վիրահատություն
Վիրահատությունից հետո Մարադոնան առաջին անգամ քայլել է (ՏԵՍԱՆՅՈւԹ)
Ֆուտբոլի լեգենդ, Արգենտինայի ազգային հավաքականի նախկին խաղացող ու գլխավոր մարզիչ Դիեգո Մարադոնան Ծնկի վիրահատությունից հետո առաջին անգամ քայլել է։ «Այսօր ես կրկին քայլեցի և ինձ 15 տարեկան էի զգում։ Շնորհակալ եմ իմ վիրաբույժին և բոլոր նրանց, ովքեր այս ընթացքում եղել են իմ կողքին», – Instagram-ի իր էջում գրել է Մարադոնան ու հրապարակել տեսանյութ։ https://www.instagram.com/p/B0gvI-7FT9E/
Վրաստանի ավտովթարից տուժած 16-ամյա աղջիկը բարեհաջող վիրահատվել է
«Սուրբ Աստվածամայր» ԲԿ-ից հայտնում են, որ Վրաստանում տեղի ունեցած ողբերգական ավտովթարից տուժած 16-ամյա աղջիկը բարեհաջող վիրահատվել է. «Վրաստանում տեղի ունեցած ողբերգական ավտովթարի հետևանքով «Սուրբ Աստվածամայր» ԲԿ տեղափոխված 16-ամյա աղջիկը ՎԻՐԱՀԱՏՎԵԼ Է։ Վիրահատությունն անցել է լավ։ Շարունակում է ստանալ անհրաժեշտ բուժօգնություն։ 16-ամյա աղջկա մոտ ախտորոշվել էր գանգաթաղի գծային կոտրվածք, անրակի կոտրվածք, կրծքավանդակի սալջարդ` ձախ թոքի սալջարդ,…
Թբիլիսիում բախումներից տուժած հայազգի ցուցարարը վիրահատվել է
Վրաստանում Հայաստանի դեսպանությունը հայտարարություն է տարածել՝ տեղեկացնելով, որ հունիսի 20-ի լույս 21-ի գիշերը Թբիլիսիում տեղի ունեցած բախումների հետևանքով տուժածների թվում է ազգությամբ հայ, Վրաստանի քաղաքացի Դավիթ Գրիգորյանը, որը վնասվածքներ է ստացել գլխի շրջանում։ «Դավիթ Գրիգորյանին վիրահատել են, այժմ նրա վիճակը բժիշկները գնահատում են կայուն և առողջացման միտում են տեսնում։ Վրաստանում ՀՀ դեսպանության դիվանագետներն այցելել են…
Վիրահատության ընթացքում հիվանդի կրծքավանդակում հրդեհ է բռնկվել
Ավստրալացու կրծքավանդակի վիրահատության ժամանակ հրդեհ է բռնկվել, սակայն բժիշկները կարողացել են հանգցել կրակը և ավարտել վիրահատությունը: Նրանք պատմել են դեպքի մասին Անեսթեզիոլոգների եվրոպական ընկերության տարեկան ժողովի ժամանակ: Ինչպես նշել են նրանք՝ վիրահատության ընթացքում կիրառվել է էլեկտրոկոագուլյացիա` արյան անոթների այրում էլեկտրական հոսանքի միջոցով: Սրտին հասնելու համար բժիշկները պետք է բացեին մարդու կրծքավանդակը: Խրոնիկ խանգարող թոքային հիվանդությունների…
Սուարեսը վիրահատվել է և չի խաղա 4-6 շաբաթ
Կատալոնական «Բարսելոնայի» մամուլի ծառայության փոխանցմամբ՝ ակումբի ուրուգվայցի հարձակվող Լուիս Սուարեսը ենթարկվել է ծնկի արթրոսկոպիկ վիրահատության և չի կարողանա խաղալ 4-6 շաբաթ։ Այս մրցաշրջանում «Բարսելոնան» ունի երեք հանդիպում։ Ընթացիկ մրցաշրջանում Սուարեսը «Բարսելոնայի» կազմում մասնակցել է 49 հանդիպման, խփել 25 գոլ, կատարել 13 գոլային փոխանցում։
Սիլվիո Բերլուսկոնին վիրահատվել է
РИА Новости-ի փոխանցմամբ՝ Իտալիայի նախկին վարչապետ Սիլվիո Բերլուսկոնին, ով երեկ տեղափոխվել էր հիվանդանոց, այսօր վիրատվել է։ Վիրահատությունը կապված է եղել կապված աղիքային անանցելության հետ։ Նշվում է, որ վիրահատությունը բարեհաջող է անցել և նա մոտ օրերս դուրս կգրվի:
Տավուշում վիրավորված զինծառայողի վիրահատությունը բարեհաջող է անցել․ ՊՆ խոսնակ
Տավուշի մարզում հակառակորդի կրակոցից ապրիլի 30-ին վիրավորում ստացած 1987թ. ծնված պայմանագրային զինծառայող Արգիշտի Սամվելի Սեփխանյանի վիրահատությունը բարեհաջող ընթացք է ունեցել: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը: «Պայմանագրային զինծառայող Արգիշտի Սամվելի Սեփխանյանի վիրահատությունն անցել է բարեհաջող։ Նրա վիճակը կայուն է, դրական դինամիկայով»,-նշված է գրառման մեջ: Ավելի վաղ Արծրուն Հովհաննիսյանը…
18-ամյա Արմինե Մանուկյանին անհրաժեշտ է հասարակության օգնությունը
18-ամյա Արմինե Մանուկյանն է, ով ծնունդով Գեղարքունիքի մարզի Վարդենիկ գյուղից է, առողջական խնդիրներ է ունեցել, անընդհատ ջերմել է, դիմելով բժիշկի պարզվել է, որ նրա երկու երիկամներն էլ անբավարար են աշխատում, դարձել է 2-րդ կարգի հաշմանդամ: Արմինեն արդեն 8-րդ ամիսն է՝ Էրեբունի ԲԿ-ում բուժվում է և ստանում է դիալիզ: Միակ փրկությունը երիկամի փոխպատվաստումն է, մայրը պատրաստ…
2016-ի ապրիլին Թալիշում ծանր վիրավորված Ավետիսը բարեհաջող վիրահատվել է
Այսօր համալսարանական հիվանդանոցի լավագույն բժիշկները, Արմեն Մուրադյանի գլխավորությամբ, վիրահատեցին լավագույնին՝ մեր Ավետիս Զարգարյանին: Այս մասին իր Facebook-յան էջում գրել է Երևանի պետական բժշկական համալսարանի մամուլի խոսնակ Շուշան Դանիելյանը: «Վիրահատությունը բարեհաջող է անցել, Ավետիսն արդեն իրեն լավ է զգում: Վիրահատությունից հետո, բնականաբար, Ավետիսին առաջինն այցելել է Հայկուհին: Մեր Հերոսը վիրավորվել էր 2016-ի ապրիլին՝ Թալիշում: Ծանր վիրավորում…
Կալանավորված անձը վիրահատվել է Պաշտպանի աջակցությամբ
Կալանավորված անձի դուստրը դիմել է Մարդու իրավունքների պաշտպանին` խնդրելով աջակցել քրեակատարողական հիմնարկում գտնվող հոր պատշաճ բուժօգնությունը կազմակերպելու հարցում: Դիմումատուն Պաշտպանի ներկայացուցիչներին տեղեկացրել է, որ հայրն ունի առողջական մի շարք խնդիրներ, ենթարկվել է վիրահատության, սակայն ՔԿՀ-ում գտնվելու ընթացքում նրա մոտ առաջացել է առողջական նոր խնդիր, որի պատճառները պարզելու ուղղությամբ միջոցներ չեն ձեռնարկվել: Բարձրացված խնդրի առնչությամբ Պաշտպանի…
Վիրահատվել է Մարկոս Պիզզելին
Բրազիլիայում հաջողությամբ վիրահատվել է Հայաստանի ազգային հավաքականի և ղազախական «Ակտոբե»-ի կիսապաշտպան Մարկոս Պիզզելին: Վիրահատությունը տեղի է ունեցել Սան Պաուլոյի կլինիկաներից մեկում: Արդեն վաղը Մարկոսը կսկսի վերականգնման գործընթացը: Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպանից երկար ժամանակ կպահանջվի ապաքինման համար: Հիշեցնենք, որ Պիզզելին վնասվածք էր ստացել հոկտեմբերի 16-ին՝ Մակեդոնիայի դեմ խաղում (4:0): Փոխանցում է shantnews.am-ը։
Բելյերինն այս մրցաշրջանում այլևս չի խաղա
Լոնդոնի «Արսենալի» պաշտոնական կայքը տեղեկություն է տարածել թիմի պաշտպան Հեկտոր Բելյերինի առողջականի մասին: Լոնդոնցիների պաշտոնական կայքը հայտնում է, որ իսպանացին ձախ ծնկի վնասվածք է ստացել ու վիրահատության կենթարկվի: Ֆուտբոլիստը բաց կթողնի 6-9 ամիս և այս մրցաշրջանում այլևս չի կարող օգնել իր թիմին: Լոնդոնցիները հայտնում են, որ ակումբում ամեն ինչ կանեն, որպեսզի խաղացողը որքան հնարավոր է…












