ՎՏԲ-Հայաստան բանկ
Կասեցումներ՝ ՎՏԲ Հայաստան բանկում, