fbpx
Սպորտ

Բելյերինն այս մրցաշրջանում այլևս չի խաղա

Լոնդոնի «Արսենալի» պաշտոնական կայքը տեղեկություն է տարածել թիմի պաշտպան Հեկտոր Բելյերինի առողջականի մասին:

Լոնդոնցիների պաշտոնական կայքը հայտնում է, որ իսպանացին ձախ ծնկի վնասվածք է ստացել ու վիրահատության կենթարկվի: Ֆուտբոլիստը բաց կթողնի 6-9 ամիս և այս մրցաշրջանում այլևս չի կարող օգնել իր թիմին:

Լոնդոնցիները հայտնում են, որ ակումբում ամեն ինչ կանեն, որպեսզի խաղացողը որքան հնարավոր է շուտ վերադառնա խաղադաշտ:

Բելյերինը վնասվածք է ստացել ԱՊԼ-ի 23-րդ տուրում «Չելսիի» հետ խաղում:


ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