Լոնդոնի «Արսենալի» վնասվածք ստացած կիսապաշտպան, Հայաստանի ֆուտբոլի հավաքականի ավագ Հենրիխ Մխիթարյանը ֆեյսբուքի իր էջում շնորհակալություն է հայտնել իրեն սատարող երկրպագուներին։
Նա աջ ոտքի վնասվածք է ստացել։ Սպասվում է, որ ֆուտբոլիստը լիարժեք մարզումների կկարողանա վերադառնալ վեց շաբաթվա ընթացքում։
«Շատ զգացված եմ բոլորիդ՝ արագ ապաքինվելու մաղթանքներից։ Շնորհակալություն երկրպագուներին։ Կվերադառնամ ավելի ուժեղ»։
Այս մասին հաղորդում է panorama.am-ը։
