Կոնգրեսը պահանջում է Թրամփ-Զելենսկի հեռախոսազրույցի հետ կապված փաստաթղթերը

Ամենադիտվածներ

Նախատեսվում է Զելենսկու պաշտոնական այցը ԱՄՆ

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի իմփիչմենթի ընթացակարգի շրջանակում Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատը պաշտոնապես Սպիտակ տնից պահանջել է Թրամփի և Ուկրաինայի նախագահ Զելենսկու հեռախոսազրույցի հետ կապված փաստաթղթերը։ Այս մասին հաղորդում է Reuters-ը։

Ներկայացուցիչների պալատի երեք կոմիտեների ներկայացուցիչները հայտարարել են, որ իրենց հարկավոր են հեռախոսազրույցի վերաբերյալ փաստաթղթերը, որը երկու երկրների նախագահների միջև տեղի է ունեցել հուլիսի 25-ին։

Կոմիտեների ղեկավարների խոսքով՝ իրենք ստիպված էին ծանուցում ուղարկել, քանի որ Սպիտակ տնից չեն ստացել փաստաթղթերը, որոնք խնդրել էին սեպտեմբերի 9-ի նամակով։

«Մենք խորապես ափսոսում ենք, որ նախագահ Թրամփը մեզ և ժողովրդին նման դրության մեջ է դրել, բայց նրա գործողությունները մեզ այլ ընտրություն չեն թողել, քան այդ ծանուցումն ուղարկելը»,-ասել են Ներկայացուցիչների պալատի կոմիտեների ղեկավարներ Իլայջա Քամինգը, Ադամ Շիֆը և Էլիոթ Էնգելը։

Նրանք Սպիտակ տանը մինչև հոկտեմբերի 18-ը ժամանակ են տվել Թրամփի և Զելենսկու հեռախոսազրույցի մասին տեղեկությունը հաղորդելու համար, ներառյալ նրանց մասին տեղեկությունները, ովքեր, Թրամփից բացի, զրուցել են Ուկրաինայի նախագահի հետ։

Իր հերթին, Սպիտակ տան մամուլի քարտուղար Սթեֆանի Գրիշեմն ասել է, որ դեմոկրատների ծանուցումը ոչինչ չի փոխի։

«Այդ ծանուցումը ոչինչ չի փոխում. ընդամենը փաստաթղթերի հարցումներ, կորսված ժամանակ և հարկատուների դոլարներ, որոնք ի վերջո ցույց կտան, որ նախագահը ոչ մի սխալ բան չի արել»,-նշվում է Գրիշեմի հայտարարությունում։

Ինչպես տեղեկացնում է գործակալությունը՝ հղում անելով իրավիճակին ծանոթ աղբյուրին, Սպիտակ տան իրավաբանները կարծում են, որ Թրամփը կարող է անտեսել դեմոկրատների պահանջը, մինչև որ Ներկայացուցիչների պալատը քվեարկի և պաշտոնապես հավանություն տա նախագահի իմփիչմենթի հետաքննությանը։

|
Խմբագրական ներդրում:Ազատ TV Խմբագրություն
|
Հրատարակիչ:Ազատ TV

Ամենաթարմ

}// Handle language redirects const langLink = e.target.closest(".azat-switcher-item a"); if (langLink) { e.preventDefault(); e.stopPropagation();const origin = window.location.origin; const path = window.location.pathname; const lang = langLink.getAttribute("data-lang");// Determine current active language of the page: let currentLang = "am"; if (path.startsWith("/en/") || path === "/en") { currentLang = "en"; } else if (path.startsWith("/ru/") || path === "/ru") { currentLang = "ru"; }let newPath = path;if (currentLang === "en" && lang === "ru") { newPath = path.replace("/en/", "/ru/"); } else if (currentLang === "ru" && lang === "en") { newPath = path.replace("/ru/", "/en/"); } else if (currentLang === "en" && lang === "am") { newPath = path.replace("/en/", "/"); } else if (currentLang === "ru" && lang === "am") { newPath = path.replace("/ru/", "/"); } else if (currentLang === "am" && lang === "en") { newPath = "/en" + path; } else if (currentLang === "am" && lang === "ru") { newPath = "/ru" + path; }window.location.href = origin + newPath; } }); })();