վարույթ
Ձվի գնի բարձրացման հանգամանքները պարզելու համար կհարուցվի վարույթ
Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի նախագահ Գեղամ Գևորգյանը լրագրողների հետ ճեպազրույցի ընթացքում անդրադարձավ վերջին օրերին նկատվող ձվի դեֆիցիտին ու թանկացումներին։ Նա ասաց, որ վաղն արդեն վարույթ կհարուցվի, որ պարզվի շուկայում ձվի գնի թանկացման հետ կապված մի շարք հանգամանքներ։ Գևորգյանի խոսքով՝ պետք է հասնակալ ձվի դեֆիցիտի պատճառը ու հասկանալ՝ որքան է ձվի թանկացումն օբյեկտիվ։ Նա կարծիք…
Գոռ Աբրահամյանը հերքել է Օնիկ Գասպարյանի նկատմամբ քրեական վարույթ հարուցելու մասին լուրերը
ՀՀ գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանը 1lurer.am-ի հետ զրույցում մեկնաբանել է տարածված լուրերը, թե Օնիկ Գասպարյանի նկատմամբ քրեական գործ հարուցելու և նրան ձերբակալելու հրահանգ է տրվել: «Քրեական վարույթները ընդհանրապես քրեադատավարական սուբյեկտ չհանդիսացող անձանց քաղաքական հրահանգների հիման վրա չեն հարուցվում, այլ առերևույթ հանցագործության դեպքի կամ փաստի: Իսկ նշվածի առնչությամբ ընդամենը կարող եմ ասել, որ Օնիկ Գասպարյանի…
Գյումրու թիվ 25 դպրոցի հետ կապված ՄԻՊ-ը նախաձեռնել է վարույթ
Մարդու իրավունքների պաշտպանին բողոքներ են հասցեագրել «Գյումրու թիվ 25 հիմնական դպրոցի» ուսուցիչները, ծնողները և աշակերտները տնօրենի թափուր պաշտոնում նշանակման գործընթացի հետ կապված։ Այս մասին տեղեկանում ենք ՄԻՊ գրասենյակից: Մասնավորապես, նրանք նշել են, որ տնօրենի թափուր պաշտոնում նշանակելու մասին որոշման կայացման գործընթացում հաշվի չի առնվել իրենց կարծիքը։ Բարձրացված բողոքներով դիմումատուները նշել են, որ տնօրենի թափուր պաշտոնի…
Աբովյանի թիվ 1 ավագ դպրոցի հետ կապված ՄԻՊ-ը նախաձեռնել է վարույթ
ՀՀ մարդու իրավունքների պաշտպանը սեփական նախաձեռնությամբ սկսել է քննարկման վարույթ Կոտայքի մարզի Աբովյան քաղաքի Խաչատուր Աբովյանի անվան թիվ 1 ավագ դպրոցում ստեղծված վիճակի առնչությամբ՝ կապված տնօրենի ընտրության գործընթացի ու կրթական իրավունքի վրա դրա ազդեցության հետ: 2021 թվականի փետրվարի 3-ից 5-ն ընկած ժամանակահատվածում զանգվածային լրատվության միջոցների և սոցիալական ցանցերի դիտարկմամբ ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմն արձանագրել…
Խաղաղապահներին պատկանող «Ուրալի» մասնակցությամբ վթարի դեպքով քրգործ է հարուցվել
ԱՀ քննչական կոմիտեում վարույթ է ընդունվել 2020թ. դեկտեմբերի 10-ին ԱՀ Բերքաձոր-Ասկերան ավտոճանապարհի առաջին կիլոմետրին՝ «Հայկազով» կոչվող տեղամասում, ՌԴ խաղաղապահ զորքերին պատկանող «Урал» և ԱՀ քաղաքացուն պատկանող «Suzuki Grand Vitara» տրանսպորտային միջոցների բախվելու և դրա հետևանքով «Suzuki Grand Vitara» ավտոմեքենայի վարորդի և ուղևորի մահվան դեպքի առթիվ հարուցված քրեական գործը: ԱՀ քրեական օրենսգրքի 253-րդ հոդվածի 3-րդ մասով…
ՄԻԵԴ-ում վարույթներ հարուցելու իրավասություն ունեն ՀՀ կառավարությունը և նրա մարմինները. ՄԻՊ
