Վիետնամ

  • Դեսպան Կաժոյանն իր հավատարմագրերը հանձնեց Վիետնամի նախագահին

    Դեսպան Կաժոյանն իր հավատարմագրերը հանձնեց Վիետնամի նախագահին

    Օգոստոսի 7-ին Վիետնամի Սոցիալիստական Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության դեսպան Վահրամ Կաժոյանն իր հավատարմագրերը հանձնեց Վիետնամի նախագահ Նգույեն Ֆու Չոնգին (Nguyen Phu Trong): Հավատարմագրերի հանձնման պաշտոնական արարողությունից հետո կայացած հանդիպման ընթացքում ՎՍՀ նախագահ Նգույեն Ֆու Չոնգը ողջունեց դեսպանին և մաղթեց հաջողություն և բեղմնավոր աշխատանք Վիետնամում՝ վստահություն հայտնելով, որ վերջինս կգործադրի բոլոր հնարավոր ջանքերը` Վիետնամի հետ երկկողմ հարաբերություններն…

  • 0 տոկոս ներմուծման մաքսատուրք` Վիետնամից մինչև 150 տոննա երկարահատիկ բրնձի ներմուծման համար

    0 տոկոս ներմուծման մաքսատուրք` Վիետնամից մինչև 150 տոննա երկարահատիկ բրնձի ներմուծման համար

    Կառավարության որոշմամբ` 2019 թվականի ընթացքում Վիետնամի Սոցիալիստական Հանրապետության ծագում ունեցող երկարահատիկ բրինձի առանձին տեսակների ներմուծումը Վիետնամի Սոցիալիստական Հանրապետությունից թույլատրվում է՝ 0 տոկոս ներմուծման մաքսատուրքի դրույքաչափի կիրառման պայմանով` 150 տոննայից ոչ ավելի ծավալով` լիցենզիայի առկայության դեպքում. Վիետնամի Սոցիալիստական Հանրապետության ծագում ունեցող երկարահատիկ բրինձի առանձին տեսակների ներմուծման լիցենզիա տալու մասով լիազոր մարմին է ճանաչվում Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի…

  • Նիկոլ Փաշինյանը մեկնել է Սինգապուր ու հանդիպել հայ համայնքի հետ

    Նիկոլ Փաշինյանը մեկնել է Սինգապուր ու հանդիպել հայ համայնքի հետ

    ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Վիետնամ այցի ավարտից հետո այսօր մեկնել է Սինգապուր, որտեղ հանդիպում է ունեցել տեղի և հարակից երկրների (Ինդոնեզի, Ավստրալիա և այլն) հայ համայնքների ներկայացուցիչները հետ։ Մինչ հանդիպման մեկնարկը Փաշինյանը մասնակցել է «Վանդա Միսս Ջոակիմ», «Սինգապուրյան խոլորձ» կամ «Ալոհա արքայադստեր խոլորձ» կոչվող ծաղկի արձանի բացման արարողությանը, որը տեղի է ունեցել Գրիգոր Լուսավորիչ հայկական…

  • Նիկոլ Փաշինյանը այցը Վիետնամ ավարտվեց․ Վլադիմիր Կարապետյան

    Նիկոլ Փաշինյանը այցը Վիետնամ ավարտվեց․ Վլադիմիր Կարապետյան

    ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի մամուլի խոսնակ Վլադիմիր Կարապետյանը Facebook-ի իր էջում գրում է․ «Ավարտվեց վարչապետ Նիկոլ Փաշինյանի պաշտոնական այցը Վիետնամ։ Ամփոփելով, ցանկանում եմ նշել, որ վարչապետի բոլոր հանդիպումները, այդ թվում Վիետնամի իր գործընկերոջ և գործարար շրջանակների հետ, անցան արդյունավետ։ Տնտեսության և հումանիտար ոլորտներում ձեռք բերվեցին կոնկրետ պայմանավորվածություններ, որոնց կյանքի կոչման ուղղությամբ, վստահ եմ, համապատասխան գերատեսչությունները…

