վնասազերծում
Ստեփանակերտում կիրականացնի կասետային հրթիռի վնասազերծում
ԱՀ ԱԻՊԾ-ից տեղեկացնում են, որ ՆԳ նախարարության ԱԻ պետական ծառայությունն իրազեկում է, որ այսօր, ժամը 16:00-ի սահմաններում, Ստեփանակերտ քաղաքի տարածքում՝ «Արցախգազ» ՓԲԸ հարևանությամբ, «The Halo trust» ականազերծող ոչ կառավարական կազմակերպությունը կիրականացնի տարածքից հայտնաբերված կասետային հրթիռի վնասազերծում: «Հորդորում ենք պայթյունի ձայներ լսելու դեպքում՝ չանհանգստանալ: Տեղեկատու հեռախոս՝-911»,- ասվում է ԱԻՊԾ-ի տարածած հաղորդագրության մեջ: https://www.facebook.com/RescueServiceOfTheNKR/posts/4367063359994772
Արցախում պայթուցիկ առարկաների վնասազերծման աշխատանքներ են նախատեսվում
ԱՀ ՆԳՆ արտակարգ իրավիճակների պետական ծառայությունը հայտնում է, որ Հանրապետության տարածքից հայտնաբերված պայթուցիկ առարկաների և այլ զինատեսակների վնասազերծման աշխատանքներ են նախատեսվում Մարտունի քաղաքում, Մարտունու շրջանի Քերթ, Քարահունջ, Կոլխոզաշեն գյուղերում, ինչպես նաև Ասկերանի շրջանի Խնածախ և Այգեստան համայնքներում։ «Հորդորում ենք պայթյունների ձայներ լսելու դեպքում չանհանգստանալ, սակրավորներն են աշխատում։ Տեղեկատու հեռախոս՝ 911, 3, 112»,– ասված է ԱՀ…
Մարտակերտում, Կարմիր Շուկա և Մոխրաթաղ համայնքներում չպայթաց զենք-զինամթերք է վնասազերծվել
Արցախի Մարտակերտ քաղաքում և Մոխրաթաղ համայնքում, ինչպես նաև Մարտունու շրջանի Կարմիր Շուկա համայնքում հունվարի 20-ին, չպայթած զենք-զինամթերքի վնասազերծման աշխատանքներ են նախատեսվում: «Պայթյունների ձայներ լսելու դեպքում խնդրում ենք խուճապի չմատնվել: Պարզաբանումների համար կարող եք զանգահարել Արտակարգ իրավիճակների ծառայության 911 ահազանգման կենտրոն», -հայտնում են ծառայությունից: Այս մասին տեղեկացնում են Արցախի արտակարգ իրավիճակների պետական ծառայությունից:
Խաղաղապահները ԼՂ-ում վնասազերծել են շուրջ 19000 պայթուցիկ
Լեռնային Ղարաբաղում ռուս խաղաղապահների ինժեներական ստորաբաժանումների ջանքերով ԼՂ-ում ականազերծվել է 414 հեկտարից ավել տարածք, 160 կիլոմետր ճանապարհ ու 617 շինություն։ Այս մասին հայտնում է ՌԴ ՊՆ-ից։ Նշվում է, որ ողջ ընթացքում հայտնաբերվել ու վնասազերծվել է շուրջ 19 հազար պայթուցիկ նյութ։
Խնածախում և Այգեստանում կիրականացվեն սակրավորական աշխատանքներ
Արցախի ԱԻՊԾ-ի Facebook-ի էջում գրված է․ «Արցախում շարունակվում են զենք-զինամթերքի հայտնաբերման և վնասազերծման աշխատանքները: Օրվա ընթացքում պայթյուններ կլինեն Մարտունի քաղաքում և հարակից բնակավայրերում, ինչպես նաև Ասկերանի շրջանի Խնածախ և Այգեստան համայնքների տարածքում: Պարզաբանումների և այլ տեղեկությունների համար զանգահարել ԱԻ պետական ծառայության 911 ահազանգման կենտրոն»: https://www.facebook.com/RescueServiceOfTheNKR/posts/3982183661816079
Խնածախում և Այգեստանում սպասվում է զենք-զինամթերքի վնասազերծում
