Վենեսուելայի նախագահ

  • Վենեսուելան սկսում է նոր ուղի, որը կախված չէ նավթից. Մադուրո

    Վենեսուելան սկսում է նոր ուղի, որը կախված չէ նավթից. Մադուրո

    Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոն ասել է, որ տնտեսական զարգացման նոր ուղին հնարավորություն կտա նվազեցնելու երկրի կախվածությունը նավթից ստացվող եկամտից: Այս մասին հաղորդում է РИА Новости-ն: «Վենեսուելան ուներ տնտեսության մոդել, որը կախվածության մեջ էր նավթից, մենք սկսում ենք նոր ուղի, որը կախված չի լինի նավթից ստացվող եկամուտներից»,- նշել է երկրի նախագահը:

  • Մադուրոն հայտարարել է ընդդիմության ուժերի հետ բանակցությունների մասին

    Մադուրոն հայտարարել է ընդդիմության ուժերի հետ բանակցությունների մասին

    Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոն հայտարարել է ընդդիմադիր ուժերի հետ բանակցությունների մեկնարկի մասին։ Այս մասին հայտնում է Ռիա Նովոստին։ Ըստ աղբյուրի՝ բանակցություններն ընթանում են Բարբադոս կղզում՝ նորվեգական կողմի մասնակցությամբ։ Մադուրոյի խոսքով սկիզբը շատ խոստումնալից է։ «Ես շատ լավատեսորեն եմ տրամադրված։ Այսօր բանակցությունները տևել են 5 ժամ, քայլ առ քայլ մենք կարող ենք Վենեսուելայի համար բացել խաղաղության,…

  • Եվրոպական երկրները մտադիր են Մադուրոյի դեմ պատժամիջոցներ կիրառել

    Եվրոպական երկրները մտադիր են Մադուրոյի դեմ պատժամիջոցներ կիրառել

    Եվրոպական երկրները մտադիր են մի քանի բարձրաստիճան անձանց դեռ պատժամիջոցներ կիրառել, որոնց թվում է նաև Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոն: Այս մասին հայտնում է Associated Press-ը: Սակայն դեռևս տարաձայնություններ կան՝ կապված այդպիսի գործողություններ կատարելու ժամկետների հետ ճգնաժամից երկիրը դուրս բերելու մասին բանակցային գործընթացը չվտանգելու մտահոգությունների պատճառով: Երկու աղբյուրների խոսքերով՝ չնայած Մադուրոն այն պաշտոնյաներից է, որոնց դեմ…

  • Մադուրոն կոչ է արել անցկացնել արտահերթ խորհրդարանական ընտրություններ

    Մադուրոն կոչ է արել անցկացնել արտահերթ խորհրդարանական ընտրություններ

    Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոն առաջարկել է երկրում անցկացնել արտահերթ խորհրդարանական ընտրություններ: Այս մասին նա հայտարարել է մայրաքաղաք Կարակասում տեղի ունեցած հանրահավաքի ընթացքում: Նախագահն ընդգծել է, որ իրենք ընդունում են խաղաղ, ընտրական, սահմանադրական և ժողովրդավարական լուծումներով մարտահրավերները:  

  • Վենեսուելայի նախագահ Մադուրոն հանդիպել է Շփման միջազգային խմբի ներկայացուցիչների հետ

    Վենեսուելայի նախագահ Մադուրոն հանդիպել է Շփման միջազգային խմբի ներկայացուցիչների հետ

    Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոն հանդիպել է Շփման միջազգային խմբի ներկայացուցիչների հետ: Հանդիպումն անցկացվել է առաջին անգամ: Ներկա են եղել նաև Գերմանիայի, Ֆրանսիայի, Իտալիայի, Պորտուգալիայի, Իսպանիայի, Նիդերլանդների պատվիրակները: Հանդիպման ընթացքում Մադուրոն Շփման միջազգային խմբի ներկայացուցիչների հետ քննարկել է ամերիկյան պատժամիջոցները: «Ես նրանց հայտնեցի իմ պատրաստակամությունը՝ ներքին տարաձայնությունները կարգավորել երկխոսության ճանապարհով և քննարկեցի ամերիկյան կայսրության տնտեսական ագրեսիան…

