վիճահարույց օրինագիծը
Մակրոնը Սահմանադրական խորհրդին է հանձնել միգրացիոն վիճահարույց օրինագիծը. Euronews
Չորեքշաբթի երեկոյան Ֆրանսիայի խորհրդարանի ընդունած ներգաղթի կանոնների խստացման օրինագիծը նախագահ Էմանուել Մակրոնի որոշմամբ կուղարկվի Հանրապետության Սահմանադրական խորհուրդ՝ հաստատելու դրա համապատասխանությունը Սահմանադրությանը։ Այդ մասին ճեպազրույցում ասել է նախարարների կաբինետի պաշտոնական ներկայացուցիչ, նախարար-պատգամավոր Օլիվիե Վերանը։ Նա խոստովանել է, որ կառավարությունն ի սկզբանե տեղյակ էր, որ ներգաղթի մասին օրենքների բարեփոխումը «վտանգավոր առաքելություն» է լինելու։ Միաժամանակ պաշտոնյան օրինագիծն անվանել…

