Վարչարարություն

  • Ազգային ժողովի ընդունած օրենսդրական նախաձեռնությունը, որը նախատեսում է քաղաքացիության ստացման և դադարեցման համար կիրառել միասնական էլեկտրոնային համակարգ, կարող է դառնալ ինչպես առաջադեմ վարչարարական լուծում, այնպես էլ պոտենցիալ սպառնալիք Հայաստանի անվտանգային և օրինականության հիմքերի համար։ Առաջին հայացքից այս նախագիծը նպատակ ունի պարզեցնել վարչարարական ընթացակարգերը՝ թղթային տարբերակից անցնելով թվային դարաշրջանին։ Ներքին գործերի նախարարի տեղակալ Արմեն Ղազարյանի ներկայացմամբ՝…

    Քաղաքացիություն ստանալու էլեկտրոնային համակարգը. Կփոխի՞ անվտանգության և օրինականության սահմանները
  • Հուլիսի 8-ին ՀՀ պետական եկամուտների կոմիտեն հաղորդագրություն է տարածել և հայտնում է, որ մաքսային վարչարարության գնահատման ծրագիրն ավարտվել է։ Հաղորդագրության մեջ ավելի մանրամասն ասվում է․ «Պետական եկամուտների կոմիտեի և Համաշխարհային բանկի համատեղ նախաձեռնությամբ իրականացվող մաքսային վարչարարության գնահատման ծրագիրն ավարտվել է։ 11 ամիսների ընթացքում Եվրոպական միության կողմից ընդունված չափանիշների համաձայն՝ գնահատվել են Հայաստանում մաքսային օրենսդրությունը, վարչարարության…

    Մաքսային վարչարարության գնահատման ծրագիրն ավարտվել է․ ՊԵԿ
  • ՀՀ ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նիստում «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արտակ Մանուկյանը խոսեց տնտեսական վիճակի մասին։ Նա ասաց, որ 2020 թվականի առաջին եռամսյակում արձանագրվել է 4 տոկոս տնտեսական աճ, իսկ 2021 թվականի նույն ժամանակահատվածում գրանցվել է 2 տոկոս տնտեսական անկում։ Չնայած սրան, Մանուկյանը նշեց, որ պետք է հասկանանք, թե ինչը ինչի հետ…

    Հարկային վարչարարության աճի շնորհիվ կրճատվել է ստվերը․ պատգամավոր
  • Պետական եկամուտների կոմիտեն, իրականացված օրենսդրական փոփոխությունների շրջանակում, շարունակում է ակտիվ քայլեր ձեռնարկել Հայաստանի գործարար միջավայրի բարելավման համար, հայտնում են ՀՀ ՊԵԿ պաշտոնական կայքից։ ՀՀ կառավարության 2020թ․ հուլիսի 2-ի թիվ N1130-Ն որոշմամբ ներդրվել է մաքսային մարմինների կողմից ապրանքների բացթողման ժամանակահատվածի հաշվառման համակարգը: Արդյունքում՝ սահմանվել են արտաքին տնտեսական գործունեության մեջ ներգրավված տնտեսավարող սուբյեկտների առանձին գործողությունների (ծախսատարության, ժամանակատարության,…

    ՊԵԿ-ը պարզեցրել է վարչարարության ընթացակարգերը