Վարժարան
Խաղաղության մարտիկ մրցույթում հաղթեց Հայաստանը
«Խաղաղության մարտիկ» կոչվող միջազգային մրցույթը ներկայացնող հայ զինծառայողները թիմային հաշվարկում հաղթանակ են պարգևել Հայաստանին։ Ինչպես հայտնում է Armenpress-ը, Մոնթե Մելքոնյան վարժարանում տեղի է ունեցել մրցույթի փակման արարողությունը։ Նշվում է, որ թիմային հաշվարկում 2-րդ տեղը Ռուսաստանն է զբաղեցրել, իսկ 3-րդ տեղը՝ Բելառուսը։ Ըստ աղբյուրի՝ Հայաստանի զինված ուժերը ներկայացնող ավագ լեյտենանտ Հայկ Ավագյանն էլ հաղթող է ճանաչվել…
Հայաստանում մեկնարկել է Խաղաղության մարտիկ մրցույթը (ԼՈւՍԱՆԿԱՐՆԵՐ)
Մոնթե Մելքոնյանի անվան ռազմամարզական վարժարանում օգոստոսի 23-ին տեղի է ունեցել «Միջազգային բանակային խաղեր-2020» մրցաշարի շրջանակում անցկացվող «Խաղաղության մարտիկ» մրցույթի բացման հանդիսավոր արարողությունը: Հանդիսավոր արարողությանը ներկա են եղել ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետ, գեներալ-լեյտենանտ Օնիկ Գասպարյանը, ՊՆ և ԶՈՒ բարձրաստիճան ներկայացուցիչներ, ՀՀ-ում հավատարմագված դիվանագիտական ներկայացուցչությունների ռազմական կցորդներ: Ողջունելով մրցույթի մասնակիցներին՝ գեներալ-լեյտենանտ Օնիկ Գասպարյանն իր խոսքում նշել…
Ախտահանվել է Մ. Մելքոնյանի անվան ռազմամարզական վարժարանը (ՏԵՍԱՆՅՈւԹ)
Մոնթե Մելքոնյանի անվան ռազմամարզական վարժարանում ուսումնական շրջանը կվերականգնվի ապրիլի 14-ին։ Դասերի վերսկսմանն ընդառաջ, կրթահամալիրի բոլոր շինություններում, ամբողջ տարածքում իրականացվել են ախտահանման աշխատանքներ։ Զինված ուժերի ռադիացիոն, քիմիական, կենսաբանական պաշտպանության ստորաբաժանումներն ախտահանել են բոլոր սենյակները, դասարանները, սրահները։ Մինչև ուսումնական կիսամյակի ավարտը ռազմամարզական վարժարանը կգործի ուժեղացված ռեժիմով, ելումուտի խիստ սահմանափակմամբ։ Այս մասին տեղեկացնում են ՀՀ ՊՆ պաշտոնական կայքից։
Հայ Կաթողիկե Մեսրոպյան բարձրագույն վարժարանն այսօր սկսում է կրթական նոր տարին
Բեյրութի Հայ Կաթողիկե Մեսրոպյան բարձրագույն վարժարանն այսօր սկսում է կրթական նոր տարին։ Այս մասին տեղեկացնում են Վարժարանի Facebook-յան էջից։ Նախքան ուսումնական տարվա մեկնարկը, տեղի է ունեցել ուսուցչական ընդհանուր ժողով, վարժարանի տնօրենն ասել է, որ անցած տարի մեկնարկած կրթական բարեփոխումների եռամյա ծրագիրը բարեհաջող են իրականացնում, պետք է շարունակեն համագործակցությունը համալսարանների և միջազգային կազմակերպությունների հետ՝ ուսուցիչների վերապատրաստելու…






