Վերին լարս
Լարսում կուտակվել է 1359 հայկական բեռնատար
Ռուս-վրացական սահմանին գտնվող «Վերին Լարս» անցակետի մոտ կուտակվել է շուրջ 1,400 հայկական բեռնատար։ Հյուսիսային Օսեթիայի ճանապարհային երթևեկության կազմակերպման կենտրոնի տվյալներով՝ Մցխեթա-Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տրանսպորտային միջոցների համար, սակայն եղանակային անբարենպաստ պայմանները, ներառյալ առատ ձյունը, խոչընդոտում են տրանսպորտային միջոցների շարժը։ Ըստ վերջին տվյալների՝ անցակետը հատելու համար հերթագրված է 4,654 տրանսպորտային միջոց, որոնցից 1,359-ը պատկանում են…
Վերին Լարսում հայկական բեռնատարների հերթը գերազանցել է 1000-ը
Ռուս-վրացական սահմանին գտնվող «Վերին Լարս» անցակետում կուտակված հայկական բեռնատարների թիվն արդեն գերազանցել է 1000-ը։ Հյուսիսային Օսեթիայի ճանապարհային երթևեկության կազմակերպման կենտրոնի տվյալներով՝ այս պահին հերթագրված տրանսպորտային միջոցների ընդհանուր թիվը հասել է 3608-ի, որոնցից 1057-ը պատկանում են հայկական ընկերություններին։ Չնայած Մցխեթա-Ստեփանծմինդա-Լարս միջազգային նշանակության ճանապարհը պաշտոնապես բաց է բոլոր տրանսպորտային միջոցների համար, խցանումները չեն վերանում։ Բեռնատարների երկար հերթերը…
Հայկական բեռնատարները երկար ուշացումների են հանդիպում Ռուսաստան-Վրաստան «Վերին Լարս» սահմանային անցակետում
Մոտավորապես 700 հայկական բեռնատար մեքենաներ ներկայումս կանգնած են Ռուսաստան-Վրաստան սահմանի «Վերին Լարս» անցակետում։ Այս խցանումը պայմանավորված է Մցխեթա-Ստեփանծմինդա-Լարս միջազգային ճանապարհի ռազմավարական Գուդաուրի-Կոբի հատվածում եղանակային անբարենպաստ պայմաններով, որը կենսական նշանակություն ունեցող երթուղի է՝ Հայաստանը Ռուսաստանի շուկաների հետ կապող։ Հյուսիսային Օսեթիայի երթևեկության կառավարման կենտրոնի տվյալներով՝ Վերին Լարսի անցակետը, որը կարևոր հանգույց է Ռուսաստանի և Հայաստանի միջև առևտրի…
3 հազար բեռնատար մնացել է Լարսի ճանապարհին․ դրանցից 20 տոկոսը հայկական են
Լարսի ավտոճանապարհի «Վերին Լարս» անցակետ տանող ճանապարհին բարդ իրավիճակ է ստեղծվել՝ վատ եղանակի պատճառով։ Բանն այն է, որ շուրջ 3 հազար բեռնատարներ են կուտակվել և չեն կարողանում առաջ շարժվել։ Այս մասին Sputnik-ին հայտնել է Ռուսաստանում Հայաստանի դեսպանության մաքսային հարցերով կցորդ Արամ Թանանյանը։ Վերջինս նշել է, որ նման իրավիճակ է արդեն 2 օր շարունակ ու, ամենայն…
Լարսում երթևեկությունը լիովին վերականգնվել է
Խոշոր բեռնատարների տեղաշարժը «Վերին Լարս» անցակետով լիովին վերականգնվել է, տեղեկացնում են ՀՀ ՊԵԿ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից: «Ինչպես հայտնում է Ռուսաստանի Դաշնությունում Հայաստանի Հանրապետության մաքսային կցորդ Արամ Թանանյանը, ռուսական «Վերին Լարս» և վրացական «Դարիալի» («Կազբեկի») անցակետերն արդեն երկկողմանի բաց են բոլոր տեսակի՝ մարդատար և բեռնատար, մեքենաների տեղաշարժի համար։ Ավելի վաղ ՀՀ պետական եկամուտների…
Վերին Լարսում երթևեկությունը աստիճանաբար վերականգնվում է բոլոր մեքենաների համար
Պետական եկամուտների կոմիտեն տեղեկացնում է, որ ներկա պահին ռուսական «Վերին Լարս» և վրացական «Դարիալի» («Կազբեկի») անցակետերը երկկողմանի բաց են մարդատար մեքենաների տեղաշարժի համար։ Եղանակային բարենպաստ պայմանների շնորհիվ ճանապարհների մաքրման աշխատանքներից հետո Խաչի լեռնանցքում մնացած բեռնատարներն իջեցվում են «Դարիալի» («Կազբեկի») անցակետ՝ հոսքը դեպի «Վերին Լարս» աստիճանաբար կազմակերպելու նպատակով։ Վրացական կողմն արդեն սկսել է թույլատրել նաև միջին…
Վերին Լարսի անցակետում գտնվող ՀՀ 70 քաղաքացիները երեկոյան ժամանել են Հայաստան
ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմինը Facebook-ի էջում գրառում է կատարել։ Գրառման մեջ նշվում է, որ տևական ժամանակ Վերին Լարսի անցակետում գտնվող ՀՀ 70 քաղաքացիներն ուշ երեկոյան ժամանել են Հայաստան։ «Անմիջապես սահմանին ՀՀ առողջապահական եւ աշխատանքի տեսչական մարմնի «Բագրատաշեն» բժշկասանիտարական հսկիչ կետի հերթապահ աշխատանքային թիմը սահմանված կարգով ջերմաչափել է երկիր ժամանող բոլոր քաղաքացիներին, արտաքին զննմամբ դիտարկել…
Աշխատանքներ են տարվում մեքենաների կուտակումները նվազեցնելու ուղղությամբ․ ՊԵԿ
ՊԵԿ. Բագրատաշենի անցումային կետում աշխատանքներ են տարվում ինչպես Հայաստանի, այնպես էլ Վրաստանի տարածքում մեքենաների առկա կուտակումները նվազեցնելու ուղղությամբ. Պետական եկամուտների կոմիտեն տեղեկացնում է, որ մարտ ամսվա ընթացքում եղանակային պայմաններով պայմանավորված՝ Վերին Լարսի անցակետը հիմնականում եղել է փակ: Արդյունքում առաջացել են Հայաստանից դեպի ԵԱՏՄ անդամ երկրներ կամ երրորդ երկրներ փոխադրվող ապրանքներ տեղափոխող տրանսպորտային միջոցների զգալի կուտակումներ:…
Լարսի անցակետում օրեր շարունակ գտնվող ՀՀ քաղաքացիները տեղափոխվել են Հայաստան
Վրացական իշխանությունների հետ բանակցելու արդյունքում հնարավոր է եղել Վերին Լարսի ռուսական հատվածում մի քանի օր գտնվող 140 ՀՀ քաղաքացու տեղափոխել Հայաստան: Հայտնենք, որ քաղաքացինները Հայաստան են տեղափողխվել Վրաստանի տարածքով: Այս մասին հայտնում է Վրաստանում Հայաստանի դեսպանության Facebook-ի էջը: «Վրացական իշխանությունների հետ բանակցությունների արդյունքում հնարավոր դարձավ Վերին Լարսի ռուսական հատվածում օրեր շարունակ գտնվող ՀՀ 140 քաղաքացիների՝…
Վերին լարսի անցակետում գտնվող ՀՀ քաղաքացիները կտեղափոխվեն Հայաստան. Տիգրան Ավինյան
ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը Facebook-ում գրել է. Ռուսաստանի և Վրաստանի մեր գործընկերների հետ օրեր շարունակ վարած #բանակցությունների և մեր գործընկերների բարի կամքի շնորհիվ հնարավոր է եղել, բացառության կարգով, ապահովել մարտի 20-ի ժամը 20:00 դրությամբ Վերին Լարսի անցակետում օրեր շարունակ գտնված մոտ 140 ՀՀ քաղաքացիների տեղափոխումը #Հայաստան` Վրաստանի տարածքով: Ցանկանում եմ շնորհակալություն հայտնել Վրաստանի և ՌԴ իշխանություններին, Վրաստանում ՀՀ…
Վերին Լարսի անցակետում գտնվում են մոտ 140 ՀՀ քաղաքացիներ․ ԱԳՆ
Ներկայումս Վերին Լարսի անցակետում գտնվում են մոտ 140 ՀՀ քաղաքացիներ: Դոնի Ռոստովում ՀՀ գլխավոր հյուպատոս Վարդան Ասոյանը ժամանել է անցակետ և տեղում համակարգում է ՀՀ քաղաքացիներին սննդով և առաջին անհրաժեշտության պարագաներով ապահովելու գլխավոր հյուպատոսության կողմից տարվող աշխատանքները: Հայտնում ենք, որ քաղաքացիների մի մասը, անսալով գլխավոր հյուպատոսի հորդորին, արդեն իսկ նախընտրել է օդային ճանապարհով Հայաստան վերադառնալու…
Արամ Թանանյանը նշանակվել է Վերին Լարսում ՀՀ մաքսային կցորդ
Հայաստանը Ռուսաստանին կապող միակ ցամաքային ճանապարհի՝ Վրաստան-Ռուսաստան սահմանի Վերին Լարսի անցակետում Հայաստանի Հանրապետության մաքսային կցորդի պաշտոնում նշանակվեց Արամ Թանանյանը: Արամ Թանանյանին Վերին Լարսում ՀՀ մաքսային կցորդ նշանակելու մասին որոշումն ընդունվեց հունվարի 30-ին կառավարության նիստում: ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդգծեց, որ մաքսային կցորդն աշխատելու է Վերին Լարսի անցակետի մոտակայքում: «Թող տպավորություն չստեղծվի, որ նա Մոսկվայում է…
Վերին Լարսում մնացած ավտոբուսը վերադառնում է Երևան
Վերին Լարսում գտնվող ՀՀ քաղաքացիներին Հայաստան տեղափոխող ավտոբուսը մեկնարկել է երթը դեպի Երևան։ Տեղեկությունը հրապարակվել է Վրաստանում Հայաստանի դեսպանության Facebook-ի էջում: Ինչպես ավելի վաղ հայտնել էինք, Վերին Լարսի անցակետի վրացական հատվածում երեկ գիշերը կանգեցվել էր Հայաստան մեկնող ավտոբուսը, որտեղ հայտնաբերվել է արգելված բեռ։ Վրաստանի իրավապահ մարմինների հաղորդմամբ՝ ձերբակալվել են ՀՀ երեք քաղաքացիներ։ Այժմ ընթանում է…
Լարսում արգելված բեռ տեղափոխելու կասկածանքով կանգնեցվել է Հայաստան մեկնող ավտոբուս
Վրաստանում ՀՀ դեսպանության Facebook-ի իէջից տեղեկացնում են․ «Այսօր գիշերը ռուս-վրացական Վերին Լարսի անցակետի վրացական հատվածում արգելված բեռ տեղափոխելու կասկածանքով կանգնեցվել է Հայաստան մեկնող ավտոբուս։ Վրաստանում ՀՀ դեսպանությունը աշխատանքներ է տանում Վրաստանի համապատասխան մարմինների հետ՝ ավտոբուսի ուղևոր ՀՀ քաղաքացիների՝ Հայաստան արագ տեղափոխումն ապահովելու ուղղությամբ։ Վրաստանում ՀՀ դեսպանության դիվանագետները շուտով կլինեն Վերին Լարսում՝ տեղում իրավիճակին ծանոթանալու, ինչպես…
«Սպայկա»-ի արտադրած պանիրը 24 օր Լարսում կանգնեցվելուց հետո հետ է ուղարկվել Հայաստան
«Սպայկա» ընկերության նորակառույց պանրի գործարանում արտադրված հայկական ընդհանուր առմամբ 21 տոննա կապույտ բորբոսով պանիրը 24 օր ՌԴ Վերին Լարսի մաքսային անցակետում հարկադիր կանգնեցվելուց հետո վերադարձվեց Հայաստան. Վերին Լարսի մաքսային անցակետը արգելեց հայկական պանրի մուտքը ՌԴ: Այս մասին հայտնում են «Սպայկա» ընկերությունից: 05.11.2019 թվականին, ՌԴ Վերին Լարսի մաքսային անցակետի աշխատակիցները բանավոր հայտնել են ընկերության բեռնատարի վարորդին,…