  • Գուայդոն ներկայացրել է Մադուրոյին իշխանությունից հեռացնելու վերջին փուլը

    Գուայդոն ներկայացրել է Մադուրոյին իշխանությունից հեռացնելու վերջին փուլը

    Վենեսուելայի ընդդիմության առաջնորդ Խուան Գուայդոն թվիթերյան իր միկրոբլոգում հայտնել է «Ազատության օպերացիա» կոչվող գործողությունների իրականացման մասին: Նա իր աջակիցներին կոչ է արել դուրս գալ փողոցներ և սկսել գործող նախագահ Նիկոլաս Մադուրոյին իշխանությունից հեռացնելու գործողությունների վերջնական փուլը: Տեսաուղերձում Գուայդոն հայտնել է, որ փողոցներ դուրս եկած զինվորականները պաշտպանում են երկրի սահմանադրությունը: Իրենց հերթին Վենեսուելայի իշխանությունները հպատրաստ են…

  • Մադուրոն կոչ է արել բոլոր երկրների ղեկավարներին ԱՄՆ-ից պահանջել դադարեցնել ագրեսիան

    Մադուրոն կոչ է արել բոլոր երկրների ղեկավարներին ԱՄՆ-ից պահանջել դադարեցնել ագրեսիան

    Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոն ողջ աշխարհի ղեկավարներին կոչ է, որպեսզի նրանք պահանջեն ԱՄՆ-ից դադարեցնել Կարակասի դեմ ագրեսիան։ Այս մասին նա հայտարարել է Կարակասում բազմահազարանոց հանրահավաքի ժամանակ: Վենեսուելայի նախագահը կարծում է, որ ԱՄՆ-ն արդեն անցել է «խելահեղության ու ատելության մակարդակի»։ «ԱՄՆ իշխանությունները չեն ղեկավարում հանուն ԱՄՆ շահերի․․․ Նրանք ամեն օրն անցկացնում են Վենեսուելային վիրավորելու համար»,-ասել է…

  • Մադուրոն ԱՄՆ-ի ահաբեկչություն է համարել Վենեսուելայի էլեկտրական ցանցերի վթարը

    Մադուրոն ԱՄՆ-ի ահաբեկչություն է համարել Վենեսուելայի էլեկտրական ցանցերի վթարը

    Երկրի էլեկտրակայանների վթարն ԱՄՆ-ի կազմակերպած ահաբեկչություն է, հայտարարել է Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոն։ Նրա խոսքով՝ «Վենեսուելայի ժողովրդին հաջողվել է ահաբեկչական հարձակումը հաղթահարել», տվյալ պահին երկիրը պատրաստ է առաջ շարժվել։ «Կիբերհարձակումն ընդդեմ Վենեսուելայի էլեկտրական համակարգի ԱՄՆ-ի կառավարության կողմից ահաբեկչական գործողություն է ընդդեմ Վենեսուելայի ժողովրդի»,-հայտարարել է Մադուրոն։ Փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն։

  • ԱՄՆ-ն Մադուրոյի հետ կապված 49 անձի մուտքի արտոնագիր է չեղարկել

    ԱՄՆ-ն Մադուրոյի հետ կապված 49 անձի մուտքի արտոնագիր է չեղարկել

    ԱՄՆ 49 անձի մուտքի արտոնագիր է չեղարկել, քանի որ նրանք կապված են Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոյի հետ։ Այս մասին հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ն՝ վկայակոչելով պետքարտուղարության հայտարարությունը։ Գերատեսչությունում հայտարարել են, որ մտադիր են շարունակել այդպիսի քաղաքականություն կիրառել «Մադուրոյի պաշտոնյաների և նրանց ընտանիքների նկատմամբ»։ Պետքարտուղարությունն այդ մարդկանց մարդու իրավունքները խախտելու և Վենեսուելայում ժողովրդավարությունը խաթարելու մեջ է մեղադրել։…

  • Վենեսուելայում Գուայդոյին սպառնացել են 30 տարի ազատազրկմամբ

    Վենեսուելայում Գուայդոյին սպառնացել են 30 տարի ազատազրկմամբ

    Դեռևս հունվարի 23-ին իրեն Վենեսուելայի նախագահ հռչակած ընդդիմության առաջնորդ, խորհրդարանի խոսնակ Խուան Գուայդոյի սպառնացել են 30 տարի ազատազրկմամբ։ Նրան բանտարկություն է սպառնում երկրից դուրս գալու արգելքի խախտման համար։ Այս մասին հայտարարել է Գերագույն դատարանի սահմանադրական պալատի դատավորի տեղակալ Խուան Կառլոս Վալդեսը, փոխանցում է РИА Новости-ն։ Հիշեցնենք, որ Գուայդոն փետրվարի 22-ին, չնայած Գերագույն դատարանի արգելքին, ժամանել…

