վիճակը ծանր է
Գազի բալոնի բռնկման հետևանքով այրվածքներ ստացած զինծառայողի վիճակը ծանր է․ ՊՆ խոսնակ
Գազի բալոնի բռնկման հետեւանքով օգոստոսի 25-ին այրվածքներ ստացած զինծառայողի վիճակը գնահատվում է ծանր։ Այս մասին ասել է պաշտպանության նախարարության մամուլի քարտուղար Արամ Թորոսյանը։ Նա նշեց, որ զինծառայողը բուժվում է Այրվածքաբանության ազգային կենտրոնում. «Դեպքի հանգամանքները լիարժեք պարզելու նպատակով նշանակվել է ծառայողական քննություն»։

