Վերին Շորժայի ուղղությամբ
Ադրբեջանի ԶՈՒ-ն հրաձգային զենքերից կրակ են բացել Վերին Շորժայի ուղղությամբ
Սեպտեմբերի 14-ին՝ ժամը 22:30-ի սահմաններում, Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները հրաձգային զենքերից կրակ են բացել Վերին Շորժայի (Գեղարքունիքի մարզ) հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ: Այս մասին հայտնել է ՀՀ ՊՆ-ն:
Ադրբեջանի ԶՈՒ-ն Վերին Շորժայի ուղղությամբ կիրառել է ականանետ
Ժամը 19:50-ի սահմաններում Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները Վերին Շորժայի ուղղությամբ խախտել են հրադադարը՝ կիրառելով ականանետ: Այս մասին տեղեկացնում է ՀՀ ՊՆ-ն: Հայկական կողմը կորուստներ չունի: Ժամը 20:10-ի դրությամբ իրադրությունն առաջնագծում հարաբերականորեն կայուն է: Իրադրության փոփոխության դեպքում պաշտպանության նախարարությունը հանդես կգա հաղորդագրությամբ:


