Նիկոլ Փաշինյանը մեկնել է Սինգապուր ու հանդիպել հայ համայնքի հետ

Ամենադիտվածներ

Ռոնալդուն բաց կթողնի Նապոլիի հետ հանդիպումը

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Վիետնամ այցի ավարտից հետո այսօր մեկնել է Սինգապուր, որտեղ հանդիպում է ունեցել տեղի և հարակից երկրների (Ինդոնեզի, Ավստրալիա և այլն) հայ համայնքների ներկայացուցիչները հետ։

Մինչ հանդիպման մեկնարկը Փաշինյանը մասնակցել է «Վանդա Միսս Ջոակիմ», «Սինգապուրյան խոլորձ» կամ «Ալոհա արքայադստեր խոլորձ» կոչվող ծաղկի արձանի բացման արարողությանը, որը տեղի է ունեցել Գրիգոր Լուսավորիչ հայկական եկեղեցու մոտ։

Ծաղիկն իր անվանումը ստացել է` ի պատիվ Սինգապուրում բնակվող հայազգի ծաղկաբույծ Ագնես Ջոակիմի (Աշխեն Հովակիմյան), ով հայտնաբերել է այս ծաղկատեսակը:

Նշենք նաև, որ «Վանդա Միսս Ջոակիմ»-ը համարվում է Սինգապուրի պետական խորհրդանիշը։

|
Խմբագրական ներդրում:Ազատ TV Խմբագրություն
|
Հրատարակիչ:Ազատ TV

Ամենաթարմ