  • Իշխանության ղեկին Մադուրոյի օրերը հաշված են․ Պոմպեո

    Իշխանության ղեկին Մադուրոյի օրերը հաշված են․ Պոմպեո

    ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն վստահ է, որ իշխանության ղեկին Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոյի օրերը հաշված են։ Երեկ վենեսուելացի սահմանապահները, ովքեր հավատարիմ են մնացել Մադուրոյի ռեժիմին, թույլ չեն տվել, որպեսզի երկրի տարածք մտնեն սննդով ու դեղորայքով մարդասիրական բեռները։ Սահմանին 3 բեռնատար է հրկիզվել։ «Դժվար է կանխատեսում անելը։ Ես վստահ եմ, որ վենեսուելացի ժողովուրդը կներդնի բոլոր ջանքերը,…

  • ՄԱԿ-ը կոչ է արել Մադուրոյին ցուցարարների դեմ զենք չկիրառել

    ՄԱԿ-ը կոչ է արել Մադուրոյին ցուցարարների դեմ զենք չկիրառել

    ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը կոչ է արել Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոյին ուժ չկիրառել ցուցարարների դեմ. այս մասին ասված է Գուտերեշի մամուլի ծառայության հաղորդագրության մեջ: «Գլխավոր քարտուղարը համառորեն կոչ է անում երկրի իշխանություններին ուժ չկիրառել ցուցարարների դեմ»,- ասված է հաղորդագրության մեջ: Գուտերեշը ուրբաթ հանդիպել էր Վենեսուելայի արտաքին գործերի նախարար Խորխե Արրեասին և նրա հետ քննարկել…

  • Մադուրոն խոստացել է Վենեսուելան դարձնել տարածաշրջանային հզոր տերություն

    Մադուրոն խոստացել է Վենեսուելան դարձնել տարածաշրջանային հզոր տերություն

    Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոն խոստացել է երկիրը դարձնել ողջ տարածաշրջանի հզոր տերությունը՝ անկախ քաղաքական իրավիճակից։ Այս մասին հայտնում է «РИА Новости»-ն։ Նախագահի խոսքերով՝ աջ ուժերը ցանկանում են «խեղդել» Վենեսուելայի զարգացումը, որպեսզի այն չդառնա Լատինական Ամերիկայի հզորագույն երկրներից մեկը։ Նա նաև կոչ է արել ապահովել երկրի անկախությունը տնտեսական, տեխնոլոգիական և արդյունաբերական պլանում։

  • Մադուրոն կոչ է արել Գուայդոյին Վենեսուելայում արտահերթ ընտրություններ հայտարարել

    Մադուրոն կոչ է արել Գուայդոյին Վենեսուելայում արտահերթ ընտրություններ հայտարարել

    Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոն կոչ է արել խորհրդարանի ընդդիմադիր խոսնակ, երկրի ինքնահռչակ նախագահ Խուան Գուաիդոյին երկրում արտահերթ ընտրություններ հայտարարել։ Ելույթ ունենալով Բժշկական համալսարանի շրջանավարտների առջև՝ նա ասել է․ «Թող այդ ինքնանշանակված ծաղրածուն ընտրություններ նախաձեռնի, որպեսզի նրան հեռացնեն քվեարկությամբ»։ Հիշեցնենք, որ Գուաիդոն իրեն երկրի նախագահ էր հռչակել հունվարի 23-ին՝ հակակառավարական բողոքի ալիքի ֆոնին։

  • Մադուրոն Թրամփի սպառնալիքները նացիստական է որակել

    Մադուրոն Թրամփի սպառնալիքները նացիստական է որակել

    Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոն մեկնաբանել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի խոսքերը Վենեսուելայում տիրող իրավիճակի մասին. հայտնում է Газета.ру-ն: Հիշեցնենք, որ Թրամփն ավելի վաղ ասել է, որ ԱՄՆ-ը Վենեսուելայում հնարավոր է համարում բոլոր տարբերակները և սպառանցել երկրի զինվորականներին` ասելով, որ Մադուրոյին պաշտպանելու դեպքում, նրանք կարող են ամեն ինչ կորցնել: «Նրանք մտածում են, որ մեր երկրի սեփականտերն…