Վիտալի Բալասանյան
Վիտալի Բալասանյանին և նրա նմաններին պետք է օր առաջ ցույց տալ իրենց տեղը. Արամ Թարվերդյան
Գեղարքունիքի մարզպետի նախկին տեղակալ Արամ Թարվերդյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Պրն. Բալասանյանը սկսել է մտածել գլոբալ, նույնիսկ փիլիսոփայական կատեգորիաներով, որը խիստ վտանգավոր է հոգեկան առողջության համար, մասնավորապես իր խոհերում օգտագործելով այնպիսի Էքզիստենցիալ հասկացություններ ինչպիսիք են՝ Հայ ազգը մոլորակի վրա Համաշխարհային սահմանադրություն Ով է ընդհանրապես ամերիկացին Ընտանիք-բջիջ Ապագա սերնդի մայրերը ապագայում պիտի հղիանան Վերելակային դիվանագիտություն:…
Վիտալի Բալասանյանն իրեն պահում է որպես խուլիգան. Արմեն Գրիգորյան
ՀՀ Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը արձագանքել է Վիտալի Բալասանյանի հայտարությանը, որտեղ վերջինս նշում է. «2016 թվականին ներեցինք այդ ահաբեկիչներին (նկատի ունենալով «Սասնա ծռեր» խմբավորմանը – խմբ․), հիմա հայտարարում եմ, որ ֆիզիկապես ոչնչացնելու ենք նրանց, ովքեր կփորձեն ոտնձգություն անել իմ, մեր ժողովրդի, մեր պետության, պետականության, սահմանների, Արցախի իշխանությունների նկատմամբ՝ ի դեմս Նիկոլ Փաշինյանի»։ Արմեն Գրիգորյանը…
Վիտալի Բալասանյանը ուղիղ սպառնաց ֆիզիկապես ոչնչացնել ՀՀ իշխանություններին․ «Սասնա Ծռեր»
«Սասնա Ծռեր» համահայկական կուսակցության Քարտուղարության հայտարարություն է տարածել, որը ներկայացնում ենք ստորև. «ՀՀ քաղաքացի Վիտալի Բալասանյանը իր և ամբողջ 5-րդ շարասյան անունից բազմիցս հանդես է եկել հաշվեհարդարի և ֆիզիկական բռնության սպառնալիքներ պարունակող հայտարարություններով: Խիստ մտահոգիչ և տարակուսելի է, որ ՀՀ իրավապահպան մարմինները մինչ օրս որևէ քայլ չեն ձեռնարկել այդ սպառնալիքների իրագործման հավանականությունը ստուգելու և քաղաքացիների…
Արցախի նախագահի ֆավորիտ թեկնածուները
Ըստ արցախյան մեր աղբյուրի՝ այստեղ անցկացված սոցիոլոգիական հարցումների արդյունքում պարզվել է, որ եթե ընտրություններն անցկացվեին հաջորդ շաբաթ, ապա առաջին տեղում անվիճելիորեն կլիներ «Ազատ Հայրենիք» կուսակցության նախագահ Արայիկ Հարությունյանը: Այս մասին գրում է «Ժամանակ» օրաթերթը։ Ստեփանակերտում երկրորդ հորիզոնականում արտգործնախարար Մասիս Մայիլյանն է, երրորդը՝ Վիտալի Բալասանյանը, իսկ շրջաններում ընդհակառակը՝ երկրորդը Վիտալի Բալասանյանն է, իսկ երրորդը Մասիս Մայիլյանը:…
Թորոսյանի ասուլիսը տապալած ուռուցքաբանը Ռոբերտ Քոչարյանի աղջկա քավորն է. Հովսեփ Խուրշուդյան
«Ժառանգություն» կուսակցության անդամ Հովսեփ Խուրշուդյանը Facebook-ի իր էջում գրել է. «Նոր մի տեղեկատվություն ստացա, որն ամբողջականացրեց այսօրվա՝ Արսեն Թորոսյանի դեմ կազմակերպած շոուի խորապատկերը: Թեև առանց այս տեղեկատվության էլ պարզ էր, որ սա հարձակում էր ոչ թե զուտ Արսեն Թորոսյանի, այլ իշխանության վրա և «տարօրինակորեն» համընկնում էր Ռոբերտ Քոչարյանին ուղղված շնորհավորանքների, Վիտալի Բալասանյանի՝ Հայաստանի ժողովրդի և…
Մենակ մի բան կասեմ՝ ափսոս էր գեներալը. Արմեն Վարդանյան
Իրանագետ, քաղաքագետ Արմեն Վարդանյանը Facebook-ի իր էջում գրել է. «Վիտալի Բալասանյանի վերջին հայտարարություններին չեմ անդրադարձել՝ հաշվի առնելով գեներալի անցած փառապանծ ու հերոսական ուղին: Մենակ մի բան կասեմ՝ ափսոս էր գեներալը: Ափսոս էր, որովհետև Ապրիլյան պատերազմից հետո իրա վարկանիշը էնքան բարձր էր, որ եթե էդ ժամանակ նախագահական ընտրություններ լինեին երևի մի 70-80 տոկոս ձայն կհավաքեր ինքը:…
Մայիլյանի առաջադրումից հետո թուլացել են Բալասանյանի դիրքերը
«Արցախի Հանրապետության ԱԳ նախարար Մասիս Մայիլյանի՝ իր թեկնածությունն Արցախի նախագահի ընտրություններում առաջադրելու հայտարարությունից հետո բավական թուլացել են նախագահի մեկ այլ թեկնածու Վիտալի Բալասանյանի դիրքերը: Մայիլյանի առաջադրման դեպքում՝ իշխանության թեկնածուն կարող է լինել Մայիլյանը, նրա թեկնածությունը կարող է պաշտպանել ոչ միայն գործող նախագահ Բակո Սահակյանը, այլ նաև իշխանական ԱԺԿ-ն և ՀՅԴ-ն»: «Ժամանակ» թերթը գրում է:
Մեզ անհարժեշտ է շեշտադրում կատարել Արցախի քաղաքացիության իրողության վրա․ Վիտալի Բալասանյանի գրասենյակ
Արցախի ԱԽ նախկին քարտուղար Վիտալի Բալասանյանի գրասենյակը անդրադարձել է վերջին շաբաթներին Արցախի Սահմանադրության մեջ հանրահայտ հոդվածում հանրաքվեի միջոցով փոփոխություն մտցնելու հարցի շուրջ ընթացող քննարկումներին. Հայտարարությունն ամբողջությամբ ներկայացնում ենք ստորև․ «Արցախի օրենսդիրը Ընտրական իրավունքն իրացնելու համար նախատեսել է տարիքային ցենզ, նստակեցության ցենզ եւ քաղաքացիության ցենզ: Դա ընդունված մոտեցում է առաջադեմ բոլոր երկրների համար: Բոլոր պետություններում էլ,…
«Հանուն Արցախի» համազգային շարժման մասնակիցների շրջանակն ընդլայնվում է. Վիտալի Բալասանյան
Արչցախի Հանրապետության անվտանգության խորհրդի նախկի քարտուղար Վիտալի Բալասանյանը ֆեյբուքյան գրառում է կատարել, որտեղ հրապարակել է լուսանկար և գրել. ««Հանուն Արցախի» համազգային շարժման մասնակիցների շրջանակն օր օրի ընդլայնվում է»:
Վիտալի Բալասանյանն ազատվել է Արցախի Անվտանգության խորհրդի քարտուղարի պաշտոնից
Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանի հունիսի 11-ին ստորագրած հրամանագրով Իգոր Գրիգորյանը նշանակվել է Արցախի Հանրապետության Նախագահի խորհրդական-Արցախի Հանրապետության Նախագահի հատուկ հանձնարարությունների գծով ներկայացուցիչ: Այս մասին news.am-ին հայտնեցին Արցախի նախագահի մամուլի ծառայությունից։ Հունիսի 11-ին Բակո Սահակյանի ստորագրած հրամանագրով Վիտալի Բալասանյանն ազատվել է Արցախի Հանրապետության Անվտանգության խորհրդի քարտուղարի պաշտոնից:
Վիտալի Բալասանյանը հայտարարել է «Հանուն Արցախի» համազգային շարժման մեկնարկի մասին
Արցախի ազգային անվտանգության քարտուղար Վիտալի Բալասանյանը հանդես է եկել տեսաուղերձ-հայտարարությամբ, որում անդրադարձել է Հայաստան-Արցախ-Սփյուռք եռամիասնության, ներդաշնակ գործունեության անհրաժեշտությանը, որի միասնությամբ է հնարավոր հետամուտ լինել Հայտարարության մեջ, մասնավորապես, ասվում է. «Այսօր աշխարհասփյուռ հայության համար ժամանակի հրամայական է դարձել ՀԱՅԱՍՏԱՆ – ԱՐՑԱԽ – ՍՓՅՈՒՌՔ եռամիասնության ներդաշնակ գործունեության անհրաժեշտությունը, որի առկայության պայմաններում է միայն հնարավոր դիմակայել մեր ժողովրդի…
Վիտալի Բալասանյանի անձի հետ կապված որևէ խնդիր չկա․ Աշոտ Ահարոնյան
Ոստիկանության լրատվության և հասարակայնության հետ կապերի վարչության պետ Աշոտ Ահարոնյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է․ «Այսօր ոստիկանությունը ապօրինի զենք-զինամթերքի վերաբերյալ տեղեկատվություն ստուգելիս զննության է ենթարկել մի ավտոմեքենա: Ավտոմեքենայի մեջ է գտնվել Արցախի Հանրապետության Անվտանգության խորհրդի քարտուղար Վիտալի Բալասանյանը: Ոստիկանությունը պաշտոնապես տեղեկացնում է, որ այս գործընթացը իսկզբանե որևէ առնչություն չի ունեցել Արցախի Հանրապետության անվտանգության խորհրդի քարտուղար…
Երևանում ոստիկանները կանգնեցրել են Վիտալի Բալասանյանի ավտոմեքենան
Քիչ առաջ Ավան վարչական շրջանում ավտոմատավոր ոստիկանները կանգնեցրել են Գեներալ Վիտալի Բալասանյանի ավտոմեքենան տեղազննության համար։ Քաղաքագետ Հրանտ Մելիք-Շահնազարյանը ֆեյսբուքյան ուղիղ հեռարձակմամբ տեսանյութ է հրապարակել հենց միջադեպի վայրից: Նա ասաց, որ Վիտալի Բալասյանյանը ներկայացրել է, որ ոստիկանները կասկածել են, որ իր մեքենայում հնարավոր է ապօրինի զենք լինի:
Ցավում եմ, որ ոմանց կողմից դա ընդունվեց որպես հակահեղափոխական քայլ. Վիտալի Բալասանյան
Արցախի Հանրապետության գործող նախագահ Բակո Սահակյանը և ԱՀ երկրորդ նախագահ Արկադի Ղուկասյանն ունեն պաշտոնական և բարոյական իրավունք՝ դիմելու համապատասխան մարմիններին՝ Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցը փոխելու համար, որովհետև նրանցից յուրաքանչյուրն ունի իր ներդրած լուման Արցախյան գոյապայքարում: Այս մասին «Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում ասել է ԱՀ անվտանգության խորհրդի քարտուղար Վիտալի Բալասանյանը՝ անդրադառնալով երկու նախագահների կողմից Երեւանի ընդհանուր…












