Վարչական շրջաններ
Քաղաքապետի դժգոհությունը ձնամաքրման աշխատանքներից
Քաղաքապետ Տիգրան Ավինյանը դժգոհ է վարչական շրջանների ձնամաքրման աշխատանքներից և նշում է, որ մասնավոր տնտեսվարողները տեղեկացված չեն իրենց պարտականությունների մասին։
Ջրանջատում՝ Երևանի Արաբկիր վարչական շրջանում
«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ Արզնի-Երևան մայրուղային ջրատարի վրա վթարի վերացման աշխատանքներով պայմանավորված, ս.թ. փետրվարի 8-ին ժամը 10:00-20.00 կդադարեցվի Երևանի Արաբկիր վարչական շրջանի հետևյալ տարածքների ջրամատակարարումը՝ Ն. Ադոնցի 19-ից 25 համարներն իրենց կոտորակներով, Վ. Փափազյանի 15-ից 32 համարներն իրենց կոտորակներով, Վաղարշյանի 15-ից 26 համարներն իրենց կոտորակներով, Գյուլբենկյանի 29-ից 46 համարներն…
Երևանի 10 վարչական շրջանից կարմիր գծերը վերացնելու օրինագիծը առաջին ընթերցմամբ հավանություն ստացավ
ՀՀ ազգային ժողովն առաջին ընթերցմամբ ընդունել է «Իմ քայլը» խմբակցության պատգամավորներ Սիսակ Գաբրիելյանի և Արուսյակ Ջուլհակյանի կողմից առաջարկված օրենքի նախագիծը, որով նախատեսվում է Երևանի 12 վարչական շրջաններից 10-ում վերացնել «կարմիր գծերը»: Սիսակ Գաբրիելյանի ներկայացմամբ՝ հաջորդ տարվանից մոտ 10 վարչական շրջաններում կվերանան կարմիր գծերը, և այսուհետ Երևանի քաղաքապետարանն այլևս չի կարողանա տուգանել քաղաքացիներին` երկու լուսանկարի միջոցով:…
Արգելվել է որևէ լողամիջոցի մուտքը Սևանա լիճ
ՀՀ շրջակա միջավայրի նախարարությունից տեղեկացնում են, որ 2020 թվականի դեկտեմբերի 25-ից մինչև 2021 թվականի հունվարի 20-ը հսկողության ուժեղացված միջոցառումներ կիրականացվեն Սևանա լճում և Հայաստանի ողջ տարածքում: Սիգի ձվադրման ժամանակահատվածում ձկների բնական վերարտադրությունն ապահովելու նպատակով արգելվել է որևէ լողամիջոցի մուտքը Սևանա լիճ և ուժեղացված հսկողություն է սահմանվել Հայաստանի ողջ տարածքում։ Իրականացվող գործողությունների շրջանակներում 2020 թվականի դեկտեմբերի…
24 ժամով կասեցվել է ևս 10 տրանսպորտային միջոցի գործունեություն (ՏԵՍԱՆՅՈւԹ)
Հայկական միասնական տեղեկատվական կենտրոնը հայտնում է, որ սեպտեմբերի 7-ին ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի մասնագետների և ՀՀ ՃՈ ծառայողների հետ համատեղ իրականացված վերահսկողական աշխատանքների արդյունքում պարբերաբար գերբեռնված ուղևորափոխադրում իրականացնելու հիմքով՝ ՀՀ պարետի որոշման հիման վրա 24 ժամով կասեցվել են Երևանի ներքաղաքային կանոնավոր ուղևորափոխադրում իրականացնող N 26, N 58, N 63 համարի երթուղիները…
Ընդհանուր 800 մլն դրամի վկայագիր արդեն տրամադրվել է Ադրբեջանից բռնագաղթած փախստականներին
ՀՀ միգրացիոն ծառայությունը հայտնում է, որ բնակարանի գնման վկայագրերի հերթական խմբաքանակը հանձնվեց Ադրբեջանից բռնագաղթած և 30 տարի անօթևան մնացած ընտանիքներին։ Կորոնավիրուսի վարակի տարածման հավանականությունը նվազեցնելու նպատակով և ելնելով այն հանգամանքից, որ շահառուները հիմնականում տարեց փախստականներ են, Միգրացոին ծառայության աշխատակիցները անձամբ հասցրին վկայագրերը բնակավայրեր։ Այսպիսով, ընդհանուր հանրագումարով 796 միլիոն 835 հազար դրամի վկայագիր արդեն բաժանվել է…
Եվս 1000 աղբաման է բերվել Երևան (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Ջրվեժից ևս 1000 աղբաման տեղափոխվում է վարչական շրջաններ։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում հայտնել է Երևանի քաղաքապետարանի մամուլի խոսնակ Հակոբ Կարապետյանը: «Դրանք կտեղադրվեն հիմնական փողոցներում, իսկ փոխարինված նորերը կտարվեն բակային տարածքներ»,- ասված է գրառման մեջ։ https://www.facebook.com/1405208089/videos/10216625684540289/
Աղբահանության վճարը հավաքագրելու գործառույթը ամբողջությամբ անցնում է Երևանի վարչական շրջանի ղեկավարների աշխատակազմին
Երևանի ավագանու արտահերթ նիստի ժամանակ Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի իրավաբանական վարչության պետ Զավեն Առաքելյանը նշեց, որ մինչ այս պահը այդ գործառույթը իրականացնում էր մրցութային կարգով ընդգրկված օպերատորների միջոցով և բազմաբնակարան շենքերի կառավարման մարմինների կողմից: «Ակնկալվում է , որ սույն որոշմամբ կբարձրանա գումարների քաղման արդյունավետությունը»,- ասաց Առաքելյանը: «Լույս» խմբակցության ղեկավար Դավիթ Խաժակյանը նշեց, որ նախկինում կար ակնհայտ անվստահություն…









