Վիետնամ
Վիետնամում կարաոկե բար է հրդեհվել․ 14 մարդ զոհվել է
Առնվազն 14 մարդ է զոհվել Վիետնամի հարավում գտնվող Բին Դուոն գավառի An Phú կարաոկե բարում բռնկված հրդեհի հետևանքով։ Վիետնամի լրատվական գործակալության (TTXVN) տվյալներով՝ միջադեպի հետևանքով տուժել է մոտ 40 մարդ։ Սկզբում հրշեջները հայտնաբերել են 12 մահացածի դի, ավելի ուշ՝ ևս երկու դի։ Բոլոր տուժածները հոսպիտալացվել են, նրանցից 11-ի վիճակը բժիշկները գնահատում են ծանր։ Դեպքը տեղի…
Այս քաղաքները մինչև 2030 թվականը կարող են ջրի տակ անցնել
Հաջորդող 10 տարիների ընթացքում աշխարհի առնվազն 6 կարող են հայտնվել ջրի տակ՝ կլիմայի փոփոխության հետևանքով։ Այս մասին գրում է The Indian Times-ը։ Նշվում է, որ այդ քաղաքներն են՝ Նիդերլանդների մայրաքաղաք Ամստերդամը, իրաքյան Բասրան, ամերիկյան Նոր Օռլեանը, իտալական Վենետիկը, վիետնամական Հո Չի Մինը, և հդկական Կալկաթան։ Ըստ աղբյուրի՝ այս ցուցակը կազմելիս հիմնարար գործոն է հանդիսացել շրջակա…
Վիետնամի մայրաքաղաքի օդանավակայանում երկու ինքնաթիռ է բախվել
Վիետնամի մայրաքաղաք Հանոյի օդանավակայանում երկու ինքնաթիռ է բախվել, ոչ ոք չի տուժել: Այս մասին հայտնել է vnexpress-ը: Ըստ աղբյուրի, թռիչքուղու վրա ինքնաթիռը պոչային հատվածով հարվածել է օդանավակայանում կանգնած մեկ այլ ինքնաթիռի խցիկին։ Նշվում է, որ հրատարակության տվյալներով՝ երկու ինքնաթիռներն էլ աննշան վնասվածքներ են ստացել, իսկ Ֆուկուոկ ուղևորներին տեղափոխել են մեկ այլ չվերթով:
Վիետնամում քովիդի տարածման մեջ մեղադրվողին 5 տարվա ազատազրկման են դատապարտել
Վիետնամում կարանտինի կանոնները խախտած ու կորոնավիրուսային վարակի տարածման պատճառ դարձած տղամարդը մեղավոր է ճանաչվել ու դատապարտվել է ազատազրկման։ Այս մասին տեղեկանում ենք VNA պետական լրատվական գործակալությունից։ Նշվում է, որ խոսքը 28-ամյա Լե Վան Տրիի մասին է։ Նա կարանտինը խախտելով հասցրել է վարակել 8 մարդու, որոնցից մեկը մեկ ամիս անց հիվանդությունից մահացել է։ Ըստ աղբյուրի՝ Տրիին…
ԿԳՄՍՆ-ն ներկայացրել է Վիետնամի Արտաքին առևտրի համալսարանը
ՀՀ ԿԳՄՍ նախարարությունը ներկայացրել է Վիետնամի Արտաքին առևտրի համալսարանը (Foreign Trade University (FTU)։ Համալսարանի մասին նյութ է հրապարակվել նախարարության պաշտոնական կայքում։ Նշվում է, որ FTU-ն առաջարկում է որակավորման բարձրացման և առաջնային ծրագրեր՝ անգլերեն լեզվով։ Այստեղ կարող եք ծանոթանալ համալսարան ընդունվելու մանրամասներին։ ԿԳՄՍՆ-ից հայտնում են, որ ծրագրի թեկնածուներն ամբողջական փաթեթը պետք է ներկայացնեն նախարարության international@escs.am էլեկտրոնային…
Վիետնամի վարչապետը շնորհավորել է Փաշինյանին
