրիգորյանը և Արդարադատության նախարարության միջազգային իրավական համագործակցության հարցերով խորհրդական Ամալյա Հովսեփյանը 2021թ. հունիսի 7-11-ը աշխատանքային այցով գտնվում էին Վաշինգտոնում, հայտնում են ՀՀ ԱՆ պաշտոնական կայքից։ Նշվում է, որ այցի նպատակը հայ-ամերիկյան ռազմավարական երկխոսության տրամաբանությամբ ամերիկյան գործընկերներին Հայաստանի ժողովրդավարական բարեփոխումների ընթացքը ներկայացնելը, առկա մարտահրավերները քննարկելն ու արդարադատության ոլորտում ծավալված համագործակցության…
Թրամփի վարչակազմը կպատժի Չինաստանին կորոնավիրուսի բռնկման պատճառով
ԱՄՆ-ի Սպիտակ տունը հայտնում է, որ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը մշակում է Չինաստանին տնտեսական մեթոդներով պատժելու ծրագիր՝ կորոնավիրուսի մասին ճշմարտությունը թաքցնելու համար: Խոսքն ինչպես Պեկինի դեմ պատժամիջոցների, այնպես էլ երկու երկրների միջև առևտրային համաձայնության վերաբերյալ խստացման մասին։ Խոսքը միայն այն մասին չէ, որ Թրամփը փորձում է Չինաստանին թողնել ստեղծված իրավիճակի ողջ պատասխանատվությունը՝ նախագահական ընտրությունների նախաշեմին:…
Վաշինգտոնը հանել է պատժամիջոցները ռուս օլիգարխ Օլեգ Դերիպասկայի անվան հետ կապված 3 ընկերությունների վրայից
Վաշինգտոնը հանել է պատժամիջոցները ռուս օլիգարխ Օլեգ Դերիպասկայի անվան հետ կապված 3 ընկերությունների վրայից: «Ռուսալ», «EN+Group» և «Եվրոսիբէներգո» ընկերությունները, որոնց նկատմամբ պատժամիջոցներ էին սահմանվել անցյալ տարվա ապրիլից, հանվել են «սև ցուցակից»: Սակայն սրա դիմաց Օլեգ Դերիպասկան ստիպված է եղել հրաժարվել ընկերություններում բաժնետոմսերից և կորպորատիվ հսկողությունից: Ընդ որում, ԱՄՆ-ի ֆինանսների նախարարության հայտարարության մեջ նշվում է, որ…
Թրամփը հեռախոսազրույց է ունեցել Էրդողանի հետ
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը թուրք պաշտոնակից Ռեջեփ Էրդողանի հետ հեռախոսազրույցից հետո դրական է խոսել Վաշինգտոնի և Անկարայի միջև տնտեսական համագործակցության հեռանկարների մասին: «Քննարկել ենք ԱՄՆ-ի և Թուրքիայի տնտեսական հարաբերությունները, կա հրաշալի հեռանկար շոշափելի զարգացման համար», – Թվիթերում գրել է Սպիտակ տան ղեկավարը, ով այդ հեռախոսազրույցից մեկ օր առաջ սպառնում էր «տնտեսապես կործանել Թուրքիան սիրիացի քրդերի դեմ հարձակման…
Թուրքիայի ԱԳՆ ղեկավարը պատասխանել է Թրամփի սպառնալիքներին
Թուրքիայի ԱԳՆ ղեկավար Մևլութ Չավուշօղլուն քննադատել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին, այն բանի համար, որ նա Twitter-ի իր էջում նշել էր, որ Վաշինգտոնը տնտեսական միջոցներ կկիրառի Անկարայի դեմ՝ Սիրիայի վրա հարձակման դեպքում: Նրա խոսքով՝ «ոչ մի սպառնալիք չի կարող վախեցնել Թուրքիային, իսկ տնտեսական սպառնալիքները ոչ մի լավ բանի չեն հանգեցնի», գրում է Daily Sabah-ը:
ԱՄՆ-ի պատժամիջոցներն ավելի պակաս ազդեցություն կունենային, եթե Իրանն ավելի քիչ կախված լիներ նավթից. Հասան Ռոհանի
ԱՄՆ-ի պատժամիջոցներն ավելի պակաս ազդեցություն կունենային, եթե Իրանն ավելի քիչ կախված լիներ նավթից: Այդ մասին, ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, հայտարարել է Իրանի նախագահ Հասան Ռոհանին՝ խորհրդարանում ներկայացնելով հաջորդ տարվա բյուջեի նախագիծը, որն Իրանում սկսվում է մարտի 21-ին: «Եթե երկրում ավելի ակտիվ դեր խաղար մասնավոր սեկտորը, և գործերը հիմնականում ընկած լինեին մասնավոր սեկտորի ուսերին, այսօրվա դրությամբ պատժամիջոցների…