Աշխարհ

Ռուսաստանը վերսկսում է ավիահաղորդակցությունը ևս 4 երկրի հետ

Ռուսաստանի կառավարության կայքը հայտնում է, որ երկիրը հանում է Ֆինլանդիայի, Վիետնամի, Հնդկաստանի և Կատարի քաղաքացիների համար մուտքի սահմանափակումները։

«Եվս չորս երկրների ՝ Ֆինլանդիայի, Վիետնամի, Հնդկաստանի և Կատարի քաղաքացիների համար վերացվում են Ռուսաստան մուտքի սահմանափակումները, որոնք սահմանվել են կորոնավիրուսի տարածման պատճառով»,- ասված է հաղորդագրության մեջ:

Նշվում է, որ երկրների հետ ավիահաղորդակցությունը վերսկսվելու է հունվարի 27-ին:

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

ՎԵՐԵՎ