fbpx
Հասարակություն

Աղբահանության վճարը հավաքագրելու գործառույթը ամբողջությամբ անցնում է Երևանի վարչական շրջանի ղեկավարների աշխատակազմին

Երևանի ավագանու արտահերթ նիստի ժամանակ Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի իրավաբանական վարչության պետ Զավեն Առաքելյանը նշեց, որ մինչ այս պահը այդ գործառույթը իրականացնում էր մրցութային կարգով ընդգրկված օպերատորների միջոցով և բազմաբնակարան շենքերի կառավարման մարմինների կողմից:

«Ակնկալվում է , որ սույն որոշմամբ կբարձրանա գումարների քաղման արդյունավետությունը»,- ասաց Առաքելյանը: 

«Լույս» խմբակցության ղեկավար Դավիթ Խաժակյանը նշեց, որ նախկինում կար ակնհայտ անվստահություն համատիրությունների նկատմամբ:

« Որքան իրենք իրենց մասով հավաքագրվող գումարի մասով խնդիր էին ունենում, այդքան էլ քաղաքապետարանը խնդիրներ էր ունենում աղբահանության վճարների հավաքագրման մասով: Այն վարչական շրջանները, որոնք սեփական միջոցներով էին հավաքագրումը իրականացնում, շահում էին, որովհետև կարգապահությունը վճարման տեսանկյունից ավելի մեծ էր: Բացի դրանից,  բյուջեով նախատեսված այն կտրոնները, որոնք տպագրվում էին և տրամադրվում էին համայնքատիրություններին, նրանց համար նույնպես միջնորդավճար էր նախատեսվում և ստացվում է, որ իրենց կողմից հավաքագրված գումարի շուրջ 10 տոկոսը մենք որպես միջնորդավճար էինք հատկացնում»,- ասաց  Խաժակյանը:

Նախագիծը ընդունվեց 44 կողմ, 1 ձեռնպահ ձայների հարաբերակցությամբ:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