Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի հանձնարարկանով ապրիլի 3-ից Ռուսաստանը օգնություն է մատակարարում Սերբիային։
Սերբիայում այ պահի դրությամբ գրանցվել է կորոնավիրուսով վարակվելու 1476 դեպք, որից 39-ը ունեցել է մահվան ելք։
Այսօր Իլ-76 երրորդ ինքնաթիռն է մեկնել Սերբիա, որը տեղափոխել է ռազմական մասնագետներ կորոնավիրուսի դեմ պայքարի համար։ Սերբիայից Ռուսաստան 16 միավոր ռազմական տեխնիկա է տեղափոխվել և պաշտպանիչ միջոցներ, ինչպես նաև տեղափոխել են զինծառայողներին, այդ թվում՝ ռազմական բժիշկներին, վարակաբաններին, հատուկ բժշկական սարքավարում։
Ապրիլի 2-ին Սերբիայի նախագահ Ալեքսանդր Վուչիչը հեռախոսազրույց է ունեցել Ռուսաստանի առաջնորդ Վլադիմիր Պուտինի հետ և շնորհակալություն է հայտնել կորոնավիրուսի դեմ պայքարի շրջանակում հումանիտար օգնություն տրամադրելու համար։
Կորոնավիրուսի տարածման համաշխարհային վիճակագրությանը իրական ժամանակում կարող եք հետևել այս էջում՝ azat.tv/coronavirus, իսկ ախտանիշների և պաշտպանվելու հիմնական միջոցառումների մասին՝ կարդալ այստեղ։
Աղբյուրը՝ Vocic.