վթարային շենքեր
Երևանի վթարային շենքերի խնդիրը կլուծվի. վարչապետ (ՏԵՍԱՆՅՈւԹ)
Գործադիրը հավանություն է տվել «ՋիԷմ Քոնսթրաքշն» ՍՊԸ-ի ներկայացրած` Շինարարների փողոց հ.23/9 հասցեում գտնվող հողամասում նախատեսվող ներդրումային-սոցիալական ծրագրին: Ինչպես նաև համաձայնություն է տրվել Երևան համայնքի վարչական տարածքում գտնվող՝ տվյալ հասցեում հողամասը ընկերությանը ուղղակի վաճառքի ձևով օտարելուն՝ բազմաբնակարան բնակելի շենք կառուցելու նպատակով: Ընկերությունը հանդիսանում է Երևանի Շինարարների փողոցի հ.23/1 հասցեում գտնվող հողամասի սեփականատերը, որտեղ նախատեսվում է իրականացնել…
Ստեփանակերտի զարգացումը մեր հիմնական առաջնահերթություններից է․ ԱՀ նախագահ
Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը Facebook-ի իր էջում տեսանյութ է հրապարակել, որում ներկայացվում է նրա շրջայցը Ստեփանակերտում: Նշել է, որ Ստեփանակերտի զարգացումը իրենց հիմնական առաջնահերթություններից է: «Մայրաքաղաքի մի քանի թաղամասերում բնակիչների հետ հանդիպումներս առկա խնդիրներին տեղում ծանոթանալու և համապատասխան լուծումներ առաջարկելու նպատակն ունեին: Առաջիկա տարիներին նախատեսում ենք ամբողջությամբ լուծել Ստեփանակերտի՝ վթարային վիճակում գտնվող շենքերի և բարեկարգման…
4-րդ կարգի վթարային շենքերի վերաբնակեցումը հնարավոր է միայն բոլոր բնակիչների համաձայնությամբ
Ամեն օր լայնացող ճաքեր, թափվող քարեր. Արզումանյան 10 շենքի բնակիչները ճամպրուկները հավաքած են պահում: Դեռևս նախորդ տարվա դեկտեմբերին 3-րդ կարգի վթարային համարվող շենքն արդեն այս տարի, անկախ փորձագիտական կազմակերպության ուսումնասիրությունների համաձայն, դարձել է 4-րդ աստիճանի վթարայնության: Նույն վիճակն է նաև հարևանությամբ գտնվող Արզումանյան 17 հասցեում: Խնդրի միակ լուծումը վերաբնակեցումն է: Համայնքի ու մասնավոր հատվածի համագործակցությունը…
Չորրորդ կարգի վթարային 2 շենքերի բնակիչները ստացան նոր բնակարանների բանալիներ
Երևանի Արցախի պողոտայի 4-րդ նրբանցքի 8 և 10 հասցեների չորրորդ կարգի վթարային շենքերում տարիներ շարունակ ապրող 83 ընտանիքներ այսօր ստացան նոր բնակարանների բանալիներ: Եվս 59 ընտանիքի էլ հանձնվեցին Սիսակյան 3 հասցեում նոր կառուցվող շենքում անհատույց սեփականության իրավունքով բնակարաններ ստանալու մասին Երևանի քաղաքապետի և ավագանու որոշումները: Մինչ այդ, նշված ընտանիքները վթարային շենքերից կտեղափոխվեն վարձով բնակարաններ, որոնց…
Երևանի 2019թ. բյուջեն 10 մլրդ դրամով կավելանա
Բյուջեի լրամշակված տարբերակը պատրաստ է և կներկայացվի ավագանու քննարկմանը՝ արտահերթ նիստում: «Նախատեսված 8 միլիարդի աճը, որը լրամշակումով առաջարկելու ենք ավագանու հաստատմանը, կուղղվի մի շարք խոշոր ծախսային ծրագրերի, որոնց մեծ մասը նախկինում չի իրականացվել կամ իրականացվել է շատ փոքր ծավալներով, սակայն դրանք քաղաքի համար անհրաժեշտություն են: Նշեմ, որ ևս 2 մլրդ դրամով ավելացում էինք ներկայացրել դեկտեմբերին…
Երևանի քաղաքապետարանը վթարային շենքերի բնակիչների խնդրի լուծման նոր մեխանիզմ է մշակում
Երևանի քաղաքապետարանում այսօր տեղի ունեցած հանրային լսումների մասնակիցներին հետաքրքրում էին նաև 4-րդ կարգի վթարային շենքերի ապամոնտաժման և բնակիչների փոխհատուցման խնդրի լուծման գործընթացը: Փոխքաղաքապետ Հայկ Սարգսյանը ներկայացրեց, որ այժմ իրականացվում է ծրագիր, որով, սակայն, խնդիրն ամբողջությամբ լուծել հնարավոր չէ: «Եղած թվաքանակի հետ իրականացնում ենք ծավալուն աշխատանքներ, երկու բազմաբնակարան շինության, Արցախի երկու հանրակացարանային շենքերն են, իրականացնում ենք…