Վիետնամի Սոցիալիստական Հանրապետության վարչապետ Ֆամ Մին Չինը շնորհավորական ուղերձ է հղել Նիկոլ Փաշինյանին՝ Հայաստանի Հանրապետության վարչապետի պաշտոնում նշանակվելու կապակցությամբ: Այս մասին տեղեկանում ենք ՀՀ վարչապետի պաշտոնական կայքից։ Լեհաստանի և Չեխիայի վարչապետերը շնորհավորել են Փաշինյանին Հունաստանը շնորհակալություն է հայտնել՝ հրդեհների մասով իրենց աջակցություն հայտնած երկրներին, այդ թվում՝ Հայաստանին «Վիետնամի կառավարության, ժողովրդի և անձամբ իմ անունից հղում…
Ուսման հրավեր՝ Վիետնամի տեխնոլոգիաների համալսարանից՝ ՀՀ ուսանողներին
Վիետնամի Թայ Նգույեն տեխնոլոգիաների համալսարանը (Thai Nguyen University of Technology (TNUT)) ՀՀ ուսանողներին տրամադրում է 10 կրթաթոշակ բակալավրիատի, 5` մագիստրատուրայի և 2` ասպիրանտուրայի համար։ Այս մասին տեղեկանում են ՀՀ ԿԳՄՍՆ պաշտոնական կայքից։ Նշվում է, որ տրամադրվող կրթաթոշակների վերաբերյալ մանրամասն տեղեկատվությունը և դիմում-հայտի ձևը կցվում են: Կրթաթոշակային ծրագրի թեկնածուներն ամբողջական փաթեթը պետք է ներկայացնեն ՀՀ ԿԳՄՍՆ՝…
Վիետնամում խորհրդարանական ընտրություններ են
Վիետնամում ընթանում են Ազգային ժողովի ու ժողովրդական խորհուրդների բոլոր մակարդակների ընտրությունները։ Այս մասին հայտնում է Vietnam Plus-ը։ Ընտրված ազգային ժողովը պաշտոնավարելու է 5 տարի։ Թեկնածու են 866 անձինք, որոնցից ընտրվելու են 500-ը։ Ժողովրդական խորհուրդներում ընդգրկվելու համար պայքարում են շուրջ 449000 թեկնածուներ։ Նշվում է, որ ընտրությունների արդյունքները հրապարակվելու են հունիսի 2-ին և 12-ին։
Ռուսաստանը վերսկսում է ավիահաղորդակցությունը ևս 4 երկրի հետ
Ռուսաստանի կառավարության կայքը հայտնում է, որ երկիրը հանում է Ֆինլանդիայի, Վիետնամի, Հնդկաստանի և Կատարի քաղաքացիների համար մուտքի սահմանափակումները։ «Եվս չորս երկրների ՝ Ֆինլանդիայի, Վիետնամի, Հնդկաստանի և Կատարի քաղաքացիների համար վերացվում են Ռուսաստան մուտքի սահմանափակումները, որոնք սահմանվել են կորոնավիրուսի տարածման պատճառով»,- ասված է հաղորդագրության մեջ: Նշվում է, որ երկրների հետ ավիահաղորդակցությունը վերսկսվելու է հունվարի 27-ին:
ՀՀ ԱԺ բարեկամական խումբն Էնֆիաջյանի գլխավորությամբ գտնվում է Վիետնամում
Պաշտոնական այցի շրջանակում ՀՀ ԱԺ փոխնախագահ Վահե Էնֆիաջյանը հանդիպել է Վիետնամի Ազգային Ժողովի նախագահ Նգուեն Թի Կիմ Նգանի հետ: Քննարկվել են երկու բարեկամ երկրների հարաբերությունների զարգացման նոր հեռանկարները: Կարևորվել է ՀՀ-ում Վիետնամի Սոցիալիստական Հանրապետության դեսպանատուն ունենալը: Տիկին խոսնակը պատրաստակամություն է հայտնել նպաստելու երկու երկրների խորհրդարանականների համատեղ նախաձեռնություններին: ՀՀ Աժ փոխնախագահն աշխատանքային հանդիպում է ունեցել գործընկերոջ՝…