Հայաստանի Հանրապետության մարդու իրավունքների գրասենյակը հայտնում է, որ ադրբեջանական զինված ուժերի կողմից գերեվարված և անհետ կորած մեր հայրենակիցների գերությունից վերադարձի ու նրանց հայտնաբերման ուղիղ պատասխանատուն, Հայաստանի Հանրապետության անունից բանակցություն վարողը ՀՀ կառավարությունն է իր համապատասխան մարմիններով: Հայտարարությունում նաև ասվում է. «Կառավարության ուղիղ պարտավորությունն է այդ հարցերով իրական արդյունքին միտված կոնկրետ գործողություններով համակարգված աշխատանքների իրականացումը՝ ապահովելով անհրաժեշտ…
Ադրբեջանի ԶՈՒ-ն սպանել է ՀՀ դրոշով փաթաթված անպաշտպան հայ գերիներին. քրգործը վարույթ է ընդունվել
ԱՀ քննչական կոմիտեում վարույթ է ընդունվել ԱՀ գլխավոր դատախազի կողմից հարուցված քրեական գործը՝ 2020թ. սեպտեմբերի 27-ին՝ ժամը 7:15-ի սահմաններում, Ադրբեջանի Հանրապետության ռազմաքաղաքական ղեկավարության կողմից մի շարք միջազգային պայմանագրերի պահանջների խախտմամբ ականանետային-հրթիռահրետանային, ավիացիոն և անօդաչու թռչող սարքերի կիրառմամբ ԱՀ շփման գծի ողջ երկայնքով հարձակման անցելու, միջազգային մարդասիրական իրավունքի նորմերի լուրջ խախտումների ուղեկցությամբ ագրեսիվ պատերազմ սանձազերծելու և…
Վճռաբեկ դատարանը վարույթ է ընդունել Ռոբերտ Քոչարյանի պաշտպանների բողոքը
Վճռաբեկ դատարանը հոկտեմբերի 5-ին վարույթ է ընդունել ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտպանների բողոքը։ Դատարանը նաև վարույթ է ընդունել դատախազների և տուժող կողմի բողոքները, ինչի հետ կապված փաստաբանական թիմն առաջիկայում հանդես կգա հայտարարությամբ։
Սամվել Ալեքսանյանը դատի է տվել Երևանի քաղաքապետարանին
Դատական-տեղեկատվական համակարգից տեղեկանում ենք, որ ՀՀ Ազգային ժողովի նախկին պատգամավոր, գործարար Սամվել Ալեքսանյանը դատի է տվել Երևանի քաղաքապետարանին։ Ալեքսանյանը պահանջում է անվավեր ճանաչել Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանի կայացրած թիվ 2898-Ա որոշումը։ Հայցը մակագրվել է Վարչական դատարանի դատավոր Ռուզաննա Ազրոյանին։ Ըստ կայացված որոշման՝ «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» օրենքի 30-րդ հոդվածի 1-ին մասի «բ» կետի…
Նոր տվյալներ՝ ոստիկանությունում անձին ենթադրյալ բռնության ենթարկելու մասին
ՀՀ գլխավոր դատախազությունը շարունակում է մարդկանց ոստիկանության և այլ պետական մարմինների տարածքներում խոշտանգումների, վատ վերաբերմունքի և բռնությունների ենթարկելու վերաբերյալ ստացված տվյալները քրեական վարույթի շրջանակներում պարտադիր ստուգման առարկա դարձնելու, բոլոր դեպքերին համարժեք իրավական գնահատականներ տալու, իսկ բավարար ապացույցների ձեռքբերման պայմաններում նման արարքներ կատարած պաշտոնատար անձանց քրեական պատասխանատվության ենթարկելու իր որդեգրած քրեական քաղաքականությունը: 2020թ. հունիսի 2-ին…
Գուրգեն Արսենյանը ձերբակալվել է՝ ավազակային հարձակում կատարելու կասկածանքով. ՔԿ
