վարույթ
Քոչարյանի պաշտպանների երեք դիմումներից երկուսը մերժվել են. Հրայր Թովմասյան
ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտպանները երեք դիմում են ներկայացրել Սահմանադրական դատարան, որից երկուսը մերժվել է: Այս մասին, այսօր՝ ապրիլի 24-ին, Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում լրագրողների հետ զրույցում նշեց ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանը՝ հավելելով, որ գործընթացն իր բնականոն ընթացքի մեջ է: «Երեք դիմումից երկուսի վարույթ ընդունելը մերժվել է, մեկն ընդունվել է»,-ասաց նա:
ՔԿ-ն վարույթ է ընդունել ինստիտուտի դիպլոմն առերևույթ կեղծելու դեպքի առթիվ հարուցված քրգործը
ՀՀ քննչական կոմիտեն ապրիլի 11-ին վարույթ է ընդունվել ինստիտուտի դիպլոմն առերևույթ կեղծելու դեպքի առթիվ ՀՀ ազգային անվտանգության ծառայությունում հարուցված քրեական գործը: Այս մասին տեղեկացնում են ՀՀ քննչական կոմիտեի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից։ Նախնական տվյալներով՝ ՀՀ բնապահպանության նախարարության «Դիլիջան» ազգային պարկ» ՊՈԱԿ-ի ինժեները, 2019թ. փետրվար ամսին կադրերի բաժին ներկայացնելով Հայկական գյուղատնտեսական ինստիտուտը 1993թ. «գյուղատնտեսության…
Վարչապետի ազգականի նկատմամբ քրգործը հարուցվել է կեղծ փաստաթղթերի օգտագործման հոդվածով. Վանեցյան
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ազգականի նկատմամբ քրեական գործը հարուցվել է կեղծ փաստաթղթերի օգտագործման հոդվածով: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանը: «Նախաքննություն է իրականացվում, այս պահին չեմ կարող շատ մանրամասներ հայտնել: Քրեական գործը հարուցվել է կեղծ փաստաթղթերի օգտագործելու հոդվածով»,- նշեց Վանեցյանը: Արթուր Վանեցյանը նշեց, որ Գլխավոր դատախազությունը քրեական գործի վարույթը փոխանցել է…
Քոչարյանի գործը վարող դատավորը հնարավոր է, որ պարգևատրվել է նրա կողմից
Վերաքննիչ քրեական դատարանում շարունակվում է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանավորումը ևս երկու ամսով երկարացնելու վերաբերյալ առաջին ատյանի դատարանի որոշման դեմ պաշտպանական խմբի կողմից ներկայացված բողոքի քննությունը: Ռոբերտ Քոչարյանը դատարանում է: Դատավորը Ռուզաննա Բարսեղյանն է: Նշենք, որ մամուլում տարածված տեղեկությունների համաձայն՝ Ռուզաննա Բարսեղյանը տարիներ առաջ պարգևատրվել է Քոչարյանի կողմից։ Քոչարյանի փաստաբան…




