Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոն հանդիպել է Շփման միջազգային խմբի ներկայացուցիչների հետ: Հանդիպումն անցկացվել է առաջին անգամ: Ներկա են եղել նաև Գերմանիայի, Ֆրանսիայի, Իտալիայի, Պորտուգալիայի, Իսպանիայի, Նիդերլանդների պատվիրակները:
Հանդիպման ընթացքում Մադուրոն Շփման միջազգային խմբի ներկայացուցիչների հետ քննարկել է ամերիկյան պատժամիջոցները:
«Ես նրանց հայտնեցի իմ պատրաստակամությունը՝ ներքին տարաձայնությունները կարգավորել երկխոսության ճանապարհով և քննարկեցի ամերիկյան կայսրության տնտեսական ագրեսիան մեր ժողովրդի դեմ», – գրել է Մադուրոն իր Twitter-յան միկրոբլոգում:
![](https://azat.tv/wp-content/uploads/2022/09/azattvlogoblack.png)