ՀՀ քննչական կոմիտեն հայտնում է, որ 2020թ. սեպտեմբերի 9-ին՝ Ազգային ժողովի նախկին պատգամավոր Գ.Արսենյանի տան խոհարարուհին հաղորդում է տվել այն մասին, որ նույն օրը՝ ժամը 09:30-ին, Երևան քաղաքի Արաբկիր 38-րդ փողոցում գտնվող առանձնատան խոհանոց է մտել տանտիրոջ՝ Գուրգեն Արսենյանի որդին՝ Գուրգեն Արսենյանը, մոտեցել իրեն և որպես զենք հանդիսացող խոհանոցային 2 դանակներով՝ իր կյանքի ու առողջության…
ՀՀ վարչական դատարանը վարույթ է ընդունել ԲՀԿ-ՀՅԴ-Հայրենիք կուսակցությունների դիմումը
ԲՀԿ կուսակցության պատգամավոր Իվետա Տոնոյանը գրառում է կատարել Facebook-ում: Պատգամավորը հայտնում է, որ ՀՀ վարչական դատարանը վարույթ է ընդունել ԲՀԿ-ՀՅԴ-Հայրենիք կուսակցությունների դիմումը: «ՀՀ վարչական դատարանը վարույթ է ընդունել Բարգավաճ Հայաստան-ՀՅԴ-Հայրենիք կուսակցությունների համատեղ դիմումը, որով վիճարկվում է ՀՀ պարետի կողմից քաղաքացիների վրա դրված դիմակի կրման պարտադիր պահանջի օրինականությունը: Եվս մեկ անգամ վերահաստատում եմ, որ բոլոր հնարավոր…
Ոստիկաններին բռնության ենթարկելու դեպքերի առթիվ ՔԿ-ն վարույթ է ընդունել
ՀՀ Քննչական կոմիտեից տեղեկանում ենք, որ խուլիգանության և ոստիկանների նկատմամբ բռնություն գործադրելու դեպքերի առթիվ հարուցված քրեական գործն ընդունվել է Քննչական կոմիտեի վարույթ: «2020թ. սեպտեմբերի 3-ին՝ ժամը 19:00-ի սահմաններում, ՀՀ ոստիկանության Արմավիր մարզի ՊՊԾ դասակի աշխատակիցները Արմավիր քաղաքի զբոսայգու մոտակայքում ծառայություն իրականացնելիս նկատել են, որ «Օպել» մակնիշի ավտոմեքենայի վարորդը և ուղևորները գարեջուր են խմում: Վերջիններս տեսնելով…
ՄԻՊ-ը Վանաձորի մշակույթի պալատի գլխավոր մուտքի թեքահարթակի քանդման հարցով վարույթ է սկսել
ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի կայքից տեղեկանում ենք, որ մարդու իրավունքների պաշտպանը Վանաձորի Շառլ Ազնավուրի անվան մշակույթի պալատի գլխավոր մուտքի թեքահարթակի քանդման հարցով ուսումնասիրություն է նախաձեռնել և պարզաբանումների պահանջով գրություններ հասցեագրել իրավասու պետական մարմիններին: Խնդրի բազմակողմանի և համապարփակ ուսումնասիրության նպատակով Պաշտպանի ներկայացուցիչները այց են իրականացրել Վանաձոր քաղաք: Այցի ընթացքում տեղի են ունեցել հանդիպումներ հասարակական կազմակերպությունների, հաշմանդամություն…
ՔԿ-ն վարույթ է ընդունել Լանջիկ համայնքի նախկին ղեկավարի վերաբերյալ հարուցված քրգործը
ՀՀ քննչական կոմիտեից տեղեկանում ենք, որ քննչական կոմիտեն վարույթ է ընդունվել Լանջիկ համայնքի նախկին ղեկավարի կողմից առանձնապես խոշոր չափերով առերևույթ յուրացում կատարելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործը: ՀՀ քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչկան վարչությունում քննություն է տարվում՝ Լանջիկ համայնքի նախկին ղեկավարի կողմից առանձնապես խոշոր չափերով յուրացում կատարելու բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ: ՀՀ ոստիկանության Անիի բաժնում…














