Վարդապետ
Հավատալ չի լինում․ հայտնիները սգում են Սոսի Խանիկյանի մահը
Երեկ երեկոյան ավտովթարի հետևանքով մահացել է «Վարդապետը» վավերագրական ֆիլմաշարի հեղինակ, սցենարիստ, Սևակ Խանաղյանի հայտնի «Արցախ» երգի բառերի հեղինակ Սոսի Խանիկյանը։ Այս առիթով Facebook-ի իրենց էջերում գրառումներ են կատարել մի շարք հայտնիներ։ Սոս Ջանիբեկյանը տեղադրել է Սոսիի ու իր համատեղ լուսանկարը և դրան կից գրել․ «Չեմ կարա հավատամ երդվում եմ… մորս` աղջկա պես էր, ինձ` քրոջ …
Կոմիտաս-151. «Անկախության արահետ». ծառատունկ-համերգ-հիշատակում (ՈւՂԻՂ ԵԹԵՐ)
Երգիծաբան Սամվել Բաղդասարյանի նախաձեռնությամբ կազմակերպվել է «Կոմիտաս-151, Անկախության արահետ» խորագրով ծառատունկ-համերգ-հիշատակումը։ Նշենք, որ սեպտեմբերի 26-ը համարվում է երգահան, վարդապետ Կոմիտասի ծննդյան օրը։ https://www.youtube.com/watch?v=XqLuHa4vF4c&feature=youtu.be&fbclid=IwAR11Iok1ujAyyscWWuD__PQyKAvnHf-bjLwjBdMFFwk5DDSgqGz4NCqOF0U
Պոլսի հայոց պատրիարքարանի բակում կբացվի Կոմիտասի հուշարձանը
Հայ մեծ երգահան, երգիչ, երաժշտական էթնոլոգ, երաժշտագետ, բանահավաք, հայկական ազգային կոմպոզիտորական դպրոցի հիմնադիր Կոմիտաս վարդապետի 150-ամյակին Կ.Պոլսի հայոց պատրիարքարանի այգում (բակում-խմբ.) կբացվի նրա հուշարձանը: Այս մասին հաղորդում է Ermeni Haber-ը։ Այս մասին տեղեկանում են պատրիարքարանի Facebook-ի էջից: Էջում տեղադրված հայտարարության մեջ նշվում է, որ հուշարձանի բացումը տեղի կունենա նոյեմբերի 23-ին ժամը 16:00-ին: Հաղորդվում է, որ…
Կոմիտասի հոբելյանին նվիրված համերգ՝ Գյումրու «Սև բերդում»
Կոմիտաս Վարդապետի ծննդյան 150-ամյակի հոբելյանական տարվա շրջանակում իրականացվող բազմաթիվ միջոցառումների առանցքում` սեպտեմբերի 28-ին, ժամը 17:00-ին, Գյումրու «Սև բերդում» տեղի կունենա Վարդապետի հոբելյանին նվիրված գալա համերգ: Հոբելյանական համերգի ընթացքում կներկայացվի Կոմիտասի արվեստը` նրա թողած ժառանգությունը: Գալա համերգին մասնակցում են` Հայաստանի պետական կամերային նվագախումբը /գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր` ՀՀ վաստակավոր արտիստ Վահան Մարտիրոսյան/, Հայաստանի պետական կամերային…
Կոմիտասի ծննդյան օրը կմեկնարկի Վարդապետին նվիրված գիտաժողով-փառատոն
Սեպտեմբերի 26-ին՝ Կոմիտասի ծննդյան օրը, մեկնարկում է Վարդապետի 150-ամյակին նվիրված միջազգային գիտաժողով-փառատոնը: Այն կազմակեպում են ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը, Կոմիտասի թանգարան-ինստիտուտը և Գերմանիայում ՀՀ դեսպանությունը: Փառատոնի գլխավոր հովանավորը «Արդշինբանկն» է: Սեպտեմբերի 25-ին, ժամը 12:00-ին Կոմիտասի թանգարան-ինստիտուտում տեղի կունենա «Կոմիտաս» միջազգային գիտաժողով-փառատոնին նվիրված մամուլի ասուլիսը: Ասուլիսի բանախոսներն են՝ 1. Արայիկ Հարությունյան – ՀՀ…
Կոմիտաս Վարդապետի ծննդյան 150-ամյակին նվիրված միջոցառումներ` Շիրակի մարզում
Շիրակի մարզի Ամասիայի մանկական արվեստի դպրոցը կանցկացնի «Իմ Կոմիտասը» խորագրով միջոցառումների շարք, որը խոնարհում և խնկարկում է Մեծ Վարդապետի 150-ամյա հիշատակին: Միջոցառումների շարքը կբացվի սեպտեմբերի 24-ին` ուսումնագիտական հավաքով, որի ընթացքում Գյումրիից և Երևանից հրավիրված երաժշտագետներն ու կոմիտասագետները կկարդան դասախոսություններ, կանցկացնեն երգի ուսուցում, կծանոթանան նաև դպրոցի սաների կազմակերպած շնորհանդեսներին։ Միջոցառման հաջորդ փուլի ընթացքում` սեպտեմբերի 25-ին, կբացվի…