  • Վիետնամցիները կատարում են «Երևանի սիրուն աղջիկը»՝ ի պատիվ ՀՀ պատվիրակության

    Վիետնամցիները կատարում են «Երևանի սիրուն աղջիկը»՝ ի պատիվ ՀՀ պատվիրակության

    ՀՀ պատվիրակությունը պաշտոնական այցով այս պահին գտնվում է Վիետնանում: Պատվիրակության կազմում է նաև բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Հակոբ Արշակյանը, ով իր ֆեյսբուքյան էջում տեսանյութ է հրապարակել: Տեսանյութում ի պատիվ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և հայկական պատվիրակության, հնչում է հայկական սիրված երգերից մեկը: https://www.facebook.com/hakobarshakyanpage/videos/673055109879405/?__xts__[0]=68.ARDEscieF0ou68m2f6-H-IAyelu4Ar_7QmJUGryN1Osg518Z5Bwu8dgLAHGHYb22jmuK7yVib1faUwck9FSObOLUMYl-vEC6HUeCxoi0iH-ZcSHiFWSbCu_xBIi0VyDCJRwsRE4i7Eih5wJ5zvfl8oYQ7Cr8cQ-uzB9aCI3Fs4pNp5dJsQs6co483zUpFIQ4cWBHp_8H3b3BpRRi4RWoJjuS0vwcXOW2AL2ZP7q9T5R3ichItQubRWuEc0PFTyqi3_aqrKYZ95vKhrfXBHuK_KvJKJQ_mzhkq29s4EvtLM891IeOZNhvYStOnzmfD7ehRZs0KAmQST8ZG7ASaXU2udhnhv5y9bZXZiMpWvEY&__tn__=-R

  • Նիկոլ Փաշինյանը հանդիպում է ունեցել Վիետնամի Ազգային ժողովի նախագահի հետ

    Նիկոլ Փաշինյանը հանդիպում է ունեցել Վիետնամի Ազգային ժողովի նախագահի հետ

    Շարունակվում է վարչապետ Նիկոլ Փաշինյանի պաշտոնական այցը Վիետնամի Սոցիալիստական Հանրապետություն: Հուլիսի 6-ի առավոտյան Նիկոլ Փաշինյանը հանդիպում է ունեցել Վիետնամի Ազգային ժողովի նախագահ Նգույեն Թխի Քիմ Նգանի հետ: Վերջինս բարձր է գնահատել վարչապետի պաշտոնական այցը Վիետնամ և նշել, որ այն նոր ազդակ կհաղորդի երկկողմ հարաբերություններին տարբեր ոլորտերնում: «Մենք հետևում ենք Հայաստանում տեղի ունեցող իրադարձություններին, շնորհավորում ենք…

  • Հայաստանն ու Վիետնամը խորացնում են համագործակցությունը մի շարք ուղղություններով. Փաշինյանը հանդիպել է Սուան Ֆուքին

    Հայաստանն ու Վիետնամը խորացնում են համագործակցությունը մի շարք ուղղություններով. Փաշինյանը հանդիպել է Սուան Ֆուքին

    Պաշտոնական այցով Վիետնամում գտնվող վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդիպում է ունեցել այդ երկրի կառավարության ղեկավար Նգույեն Սուան Ֆուքի հետ: Նախ տեղի է ունեցել վարչապետ Փաշինյանի և տիկին Աննա Հակոբյանի դիմավորման պաշտոնական արարողությունը, որի ընթացքում երկու երկրների վարչապետներն ու նրանց տիկնայք ողջունել են պատվիրակությունների անդամներին, այնուհետև հնչել են Հայաստանի ու Վիետնամի պետական օրհներգերը, տեղի է ունեցել Պատվո…

  • Նիկոլ Փաշինյանը հարգանքի տուրք է մատուցել Վիետնամի զոհված հերոսների և Հո Շի-Մինի հիշատակին (ՖՈՏՈՇԱՐՔ)

    Նիկոլ Փաշինյանը հարգանքի տուրք է մատուցել Վիետնամի զոհված հերոսների և Հո Շի-Մինի հիշատակին (ՖՈՏՈՇԱՐՔ)

    Մեկնարկել է վարչապետ Նիկոլ Փաշինյանի և տիկին Աննա Հակոբյանի պաշտոնական այցը Վիետնամի Սոցիալիստական Հանրապետություն: Նիկոլ Փաշինյանը տիկնոջ` Աննա Հակոբյանի հետ, ՀՀ կառավարական պատվիրակության ուղեկցությամբ հուլիսի 5-ի վաղ առավոտյան նախ այցելել է Վիետնամի անկախության և ազատության համար զոհված հերոսների հուշահամալիր, այնուհետև Վիետնամի Սոցիալիստական Հանրապետության հիմնադիր Հո Շի-Մինի դամբարան: Վարչապետը ծաղկեպսակներ է դրել նախ հուշահամալիրի, ապա դամբարանի…

  • Նիկոլ Փաշինյանը պաշտոնական այցերով կմեկնի Վիետնամ և Սինգապուր

    Նիկոլ Փաշինյանը պաշտոնական այցերով կմեկնի Վիետնամ և Սինգապուր

    ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը տիկնոջ` Աննա Հակոբյանի հետ հուլիսի 4-6-ը պաշտոնական այցով կմեկնի Վիետնամի Սոցիալիստական Հանրապետություն: Այցի ընթացքում տեղի է ունենալու Նիկոլ Փաշինյանի հանդիպումը Վիետնամի վարչապետ Նգույեն Սուան Ֆուքի հետ: Այնուհետև երկու երկրների կառավարությունների ղեկավարները զանգվածային լրատվական միջոցների ներկայացուցիչների համար հանդես կգան բանակցությունների արդյունքներն ամփոփող հայտարարություններով: Վիետնամի վարչապետի անունից ի պատիվ Նիկոլ Փաշինյանի և տիկին…

  • Նիկոլ Փաշինյանը պաշտոնական այցով կմեկնի Վիետնամ և Սինգապուր

    Նիկոլ Փաշինյանը պաշտոնական այցով կմեկնի Վիետնամ և Սինգապուր

    Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորած պատվիրակությունը պաշտոնական այցով կմենկի Վիետնամ և Սինգապուր։ Պատվիրակությունը հուլիսի 4-6-ը կլինի Վիետնամում, իսկ հուլիսի 7-9-ը՝ Սինգապուրում։ Վարչապետի հետ միասին Վիետնամ և Սինգապուր կմեկնեն ՀՀ արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանը, Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Հակոբ Արշակյանն ու Էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատրյանը։ Վարչապետին կուղեկցի նաև կինը՝ Աննա Հակոբյանը։ Այդ օրերի ընթացքում վարչապետի պարտականությունները…

  • Վիետնամցի խորհրդարանականներն այցելել են Ծիծեռնակաբերդի հուշահամալիր

    Վիետնամցի խորհրդարանականներն այցելել են Ծիծեռնակաբերդի հուշահամալիր

    Հայաստանում գտնվող Վիետնամի Սոցիալիստական Հանրապետության Ազգային ժողովի արտաքին կոմիտեի նախագահի տեղակալ Նյուգեն Ման Թիենի գլխավորած պատվիրակությունը հունիսի 25-ին ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ, ՀՀ ԱԺ Հայաստան-Վիետնամ բարեկամական խմբի ղեկավար Վահե Էնֆիաջյանի ու խմբի անդամների ուղեկցությամբ այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր: Վիետնամցի խորհրդարանականները ծաղիկներ են խոնարհել անմար կրակի մոտ, հարգել Հայոց ցեղասպանության Սուրբ նահատակների հիշատակը: Հյուրերը եղել են…

  • Վահե Էնֆիաջյանն ընդունել է վիետնամցի խորհրդարանականների պատվիրակությանը

    Վահե Էնֆիաջյանն ընդունել է վիետնամցի խորհրդարանականների պատվիրակությանը

    ՀՀ ԱԺ Հայաստան-Վիետնամ բարեկամական խմբի ղեկավար, ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Վահե Էնֆիաջյանն ու խմբի անդամները հունիսի 24-ին հանդիպել են Վիետնամի խորհրդարանի արտաքին հարաբերությունների կոմիտեի նախագահի տեղակալ Նգույեն Ման Թիենի գլխավորած պատվիրակության հետ: Վահե Էնֆիաջյանը կարեւոր է համարել Վիետնամի հետ տարբեր ոլորտներում գործակցությունը՝ շեշտադրելով հատկապես կրթության բնագավառը: Նա տեղեկացրել է, որ Հայաստանի ԲՈՒՀ-երում ուսանում են նաեւ…

  • Քննարկվել են Հայաստանի ու Վիետնամի միջև համագործակցության հեռանկարները

    Քննարկվել են Հայաստանի ու Վիետնամի միջև համագործակցության հեռանկարները

    ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի անդամներ Անուշ Բեղլոյանը, Գոռ Գևորգյանը և ՀՀ ԱԺ եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի անդամ Սոնա Ղազարյանը հունիսի 24-ին հանդիպել են Վիետնամի Սոցիալիստական Հանրապետության Ազգային ժողովի արտաքին կոմիտեի նախագահի տեղակալ Նյուգեն Ման Թիենի գլխավորած պատվիրակության հետ: Ողջունելով հյուրերին ՀՀ Ազգային ժողովում՝ Անուշ Բեղլոյանը նշել է, որ Վիետնամը մեր երկրի համար…

  • Վահրամ Կաժոյանը նշանակվեց Վիետնամում արտակարգ և լիազոր դեսպան

    Վահրամ Կաժոյանը նշանակվեց Վիետնամում արտակարգ և լիազոր դեսպան

    ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի հրամանագրով՝ Վահրամ Կաժոյանը Վիետնամի Սոցիալիստական Հանրապետությունում նշանակվել է ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան։ «Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը` համաձայն Սահմանադրության 132-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի. Վահրամ ԿԱԺՈՅԱՆԻՆ նշանակել Վիետնամի Սոցիալիստական Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան (նստավայրը՝ Հանոյ)», – ասված է հրամանագրի մեջ: