վիզա
Թրամփի վարչակազմը դադարեցրել է վիզաների տրամադրման հարցազրույցները՝ համաշխարհային վերապատրաստման շրջանակներում
ԱՄՆ Պետդեպարտամենտը դադարեցրել է վիզաների համար հարցազրույցները՝ անձնակազմի վերապատրաստման նպատակով՝ միգրացիոն խիստ քաղաքականության շրջանակներում։
Մեծ Բրիտանիան արգելել է Քանյե Ուեսթի մուտքը երկիր՝ Wireless փառատոնի շուրջ սկանդալից հետո
Մեծ Բրիտանիայի ՆԳՆ-ն պաշտոնապես մերժել է Քանյե Ուեսթի վիզայի դիմումը՝ ընդհատելով նրա ելույթները Լոնդոնի Wireless փառատոնում՝ հակասեմական հայտարարությունների շուրջ ծագած սկանդալից հետո։
Visa-ի հինգերորդ աֆրիկյան ֆինտեխ արագացուցիչը խթանում է նորարարությունները խոշոր կենտրոններից դուրս
Visa-ն գործարկել է իր հինգերորդ աֆրիկյան ֆինտեխ արագացուցիչ ծրագիրը՝ ներառելով 28 շուկաներից 18 ստարտափների, որի հիմնական ուշադրությունը կենտրոնացած է անդրսահմանային վճարումների և արհեստական ինտելեկտի վրա՝ ամբողջ մայրցամաքում ֆինանսական ներառականությունը խթանելու համար։
Եգիպտոսի քաղաքացիները Հայաստանի վիզա կստանան
Եգիպտոսի քաղաքացիների համար հեշտացվում է Հայաստանի մուտքի արտոնագիր ստանալու գործընթացը։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Եգիպտոսում Հայաստանի դեսպանությունը տեղեկացնում է, որ 2022 թվականի հուլիսի 11-ից Եգիպտոսի քաղաքացիների համար պարզեցվում է վիզային ռեժիմը։ Մասնավորապես, Եգիպտոսի քաղաքացիներն այլևս ՀՀ ոստիկանության կամ Արտաքին գործերի նախարարության կողմից տրված հրավերի կարիք չեն ունենա։ Այսպիսով, վերոնշյալ օրվանից Եգիպտոսի քաղաքացիները կարող են վիզայի համար դիմել…
ԵՄ-ն ու Հայաստանը կքննարկեն վիզաների ազատականացման շուրջ երկխոսություն սկսելու հեռանկարները
Եվրոպական միություն-Հայաստան գործընկերության խորհրդի 4-րդ նիստը տեղի կունենա մայիսի 18-ին, Բրյուսելում: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնում է ԵՄ խորհրդի կայքը: Նշվում է, որ նիստի ընթացքում քննարկվելու են երկկողմ հարաբերությունները և քաղաքական հարցեր: ԵՄ անդամ երկրները և Հայաստանը մտքեր կփոխանակեն Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի իրականացման ընթացքի, ինչպես նաև տնտեսական և ներդրումային պլանի վերաբերյալ:…
Ինչպե՞ս կարելի է թվային շենգենյան վիզա ստանալ
Եվրահանձնաժողովը հայտարարել է թվային շենգենյան վիզա ստանալու պայմանների մասին Վիզա ստանալու համար փաստաթղթերի ներկայացումը և տվյալների մշակումը կիրականացվի հեռակա կարգով։ Դիմորդները կստանան առցանց ծանուցում, եթե դիմումի ձևը լրացնելիս սխալներ հայտնաբերվեն: Նրանք, ովքեր առաջին անգամ են դիմել, դա արել են 59 ամիս առաջ կամ ստացել են նոր անձնագիր, պետք է այցելեն վիզաների կենտրոն՝ լուսանկարվելու և մատնահետք…
635 ռուսաստանցիների նկատմամբ ԱՄՆ-ն վիզային սահմանափակումներ է ներդրել
ԱՄՆ ֆինանսների նախարարությունը հայտնել է 635 ռուսաստանցիների նկատմամբ վիզային սահմանափակումների ներդրման մասին՝ «այլակարծության ճնշման և Ուկրաինայի շուրջ ստեղծված իրադրության համար»։ Ցուցակում հայտնվել են նաև մարդիկ, ում գործունեությունը, ըստ ամերիկյան կողմի, սպառնում է Ուկրաինայի տարածքային ամբողջականությանը։ Սահմանափակումների տակ են հայտնվել նաև անձինք, ովքեր մասնակից են Դոնբասի բանտերում մարդու իրավունքների խախտումներին։
Ջոկովիչը պարտվել է դատարանում․ նա շուտով կարտաքսվի Ավստրալիայից
Աշխարհի առաջին ռակետ Նովակ Ջոկովիչը, ով ավելի վաղ ձերբակալվել էր՝ առանց պատվաստման ու պատվաստումից բացառության ոչ բավարար պատճառաբանությամբ Ավստրալիա մուտք գործելու համար, դատարանում պարտվել է գործը։ Հիշեցնենք, որ նրան ձերբակալել էին հունվարի 5-ին, երբ թենիսիստը մուտք էր գործել Մելբուրն։ Ջոկովիչը պետք է մասնակցեր Ավստրալիայի բաց առաջնությանը։ Ձերբակալումից հետո կրկնակի անգամ չեղարկվել է նրա մուտքի վիզան…
