վկայագիր
Ճանապարհային ոստիկանություը տեղեկացնում է, որ հաշվառման-քննական ստորաբաժանումների կողմից տրամադրված տրանսպորտային միջոցների ժամանակավոր հաշվառման վկայագրերը կարող են փոխարինվել պլաստիկ տեսքի քարտերով՝ դիմելով ավտոմեքենան հաշվառած և ժամանակավոր վկայագիր տրամադրած հաշվառման-քննական համապատասխան ստորաբաժանում։ Ճանապարհային ոստիկանությունը հայցում է քաղաքացիների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար:
Դեկտեմբերի 25-ին «Իրավախախտում կատարած անձանց 2019 թվականի գեղագիտական դաստիարակություն և կրթություն» ծրագրի շրջանակում ՀՀ արդարադատության նախարարության «Արմավիր» և «Աբովյան» քրեակատարողական հիմնարկներում պահվող շուրջ 167 ազատազրկված այն անձինք, որոնք մասնակցել են տարվա ընթացքում կազմակերպված տարբեր դասընթացների, և որոնց մեջ կան նաև օտարերկրացիներ, «Իրավական կրթության և վերականգնողական ծրագրերի իրականացման կենտրոն» ՊՈԱԿ-ի կողմից ստացան հավաստագրեր և վկայագրեր: Անչափահաս…
ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը բնակարանի գնման վկայագրեր կտրամադրի մանկատան շուրջ 300 շրջանավարտների, որոնց նկատմամբ պետությունն ունեցել է նման պարտավորություն՝ սկսած 2003 թ.-ից: Այս մասին նախագիծն այսօր հավանության է արժանացել ՀՀ կառավարության կողմից: Բանն այն է, որ վերջին 16 տարիներին պետությունը չի կատարել կամ թերի է կատարել մանկատան շրջանավարտներին բնակարանով ապահովելու իր պարտականությունները: Պետության…