Արցախի ԱԻՊԾ-ի Facebook-ի էջում գրված է․ «Արտակարգ իրավիճակների պետական ծառայությունը տեղեկացնում է, որ օրվա ընթացքում Ասկերանի շրջանի Խնածախ և Այգեստան գյուղերի մերձակայքում սպասվում է տարածքից հայտնաբերված զենք-զինամթերքի վնասազերծում: Ծառայության սակրավորական ջոկատները և հումանիտար ականազերծման կենտրոն հիմնադրամը շարունակում են զինամթերքի հայտնաբերման և դրանց ոչնչացման գործընթացը: Ուստի, պայթյուններ լսելու դեպքում խնդրում ենք խուճապի չմատնվել: Մանրամասների համար զանգահարել…
Խնածախում, Այգեստանում ու Մարտակերտում սպասվում են վնասազերծման աշխատանքներ
Արցախի ԱԻՊծ-ի Facebook-ի էջում գրված է․ «ԱԻ պետական ծառայության և Արցախում գործող հումանիտար ականազերծման կենտրոնների սակրավորական ջոկատները շարունակում են զենք-զինամթերքի հայտնաբերման գործընթացը: Օրվա ընթացքում Ասկերանի շրջանի Խնածախ և Այգեստան համայնքների տարածքներում, ինչպես նաև Մարտակերտ քաղաքում սպասվում են վնասազերծման աշխատանքներ: Կլինեն պայթյուններ: Խնդրում ենք խուճապի չմատնվել: Պարզաբանումների համար զանգահարել ԱԻ պետական ծառայության 911 ահազանգման կենտրոն»: https://www.facebook.com/RescueServiceOfTheNKR/posts/3954128474621598?__cft__%5B0%5D=AZVLOy66Whk5LjfTFrzF0b4PB_K8CI1a3jtP_fg-uDT4WgCKhFXZMfIOD3fUnCvrxhYN7pYxpzzUI64M17Yaf0ySuv4cGIM951pd42Jce9amSHrd5o-WtP2pvL9u5dW4BpFDUfIKT6eCENHx1_sZoouR&__tn__=%2CO%2CP-R
Պայթյուններ լսելու դեպքում՝ խուճապի չմատնվել․ ԱԻՊԾ
Արցախի ԱԻՊԾ-ի Facebook-ի էջում գրված է․ «Այսօր, քիչ հետո Խնածախ համայնքի տարածքում տեղի կունենա հայտնաբերված զենք-զինամթերքի վնասազերծում: ԱԻ պետական ծառայության սակրավորական ջոկատները, ինչպես նաև հումանիտար ականազերծող կենտրոնները և ՌԴ ԱԻՆ սակրավորները շարունակում են Արցախի տարածքը մաքրել չպայթած և վտանգ ներկայացնող ռումբերից ու արկերից: Գործընթացը կշարունակվի օրվա ընթացքում՝ Խնածախ և Այգեստան գյուղերի հարակից տարածքներում: Ուստի խնդրում…
Քիչ հետո Ստեփանակերտում վնասազերծվելու են չպայթած կասետային ռումբեր և արկեր․ ԱԻՊԾ
Արցախի ԱԻՊԾ-ի Facebook-ի էջում գրված է․ «Քիչ հետո Ստեփանակերտի տարածքում կվնասազերծվեն թշնամու կողմից արձակված ու դեռևս չպայթած կասետային ռումբեր և արկեր: Պայթյունի ձայն լսելու դեպքում խնդրում ենք խուճապի չմատնվել` ԱԻ պետական ծառայության սակրավորներն են աշխատում»: https://www.facebook.com/RescueServiceOfTheNKR/posts/3886116754756104
Չինարիում հայտնաբերվել է 122մմ տրամաչափի Դ-30 հրետանային արկ (ՏԵՍԱՆՅՈւԹ)
Ինչպես արդեն հայտնել էինք, երեկ «Հումանիտար ականազերծման և փորձագիտական կենտրոն»-ի մասնագետները ուղևորվել էին Տավուշ՝ խաղաղ բնակավայրերի վրա արձակած, սակայն չպայթած արկեր և զինամթերք հայտնաբերելու և վնասազերծելու նպատակով։ Ուշ երեկոյան աշխատանքային խորհրդակցություն է կազմակերպվել ՀՀ վարչապետի խորհրդական Ռոբերտ Ղուկասյանի գլխավորությամբ։ Այսօր Չինարի գյուղում գտել են 122մմ տրամաչափի Դ֊30 հրետանային արկ։ Այն տեղափոխվել է անվտանգ վայր և վնասազերծվել։…
