Իրավական

ՊԵԿ-ը պարզեցրել է վարչարարության ընթացակարգերը

Պետական եկամուտների կոմիտեն, իրականացված օրենսդրական փոփոխությունների շրջանակում, շարունակում է ակտիվ քայլեր ձեռնարկել Հայաստանի գործարար միջավայրի բարելավման համար, հայտնում են ՀՀ ՊԵԿ պաշտոնական կայքից։

ՀՀ կառավարության 2020թ․ հուլիսի 2-ի թիվ N1130-Ն որոշմամբ ներդրվել է մաքսային մարմինների կողմից ապրանքների բացթողման ժամանակահատվածի հաշվառման համակարգը: Արդյունքում՝ սահմանվել են արտաքին տնտեսական գործունեության մեջ ներգրավված տնտեսավարող սուբյեկտների առանձին գործողությունների (ծախսատարության, ժամանակատարության, մաքսային մարմիններին ներկայացվող փաստաթղթերի քանակ) հաշվառման որոշակի մեխանիզմներ:

Փոփոխությունը ենթադրում է նաև էլեկտրոնային համակարգով հայտարարատուներին համապատասխան հարցաթերթերի ուղարկման և տեղեկատվության ամփոփման ու հրապարակման կարգավորումներ։

Մաքսային մարմինների կողմից ապրանքների բացթողման ժամանակահատվածի հաշվառման համակարգը հնարավորություն կտա համապատասխան վիճակագրության վարման միջոցով ապահովել ապրանքների բացթողմանն ուղղված մաքսային գործառնություններին առնչվող վարչարարության պարզեցումը:

Օրենսդրական երկրորդ կարևոր փոփոխությունը նպատակ ունի մեծացնել Հայաստանի Հանրապետության տարանցման պոտենցիալը։ ՀՀ կառավարության 2020 թվականի հուլիսի 30-ի թիվ 1255-Ն որոշմամբ պարզեցվում են Հայաստանի Հանրապետության տարածքում սկսվող և ավարտվող մաքսային տարանցման շրջանակներում գործառնությունները։

Մասնավորապես՝ պարզեցված գործառնություններին (մաքսատուրքի, հարկերի վճարման գծով պարտավորությունների կատարման ապահովման չտրամադրում, ուղեկցող փաստաթղթերը որպես տարանցման հայտարարագիր կիրառելու) առնչվող դրույթները տարածվում են նաև ժամանման վայրի մաքսային մարմնից մինչև մեկնման վայրի մաքսային մարմին և ներքին մաքսային մարմնից մինչև մեկնման մաքսային մարմին փոխադրման դեպքերի վրա։

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

ՎԵՐԵՎ