վիրուս
Արցախում արտակարգ դրության ռեժիմը երկարաձգվեց
Արցախի Հանրապետության Նախագահ Արայիկ Հարությունյանի ստորագրած հրամանագրի համաձայն, հանրապետությունում 2020 թվականի ապրիլի 12-ին հայտարարված արտակարգ իրավիճակի ժամկետը երկարաձգվել է մինչև սեպտեմբերի 11-ը, ժամը 22-ը ներառյալ: ԱՀ պարետ, տարածքային կառավարման և զարգացման նախարար Ժիրայր Միրզոյանը այսօր ստորագրել է Հրամանագրից բխող որոշումներ: Որոշումներից մեկի համաձայն` Արցախի Հանրապետության քաղաքացիություն չունեցող անձանց համար մուտքը դյուրացվել է: Այսօրվանից մուտք գործելու…
Վրաստանում կորոնավիրուսի 5 նոր դեպք է հաստատվել
Վրաստանի կառավարության կայքը հայտնում է, որ վերջին մեկ օրվա ընթացքում Վրաստանում գրանցվել է կորոնավիրուսով վարակման 5 նոր դեպք, ևս 10 մարդ առողջացել է: Հայտնենք, որ երկրում ընդհանուր 1283 նոր դեպք է հաստատվել, որոնցից 1068-ը առողջացել է, իսկ 17-ը` մահացել: Վրաստանի 41 քաղաքացի բուժվում է արտերկրում: Այս մասին տեղեկացնում է kvira.ge կայք:
Արցախում կորոնավիրուսի նոր դեպքեր չեն գրանցվել. 4 հիվանդ ապաքինվել է
ԱՀ առողջապահության նախարարությունից տեղեկանում ենք, որ Արցախում կորոնավիրուսային հիվանդության նոր դեպք չի գրանցվել: COVID-19-ի ախտորոշմամբ 4 հիվանդ ապաքինվել է: Առայսօր, նոր կորոնավիրուսային հիվանդությունը հաստատվել է 251 մարդու մոտ, որից 235-ը հաղթահարել է հիվանդությունը: Փաստացի բուժում է ստանում 15, ընդհանուր մեկուսացված է 39 քաղաքացի: Բժիշկները 2 հիվանդի առողջական վիճակը գնահատում են ծանր, 4-ինը՝ միջին ծանրության: Թեստավորումների…
Կորոնավիրուսի հետևանքով 3 մարդ է մահացել. ԱՆ
ՀՀ առողջապահության նախարարությունը նոր տեղեկատվություն է հայտնում` ՀՀ-ում կորոնավիրուսի պանդեմիայով պայմանավորված իրավիճակի և մահվան դեպքերի վերաբերյալ: Նախարարությունը մահվան դեպքերի վերաբերյալ հայտնում է, որ պացիենտները եղել են 77 (կին), 68 (կին) և 88 (տղամարդ) տարեկան: Բոլորն ունեցել են ուղեկցող քրոնիկական հիվանդություններ։ Նախորդ օրն արձանագրվել է մահվան 4 դեպք, երբ պացիենտների մոտ հաստատվել է կորոնավիրուսային վարակ, սակայն…
ՀՀ-ում ճանապարհներն անցանելի են. Լարսը բաց է մասնակի
Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են: Լարսի մասին Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ արտակարգ դրությամբ պայմանավորված, Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է միայն բեռնատար տրանսպորտային միջոցների համար։ ՀՀ ԱԳՆ-ից ստացված տեղեկատվության համաձայն՝ օտարերկրացիների՝ Վրաստան մուտքն արգելող որոշումը շարունակում է ուժի մեջ մնալ։…
Գլխավոր դատախազը սաբոտաժ է անում. Դավիթ Սանասարյան
ՊՎԾ նախկին ղեկավար Դավիթ Սանասարյանը գրառում է կատարել Facebook-ում: Դավիթ Սանասարյանը դիմել է ՀՀ վարչապետին և անդրադարձել է ՀՀ գլխավոր դատախազի գործունեությանը: «Հարգելի՛ պարոն վարչապետ, մինչ Դուք զբաղված եք երկիրը համաճարակից դուրս բերելու և այլ ճգնաժամային հարցերով, գլխավոր դատախազը սաբոտաժ է անում։ Կարծում եմ, որ ուժայինների ղեկավարների փոփոխությունից հետո, ժողովրդի կողմից ամենասպասվածը գլխավոր դատախազի փոփոխությունն…
Արցախում կորոնավիրուսի նոր դեպք չի գրանցվել
ԱՀ առողջապահության նախարարությունը հայտնում է, որ Արցախում կորոնավիրուսային հիվանդության նոր դեպք չի գրանցվել: Այս մասին հայտնում են Արցախի տեղեկատվական շտաբից: Առայսօր, նոր կորոնավիրուսային հիվանդությունը հաստատվել է 251 մարդու մոտ, որից 231-ը հաղթահարել է հիվանդությունը: Փաստացի բուժում է ստանում 19, ընդհանուր մեկուսացված է 42 քաղաքացի: Բժիշկները 3 հիվանդի առողջական վիճակը գնահատում են ծանր, 4-ինը՝ միջին ծանրության:…