Հումանիտար ականազերծման և փորձագիտական կենտրոնի խումբը մեկնել է Չինարի գյուղ
«Հումանիտար ականազերծման և փորձագիտական կենտրոն»-ը հայտնում է, որ երեկ իրենց մասնագետները ուղևորվել են Տավուշ՝ խաղաղ բնակավայրերի վրա արձակած, սակայն չպայթած արկեր և զինամթերք հայտնաբերելու և վնասազերծելու նպատակով։ Ուշ երեկոյան աշխատանքային խորհրդակցություն է կազմակերպվել ՀՀ վարչապետի խորհրդական Ռոբերտ Ղուկասյանի գլխավորությամբ։ Այսօր վաղ առավոտյան խումբը մեկնել է Չինարի գյուղ։ Աշխատանքներն արդեն մեկնարկել են։ https://www.facebook.com/permalink.php?story_fbid=2349649625329938&id=1513184855643090
Դավթաշենի հյուրանոցներից մեկում կրակոցներ արձակած հետախուզվողը վնասազերծվել է
Փետրվարի 28-ին քրեական ոստիկանության գլխավոր վարչության ծառայողները օպերատիվ տեղեկություններ են ստացել, որ 2019 թվականի հոկտեմբերի 10-ից ՀՀ քրեական օրենսգրքի 34-104-րդ (սպանության փորձ) և 235-րդ (ապօրինի կերպով զենք, ռազմամթերք, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր ձեռք բերելը, իրացնելը, պահելը, փոխադրելը կամ կրելը) հոդվածների մեղադրանքով հետախուզվող Նարեկ Պ․-ն գտնվում է Դավթաշենի հյուրանոցային համալիրներից մեկում։ Բերման ենթարկելու գործողության ընթացքում…
«Էրեբունի պլազա»-ում կրակոցներ արձակած զինված անձը վնասազերծված է․ Ոստիկանություն
Ժամը 14.40-ին ոստիկանությունում ահազանգ է ստացվել, որ «Էրեբունի պլազա» հյուրանոցում զինված անձ կա, որը կրակում է։ Անմիջապես դեպքի վայր են մեկնել ոստիկանության ղեկավար կազմն ու օպերատիվ խմբեր։ Ոստիկանության ղեկավար կազմը՝ ոստիկանության պետի պաշտոնակատար Արման Սարգսյանի գլխավորությամբ բանակցություններ է վարել զինված տղամարդու հետ, ինչից հետո անձը հանձնել է հրազենը։ Տղամարդը ոստիկանության պետի պաշտոնակատարի ուղեկցությամբ, նրա ծառայողական…
Ստերջացված թափառող շները նոր տարբերանշաններ կկրեն
Թափառող կենդանիների վնասազերծման կենտրոնը Facebook-ի իր էջում գրել է․ «Սիրելի Երևանցիներ, սիրով տեղեկացնում ենք, որ 2020 թվականի ընթացքում մեր կողմից ստերջացված և պատվաստված թափառող շները կկրեն արդեն կանաչ գույնի տարբերանշաններ, որոնց վրա հերթական համարից բացի առկա է նաև «Թափառող կենդանիների կենտրոն» ՀՈԱԿ-ի պատկերանշանը»։ https://www.facebook.com/2326439947632577/photos/a.2362321880711050/2556430681300168/?type=3&theater
Արաբկիր վարչական շրջանում շներ են վնասազերծվել
Արաբկիր վարչական շրջանում իրականացվել են թափառող կենդանիների վնասազերծման հերթական աշխատանքները։ Այս մասին հայտնում են Արաբկիր վարչական շրջանից: «Երկու օրվա ընթացքում կենտրոն է տարվել 38 շուն, որոնցից մի քանիսը եղել են հիվանդ և ետ չեն վերադարձվել։ Այս պահին Թափառող կենդանիների վնասազերծման կենտրոնի կողմից շների բուժման և ստերջացման սահմանը հատել է 1500-ը։ Թափառող կենդանիների հետ աշխատանքն Արաբկիրում…















