վլադիկ խաչատրյան
Կորոնավիրուսի տարածման կանխարգելման համար Արցախում վրանային հոսպիտալներ են բացազատվել
Արցախ / Տեղեկատվական շտաբը Facebook-ի էջում գրառում է կատարել՝ վկայակոչելով Արցախի Հանրապետության արտակարգ իրավիճակների պետական ծառայությանը։ Գրառման մեջ նշվում է, որ նոր տիպի կորոնավիրուսային վարակի տարածման կանխարգելման միջոցառումների շրջանակներում ԱՀ պարետ Գրիգորի Մարտիրոսյանն այցելել է արտակարգ իրավիճակների պետական ծառայություն և ԱԻՊԾ տնօրեն, գեներալ-մայոր Վլադիկ Խաչատրյանի ուղեկցությամբ ծանոթացել բացօթյա պայմաններում վրանային հոսպիտալի և բուժսանիտարական կետի բացազատման…
Արցախի Նախագահը ներկայացրել է ԱԻՊԾ նոր տնօրենին
Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանն այսօր արտակարգ իրավիճակների պետական ծառայության անձնակազմին է ներկայացրել նորանշանակ տնօրեն, գեներալ-մայոր Վլադիկ Խաչատրյանին: Նախագահը, շնորհակալություն հայտնելով նախկին տնօրեն, գեներալ-լեյտենանտ Լևոն Մնացականյանին ծառայությունը պատշաճ ղեկավարելու համար, նշեց, որ վերջինս իր նոր պաշտոնում կշարունակի իր ներդրումն ունենալ պետականաշինության գործում: Այս մասին տեղեկանում ենք ԱՀ ԱԻՊԾ պաշտոնական կայքից։