Հայաստանում Իտալիայի դեսպանությունը վերսկսում է վիզաների հայտերի ընդունումը
Օգոստոսի 8-ին վիզաների կենտրոնը հայտնում է, որ Հայաստանում Իտալիայի դեսպանությունը օգոստոսի 9-ից վերսկսում է ընդունել բոլոր տեսակի վիզաների հայտերը: Իտալիայի կառավարությունը կորոնավիրուսի համավարակով պայմանավորված 2020 թվականի հոկտեմբերից արգելել էր Հայաստանից ժամանող անձանց մուտքն Իտալիա։
ՀՀ-ում ՌԴ դեսպանությունը վերսկսում է փաստաթղթերի ընդունումը եւ վիզաների տրամադրումը
Փետրվարի 10-ից Հայաստանում Ռուսաստանի դեսպանության հյուպատոսական բաժինը վերսկսում է փաստաթղթերի ընդունումը և Ռուսաստանի Դաշնություն մուտքի վիզաների տրամադրումը օտարերկրյա քաղաքացիների հետեւյալ կատեգորիաներին․ 1. Քաղաքացիություն չունեցող անձինք, որոնք ապրում են Հայաստանում և ունեն Ռուսաստանի Դաշնություն մուտք գործելու հաստատված նմուշի հրավեր կամ Ռուսաստանի ՆԳՆ-ի կողմից ձեւակերպված փաստաթուղթ, որը հաստատում է ռուսաց լեզուն կրողի կարգավիճակը:
ՀՀ և Ադրբեջանի քաղաքացիների համար միմյանց տարածք առանց վիզայի մուտքի ռեժիմի իրավական նորմերը de facto չեն գործում
Հայաստանի և Ադրբեջանի քաղաքացիների համար միմյանց տարածք առանց վիզայի մուտքի, ելքի և տեղաշարժի ռեժիմի իրավական նորմերը de facto չեն գործում. այդ ռեժիմն ամրագրված է 1992 թվականին ստորագրված ԱՊՀ երկրների համաձայնագրով: Այս մասին հաղորդագրություն է տարածել ՀՀ արտաքին գործերի նախարարությունը։ «1992թ. հոկտեմբերի 9-ին Բիշքեկում ստորագրված ԱՊՀ անդամ պետությունների քաղաքացիների՝ իրենց տարածքով առանց վիզայի տեղաշարժման մասին Համաձայնագրով…
Ոստիկանության անձնագրային և վիզաների վարչության Շենգավիթի և Չարբախի ծառայությունները ժամանակավորապես չեն աշխատի
ՀՀ ոստիկանությունը հայտնում է, որ ոստիկանության անձնագրային և վիզաների վարչության Շենգավիթի և Չարբախի ծառայությունները ժամանակավորապես չեն աշխատի: «Հարգելի´ քաղաքացիներ, Հայաստանի հանրապետությունում նոր կորոնավիրուսային համավարակով (covid-19) պայմանավորված` ՀՀ ոստիկանության անձնագրային եվ վիզաների վարչության Շենգավիթի և Չարբախի անձնագրային ծառայությունները ժամանակավորապես չեն աշխատելու։ Խնդրում ենք անձնագրային գործողությունները (բացառությամբ՝ հաշվառումների) կատարել այլ անձնագրային ծառայություններում։ Հաշվառման գործողությունները հնարավոր կլինի կատարել…
ԵՄ-ն փակ կպահի սահմանները Թուրքիայի քաղաքացիների համար
Ինչպես հայտնի է 2020 թվականի հունիսի 30-ին և հուլիսի 1-ին կայացրած որոշումներով Գերմանիան, Եվրոպական միության անդամ մյուս երկրները և Շվեյցարիան հրաժարվել են Թուրքիայի քաղաքացիներին մուտքի վիզա տրամադրել և փակել են սահմանները Թուրքիայի քաղաքացիների համար, հայտնում է Ermenihaber-ը։ Ըստ աղբյուրի՝ ավելի ուշ հայտարարվել էր, որ օգոստոսին ևս հարցը քննարկման կդրվի և համաճարակային իրավիճակով պայմանավորված հնարավոր է…
Քաղավիացիայի կոմիտեն ներկայացրել է առաջիկա չվերթների ցուցակը
Քաղաքացիական ավիացիայի կոմիտեն հայտննում է, որ ամեն օր մինչև ս. թ. օգոստոսի 25-ը ներառյալ կիրականացվի Մինսկ-Երևան-Մինսկ չարտերային չվերթը Belavia ավիաընկերության կողմից (ժամանում 02։45, մեկնում 03:35)։ «Ս. թ. օգոստոսի 15-ին կիրականացվի Երևան֊Միներալնիե Վոդի-Երևան չարտերային չվերթը Aircompany Armenia ավիաընկերության կողմից (մեկնում 09։00, ժամանում 12:00): Ս. թ. օգոստոսի 15-ին կիրականացվի Երևան֊Եկատերինբուրգ -Երևան չարտերային չվերթը Aircompany Armenia ավիաընկերության կողմից…














