վերջին նորություններ
Երեւանը ՌԴ-Հայաստան-Ադրբեջան միջխորհրդարանական բանակցություններ անցկացնելու առաջարկ է ստացել
Երեւանը ՌԴ-Հայաստան-Ադրբեջան միջխորհրդարանական բանակցություններ անցկացնելու առաջարկ է ստացել։ Այս մասին ասաց ԱԺ նախագահի խոսնակ Ծովինար Խաչատրյանը։ Նա նշեց, որ առաջարկն արվել է ՌԴ Պետդումայի նախագահ Վյաչեսլավ Վոլոդինի կողմից ԱԺ նախագահի՝ ՌԴ կատարած այցի ժամանակ։ «Ալեն Սիմոնյանը դրական պատասխան է տվել, սակայն դա միայն առաջարկ է, հանդիպման ձեւաչափը դեռ չի քննարկվել»,-ասաց Խաչատրյանը։
Ինչու՞ Միքայել Մինասյանը միայն հիմա հիշեց ատելության ու բևեռվածության մասին. Նարեկ Այվազյան
Հակակոռուպցիոն ծրագրերի ու համակարգային բարեփոխումների (Էլեկտրիկ Երևան) ՀԿ-ի հիմնադիր Նարեկ Այվազյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Միքայել Մինասյանի վերջին հոդվածից ակամայից հարցերի շարան առաջացան. Երբ որ իշխանությունն ամբողջությամբ իրենց ձեռքերում էր, ինչու՞ էին բաժանում յուրայինների և ոչ յուրայինների ու իրենց սեփական լրատվամիջոցներով, որոնց ժողովուրդը կնքել է միշիկնյուզ անվանումով, վարկաբեկում էին բոլորին բացի իրենից ու Սերժ…


