վնասվածք

  • Հենրիխ Մխիթարյանը շնորհակալություն է հայտնել երկրպագուներին

    Հենրիխ Մխիթարյանը շնորհակալություն է հայտնել երկրպագուներին

    Լոնդոնի «Արսենալի» վնասվածք ստացած կիսապաշտպան, Հայաստանի ֆուտբոլի հավաքականի ավագ Հենրիխ Մխիթարյանը ֆեյսբուքի իր էջում շնորհակալություն է հայտնել իրեն սատարող երկրպագուներին։ Նա աջ ոտքի վնասվածք է ստացել։ Սպասվում է, որ ֆուտբոլիստը լիարժեք մարզումների կկարողանա վերադառնալ վեց շաբաթվա ընթացքում։ «Շատ զգացված եմ բոլորիդ՝ արագ ապաքինվելու մաղթանքներից։ Շնորհակալություն երկրպագուներին։ Կվերադառնամ ավելի ուժեղ»։ Այս մասին հաղորդում է panorama.am-ը։

  • «Մխիթարյանը շարքից դուրս է մնացել 6 շաբաթով: Ծննդյան տոների լավագույն նվերս», – «Արսենալ»-ի երկրպագու

    «Մխիթարյանը շարքից դուրս է մնացել 6 շաբաթով: Ծննդյան տոների լավագույն նվերս», – «Արսենալ»-ի երկրպագու

    Հայաստանի ազգային հավաքականի և Լոնդոնի «Արսենալի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի վնասվածքը լուրջ է: Ֆուտբոլիստի ապաքինման համար կպահանջվի 6 շաբաթ: Այդ առիթով «Արսենալի» որոշ երկրպագուներ շտապել են ցույց տալ իրենց ուրախությունը թվիթերյան միկրոբլոգում` գրառումներ կատարելով: Ինչպես գրում է Daily Star-ը, երկրպագուները պահանջում են «զինագործների» գլխավոր մարզիչ Ունայի Էմերիից փնտրել նոր եզրային կիսապաշտպանի, որը կկարողանա փոխարինել Հենրիխ Մխիթարյանին: …