վարակաբաններ
Իսահակյան գյուղում Սիբիրյան խոցի ևս 2 դեպք է արձանագրվել
Շիրակի մարզի Անի խոշորացված համայնքի Իսահակյան գյուղում Սիբիրյան խոցի դեպքեր են հայտնաբերվել: Սիբիրյան խոցի ախտանշաններով երեկ, հունիսի 30-ին, Գյումրիի ինֆեկցիոն հիվանդանոց է տեղափոխվել նույն գյուղի 5 բնակիչ: Իսկ այսօր ևս երկու մարդու մոտ նույնն ախտանշաններն են հայտնաբերվել: Իսահակյան գյուղում մանր և խոշոր եղջերավոր անասունների անկումների վերաբերյալ ահազանգեր է ստացել ՀՎԿԱԿ «Շիրակ» մասնաճյուղը։ ՀՎԿԱԿ «Շիրակ» կենտրոնի,…
Ճապոնիայում հնարավոր են համավարակի երրորդ և չորրորդ ալիքներ
Ճապոնիայի վարակաբանների գիտական միության աշխատակիցները խոսել են երկրում համաճարակային իրավիճակի մասին։ Այս մասին հայտնում է nhk.or.jp կայքը։ Նրանք նշել են, որ Ճապոնիան և Տոկիոն գտնվում են համավարակի երկրորդ ալիքի պիկին, բայց հնարավոր են նաև երրորդ և չորրորդ ալիքներ։ Մասնագետներն ասել են, որ «իրենք ստիպված կլինեն համակերպվել կորոնավիրուսի պայմաններում ապրելուն»։
Ռուսաստանը ռազմական տեխնիկա և պաշտպանիչ միջոցներ է տրամադրել Սերբիային․ Vocic
Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի հանձնարարկանով ապրիլի 3-ից Ռուսաստանը օգնություն է մատակարարում Սերբիային։ Սերբիայում այ պահի դրությամբ գրանցվել է կորոնավիրուսով վարակվելու 1476 դեպք, որից 39-ը ունեցել է մահվան ելք։ Այսօր Իլ-76 երրորդ ինքնաթիռն է մեկնել Սերբիա, որը տեղափոխել է ռազմական մասնագետներ կորոնավիրուսի դեմ պայքարի համար։ Սերբիայից Ռուսաստան 16 միավոր ռազմական տեխնիկա է տեղափոխվել և պաշտպանիչ…
Արսեն Թորոսյանը կապ է հաստատել Իսրայելի առողջապահության նախարարի հետ
ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանն իր Facebook-ի էջում գրառում է կատարել․ «Նախագահի հեռախոսազրույցից հետո վերջինիս նախաձեռնությամբ կապ հաստատվեց երկու երկրների առողջապահության նախարարությունների միջև։ Մեր հեռախոսային խոսակցության ընթացքում կիսվեցինք երկու երկրների փորձով և ճշգրտեցինք կորոնավիրուսի դեմ պայքարի մեր մոտեցումները՝ պայմանավորվելով շփումները տեղափոխել ավելի մասնագիտական դաշտ համաճարակաբանների և վարակաբանների միջև։ Մեր խոսակցության պահին Իսրայելում կար 1000 հաստատված դեպք,…




