Վլադիմիր Զելեսնկի
Կոնգրեսը պահանջում է Թրամփ-Զելենսկի հեռախոսազրույցի հետ կապված փաստաթղթերը
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի իմփիչմենթի ընթացակարգի շրջանակում Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատը պաշտոնապես Սպիտակ տնից պահանջել է Թրամփի և Ուկրաինայի նախագահ Զելենսկու հեռախոսազրույցի հետ կապված փաստաթղթերը։ Այս մասին հաղորդում է Reuters-ը։ Ներկայացուցիչների պալատի երեք կոմիտեների ներկայացուցիչները հայտարարել են, որ իրենց հարկավոր են հեռախոսազրույցի վերաբերյալ փաստաթղթերը, որը երկու երկրների նախագահների միջև տեղի է ունեցել հուլիսի 25-ին։ Զելենսկին՝ ԱՄՆ…
Զելենսկին պատգամավորների անձեռնմխելիության կասեցման վերաբերյալ հրաման է ստորագրել
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հրաման է ստորագրել պատգամավորների անձեռնմխելիության կասեցման վերաբերյալ։ Այս մասին տեղեկացնում է Ուկրաինայի նախագահի պաշտոնական կայքում։ Ուկրաինայի Սահմանադրության 80-րդ հոդվածի նոր ձևակերպումը չի պարունակում այն դրույթները, ըստ որոնց՝ երաշխավորվում է պատգամավորների պառլամենտական անձեռնմխելությունը։ Ներկայումս արգելվում է Ուկրաինայի պատգամավորներին առանց Գերագույն ռադայի համաձայնության քրեական պատասխանատվության ենթարկել։ Փաստաթուղթը ուժի մեջ կմտնի 2020թ․ հունվարի 1-ից։