Արմեն Սարգսյանը շնորհավորել է Վիետնամի նախագահին
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Վիետնամի Սոցիալիստական Հանրապետության նախագահ Նգույեն Ֆու Չոնգին՝ ազգային տոնի` Անկախության օրվա կապակցությամբ: Նախագահը մասնավորապես համոզմունք է հայտնել, որ երկու երկների միջև սերտ կապերը կշարունակեն հիմք ծառայել առավել արգասաբեր հարաբերությունների համար, և երկկողմ առևտրի, բազմաոլորտ կապերի խթանմանն ուղղված համագործակցությունը կընդլայնվի։ Այս մասին տեղեկացնում են ՀՀ նախագահի պաշտոնական կայքից։
Մահացած հարսնացուի հուղարկավորությունը վերածվել է չկայացած հարսանիքի
Վիետնամում փեսացուն մահացած հարսնացուի հուղարկավորությունը վերածել է չկայացած հարսանիքի: Այս մասին գրում է AsiaOne- ն: Դանգ Թիեն Անը և նրա հարսնացուն, որի անունը չի բացահայտվում, հանդիպել են Հո Չի Մինի տեխնոլոգիական համալսարանում սովորելու ընթացքում: Երկու տարի նրանք միասին աշխատել են Ճապոնիայում և պատրաստվել են սեպտեմբերի վերջին ամուսնանալ: Հարսանիքը կազմակերպելու համար աղջիկը ժամանակավորապես վերադարձել է Վիետնամ:…
Դեսպան Կաժոյանը հանդիպել է Հայ-վիետնամական միջկառավարական հանձնաժողովի համանախագահի հետ
Օգոստոսի 22-ին Վիետնամի Սոցիալիստական Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության դեսպան Վահրամ Կաժոյանը հանդիպեց Հայ-վիետնամական միջկառավարական հանձնաժողովի համանախագահ, ՎՍՀ արդյունաբերության և առևտրի նախարարի տեղակալ Հոանգ Քուոք Վուոնգի (Hoang Quoc Vuong) հետ: Կողմերը քննարկեցին հայ-վիետնամական հարաբերությունների զարգացման օրակարգին, ինչպես նաև ընթացիկ տարվա հոկտեմբերին Երևանում նախատեսված Հայ-վիետնամական միջկառավարական հանձնաժողովի երկրորդ նիստի և գործարար ֆորումի կազմակերպմանն առնչվող հարցեր:
«Թափառող հոգի»․ ինչպես ԱՄՆ-ն գործածեց վիետնամցիները հավատը գերբնական երևույթների նկատմամբ
Դավիթ Ֆիդանյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «ԱՄՆ հատուկ ծառայությունների ամենահետաքրքիր գործողություններից… Նկարում պատկերված են ԱՄՆ բանակի զինվորները Վիետմնամյան պատերազմի շրջանակներում թշնամու նկատմամբ հերթական «հոգեբանական գրոհից առաջ»: Պատերազմներում հակառակորդի զինվորներին հոգեբանական տեսանկյունից շարքից հանելը հաղթանակի կարևորագույն գրավականներից մեկն է: Ամերիկացիները վերոգրյալ սկզբունքը Վիետմանյան պատերազմի շրջանակներում հրաշալիորեն հասկացան: Նրանք, կռվելով կոմունիստական հյուսիս-վիետնամացիների դեմ, հրաշալիորեն ծանոթ էին…














