վճիռ
Այսօր՝ դեկտեմբերի 6-ին, Բարձրագույն դատական խորհրդի նախագահի պաշտոնակատար Գագիկ Ջհանգիրյանը և ԲԴԽ անդամներն ընդունել են Եվրոպայի խորհրդի Մարդու իրավունքների և օրենքի գերակայության գլխավոր տնօրինության համագործակցության ծրագրերի բաժնի և Մարդու իրավունքների եվրոպական դատարանի վճիռների կատարման վարչության պատվիրակությանը: 157 ապօրինի հատված ծառ․ դատախազությունում քրեական գործ է հարուցվել Պատերազմի վերաբերյալ Սամվել Բաբայանի հայտարարություններն ուղարկվելու են հետաքննության մարմնին «Հանդիպման…
Օգոստոսի 18-ին ՀՀ ոստիկանությունում հարուցված և ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քննված քրեական գործի նախաքննությամբ բացահայտվել են ՀՀ պետական եկամուտների կոմիտեի հարկային տեսուչների կողմից Երևան քաղաքի Էրեբունու վարչական տարածքում գործող վաճառքի կետերում հարկային օրենսդրության հնարավոր թերություններն ու խախտումներն անտեսելու, դրանց օրենքով սահմանված կարգով չարձագանքելու և ակնհայտ ապօրինի անգործություն դրսևորելու համար 2020-2021 թվականների ընթացքում տարբեր տնտեսվարողներից կաշառք…
Երևանի ընդհանուր իրավասության դատարանը՝ դատավոր Աննա Դանիբեկյանի նախագահությամբ, այսօր ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի եղբորորդու՝ Հայկ Սարգսյանի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնելու մասին վճիռ կայացրեց։ Ըստ դատարանի վճռի՝ Հայկ Սարգսյանն արդարացվեց ապօրինի զենք-զինամթերք կրելու հոդվածով, իսկ սպանության փորձի մեղադրանքը, որը վերաորակվել է անզգուշությամբ ծանր մարմնական վնասվածք պատճառելու հոդվածով, կիրառվեց վաղեմության ժամկետ։ Հայկ Սարգսյանին մեղադրանք էր առաջադրվել…
ՊՊԾ գունդը գրավելու համար մեղադրվող «Սասնա ծռեր» զինված խմբի 10 անդամների մասով դատարանն այսօր հրապարակեց դատական վճիռները։ Ըստ այդմ, Պավել Մանուկյանը դատապարտվեց 7 տարվա ազատազրկման, Վարուժան Ավետիսյանը՝ 7, Արմեն Մխիթարյանը՝ 7, էդուարդ Գրիգորյանը՝ 6, Գագիկ Եղիազարյանը՝ 7, Արեգ Կյուրեղյանը՝ 7, Սեդրակ Նազարյանը՝ 8 տարվա ազատազրկման։ Արայիկ Խանդոյանի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցվեց՝ նրա մահվան հիմքով։ Խանդոյանին…
ՄԻԵԴ դիմումատուների շահերի ներկայացուցիչ Սիրանուշ Սահակյանը գրառում է կատարել Facebook-ում, որում մասնավորապես ասվում է. «2020 թվականի մայիսի 26-ին Մարդու իրավունքների եվրոպական դատարանը Մակուչյանը և Մինասյանն ընդդեմ Ադրբեջանի և Հունգարիայի գործով կայացրեց վճիռ՝ կապված Ռամիլ Սաֆարովի՝ Հունգարիայից Ադրբեջան տեղափոխման իրավաչափության, հետագա ներման ու հերոսացման հետ: Եվրոպական դատարանը գտավ, որ դաժան հանցագործին ներում շնորհելով Ադրբեջանը խախտել է…
Պարեկապահակային գնդի գրավման գործով դատաքննությունը մոտ է ավարտին: Դատական վիճաբանության փուլում այսօր խոսել է գնդի գրավման ժամանակ զոհված ոստիկան Գագիկ Մկրտչյանի այրին: Պաշտպանական կողմը ժամանակ է խնդրել ճառերին պատրաստվելու համար: Դատավոր Մեսրոպ Մակյանը հրապարակել է հիվանդանոցից ստացված տեղեկանքն այն մասին, որ ամբաստանյալ Պավել Մանուկյանը առողջսկսն խնդիրներ ունի և բուժում է ստանում վերակենդանացման բաժանմունքում: Դատական նիստը…
«Սասնա ծռեր»-ի գործով դատական նիստը: https://www.facebook.com/azatutyun/videos/2642826285969752/?v=2642826285969752 Տեսանյութը՝ Ազատություն ռադիոկայանի։
Հունվարի 30-ին ՄԻԵԴ-ը վճիռ է կայացրել Սարիբեկյանը և Բալյանն ընդդեմ Ադրբեջանի գործով: Այն վերաբերում է Ադրբեջանի վերահսկողության տակ հայտնված ՀՀ քաղաքացի Մանվել Սարիբեկյանի՝ Ադրբեջանի ռազմական ոստիկանության բաժանմունքում մահվան հանգամանքներին: Մանվել Սարիբեկյանը 2010թ.-ի սեպտեմբերի 11-ին եղանակային վատ պայմանների պատճառով մոլորվել է Տավուշի մարզի սահմանամերձ հատվածում և հայտնվել ադրբեջանական կողմում, իսկ 1 ամիս անց՝ 2010թ.-ի նոյեմբերի 4-ին,…
ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը վճռաբեկ բողոքներ է ներկայացրել Դավիթ Մաթևոսյանի և Խաչիկ Գասպարյանի վերաբերյալ 2008թ. ընթացքում կայացված մեղադրական դատավճիռների դեմ: Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ համայնքների դատարանի 2008 թվականի հունիսին կայացված դատավճիռներով Դ.Մաթևոսյանը և Խ. Գասպարյանը մեղավոր են ճանաչվել ՀՀ քրեական օրենսգրքի 316-րդ հոդվածի 1-ին մասով: Դատարանը հաստատված է համարել, որ 2008թ. մարտի 1-ին՝…
Երևանի ընդհանուր իրավասության դատարանը հոկտեմբերի 7-ի նիստում Ռոբերտ Քոչարյանի պաշտպանների՝ իքնաբացարկի միջնորդությունը մերժելուց հետո անցավ գործով անցնող մեկ այլ ամբաստանյալի՝ Արմեն Գևորգյանի պաշտպանների միջնորդությունները քննարկելուն: Նախ՝ պաշտպանական կողմը հայտարարեց, որ Գևորգյանի նկատմամբ ընտրված խափանման միջոցի՝ ստորագրություն չհեռանալու մասին հիմքերը ոչ իրավաչափ են, ուստի պետք է այն վերացնել: Եվ երկրորդ՝ ինչպես նշեց Գևորգյանի պաշտպանական կողմը, եթե…
Եվրոպայի խորհրդի նախարարների կոմիտեն ընդունել է «Մուրադյանն ընդդեմ Հայաստանի» ՄԻԵԴ վճռի կատարման վերաբերյալ որոշումը՝ ընդգծելով Մարդու իրավունքների պաշտպանի դերը Զինված ուժերի նկատմամբ քաղաքացիական վերահսկողության հարցում։ Այս մասին հայտնում են ՄԻՊ-ի մամուլի ծառայությունից: Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանն անցյալ տարի առաջին անգամ Եվրոպայի խորհրդի Նախարարների կոմիտե էր ներկայացրել հատուկ դիրքորոշում՝ կապված զինծառայողների իրավունքների հարցով «Մուրադյանն ընդդեմ Հայաստանի»…
Մարտի 1-ի գործով ընթացող դատավարության մասին Րաֆֆի Հովհաննիսյանն ասաց. «Բոլոր նախագահները, բոլոր վարչապետերը, բոլոր ղեկավարները, նրանք, ովքեր տեղեկություն ունեն, մասնակից էին՝ հետապնդում էին, հետապնդվում էին, պետք է իրենց վկայությունները տան: Կարծում եմ՝ ովքեր Մարտի 1-ին առնչվել են, պատասխանատվության տարբեր չափաբաժիններ ունեն եւ միայն դատարանը կարող է այդ վճիռը կայացնել», -ասաց նա: Հարցին, թե դատարանից արդար…
Տոկիոյի դատարանը վճիռ է կայացրել «Ֆուկուսիմա-1» ատոմակայանի վթարի գործով, որը 2011 թվականին տեղի ունեցավ ցունամիի պատճառով: Այս մասին հայտնել է TACC-ը: Նշվում է, որ չեղյալ են հայտարարվել Tokyo Electric Power գործարկու ընկերության երեք ղեկավարների, այդ թվում՝ ընկերության նախկին նախագահ Ցունեհիսե Կացումատուին ներկայացված անփութության մեղադրանքները: Վթարը կանխելու հնարավորության վերաբերյալ դատախազության վարկածը հաջողվել է հերքել: 2017 թվականին…
Պետական եկամուտների կոմիտեն վերաքննիչ բողոք է ներկայացրել վարչական դատարանի՝ օգոստոսի 6-ին հօգուտ «Հետաքննող լրագրողներ»-ի կայացրած վճռի դեմ։ Նշենք, որ օգոստոսի 6-ին վարչական դատարանը որոշեց «Հետաքննող լրագրողներ»-ի հայցը բավարարել մասնակի։ Մասնավորապես՝ դատարանը ՊԵԿ-ին պարտավորեցրեց տրամադրել չինական «Պաքս Թեքնոլոջի» և թայվանական «Միտաք Ինֆորմեյշն Թեքնոլոջի» ընկերությունների հետ կնքված բոլոր պայմանագրերի պատճեները՝ փակելով այն տեղեկությունները, որոնք, ըստ կառավարության որոշման,…
Մարդու իրավունքների եվրոպական դատարանի (ՄԻԵԴ) վճռով Հայաստանը պետք է 1 միլիոն 608 հազար եվրո վճարի ՀՀ քաղաքացի Յուրի Վարդանյանին: Սա ավելին է, քան մինչև օրս Հայաստանի դեմ Եվրադատարանի կայացրած բոլոր վճիռներով փոխհատուցումների հանրագումարը։ Այս մասին գրում է Ազատություն ՌԿ-ն։ Երևանաբնակ 83-ամյա Վարդանյանի իրավունքների խախտումը դատարանը ճանաչել էր դեռ 2016-ին՝ արձանագրելով, որ նա զրկված է եղել…