3 հազար բեռնատար մնացել է Լարսի ճանապարհին․ դրանցից 20 տոկոսը հայկական են-Azat TV
Հասարակություն
13:46 21/12/2021, 13:46

3 հազար բեռնատար մնացել է Լարսի ճանապարհին․ դրանցից 20 տոկոսը հայկական են

Լարսի ավտոճանապարհի «Վերին Լարս» անցակետ տանող ճանապարհին բարդ իրավիճակ է ստեղծվել՝ վատ եղանակի պատճառով։

Բանն այն է, որ շուրջ 3 հազար բեռնատարներ են կուտակվել և չեն կարողանում առաջ շարժվել։

Այս մասին Sputnik-ին հայտնել է Ռուսաստանում Հայաստանի դեսպանության մաքսային հարցերով կցորդ Արամ Թանանյանը։

Վերջինս նշել է, որ նման իրավիճակ է արդեն 2 օր շարունակ ու, ամենայն հավանականությամբ, առաջիկա օրերին իրավիճակն անփոփոխ կմնա։

Նա հայտնել է նաև, որ սպասող բեռնատարների 20 տոկոսը հայկական են։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