Արտակարգ դրության նոր պայմանները
Կառավարության արտահերթ նիստում այսօր՝ օգոստոսի 12–ին, Արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը ներկայացրեց արտակարգ դրությունը երկարաձգելու մասին նախագիծը։ Առաջարկվում է արտակարգ դրության ժամկետը օգոստոսի 12-ից, ժամը՝ 17։00-ից երկարացնել 30 օրով, մինչ սեպտեմբերի 11-ը, ժամը՝ 17։00-ն ներառյալ։ Արտակարգ դրությունը Հայաստանում երկարաձգվում է 5-րդ անգամ, բայց այս անգամ սահմանափակումները մեղվում են։ «Վերացվում է ՀՀ քաղաքացիություն չունեցող անձանց ՀՀ մուտքի…
ՌԴ մեկնել ցանկացող քաղաքացիների բողոքի ակցիան կառավարության մոտ (ՈւՂԻՂ ԵԹԵՐ)
ՀՀ կառավարության առջև բողոքի ցույց են կազմակերպել ՌԴ մեկնել ցանկացող քաղաքացիների: Նրանք պահանջում են կառավարությունից լուծում տալ իրենց հարցերին: Ուղիղ եթերը` News.am-ի:
ՀՀ-ում կորոնավիրուսի հետևանքով 3 մարդ է մահացել. ԱՆ
ՀՀ առողջապահության նախարարությունը նոր տեղեկատվություն է հայտնում` ՀՀ-ում կորոնավիրուսի պանդեմիայով պայմանավորված իրավիճակի և մահվան դեպքերի վերաբերյալ: Նախարարությունը մահվան դեպքերի վերաբերյալ հայտնում է, որ պացիենտները եղել են 59 (տղամարդ), 64 (կին) և 60 (տղամարդ) տարեկան: Բոլորն ունեցել են ուղեկցող քրոնիկական հիվանդություններ։ Հայտնենք, որ ունենք կորոնավիրուսային հիվանդությամբ հաստատված 201 նոր դեպք և 335 առողջացած։
Վրաստանում կորոնավիրուսի 14 նոր դեպք է գրանցվել
Վրաստանի կառավարության ներկայացրած տվյալների համաձայն` վերջին մեկ օրվա ընթացքում Վրաստանում գրանցվել է կորոնավիրուսով վարակման 14 նոր դեպք, ևս 4 մարդ առողջացել է: Երկրում ընդհանուր 1278 դեպք է գրանցվել, որոնցից 1058-ը առողջացել է, իսկ 17-ը` մահացել: Այս մասին տեղեկացնում է imedinews.ge կայքը:
201 նոր դեպք և 335 առողջացած. Կորոնավիրուսային իրավիճակը Հայաստանում
ՀՀ առողջապահության նախարարությունը հայտնում է, որ օգոստոսի 12-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 40794 դեպք, որոնցից 33492-ն` առողջացած, 806-ը` մահվան ելքով: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 6262 պացիենտ: Ընդհանուր առմամբ կատարվել է 179032 թեստավորում: Այսպիսով` ունենք կորոնավիրուսային հիվանդությամբ հաստատված 201 նոր դեպք և 335 առողջացած։ Մահվան դեպքերի վերաբերյալ հայտնում…
ՇՎՏՄ-ն մշտադիտարկում է իրականացրել Էջմիածին քաղաքում
ՀՀ կառավարության կայքից տեղեկանում ենք, որ ՇՎՏՄ-ն առևտրի կենտրոններում, տոնավաճառներում, շինարարական խանութներում, հեղուկ վառելիքի, սեղմված բնական կամ հեղուկացված նավթային գազերի մանրածախ առևտրի կետերում հակահամաճարակային նորմերի պահպանման առնչությամբ շարունակում է մշտադիտարկումներ իրականացնել պարետի՝ մայիսի 3-ի N 63 որոշման համաձայն: Այսօր՝ օգոստոսի 11-ին, ՀՀ շուկայի վերահսկողության տեսչական մարմնի աշխատակիցները մշտադիտարկումներ են իրականացրել Էջմիածին քաղաքում և Արմավիրի մարզի…
Ռուսաստանը գրանցել է կորոնավիրուսի դեմ աշխարհում առաջին պատվաստանյութը. Պուտին
Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը, կառավարության անդամների հետ խորհրդակցության ժամանակ անդրադարձել է երկրում կորոնավիրուսի պատվաստանյութի ստեղծման փաստին: Նախագահը հայտարարել է, որ Ռուսաստանը գրանցել է կորոնավիրուսի դեմ աշխարհում առաջին պատվաստանյութը: «Որքանով ինձ է հայտնի` այսօր առավոտյան աշխարհում առաջին պատվաստանյութն է գրանցվել նոր կորոնավիրուսային վարակի դեմ»,-ասել է ՌԴ նախագահը: Առողջապահության նախարար Միխայիլ Մուրաշկոն մանրամասներ է հայտնել պատվաստանյութի…











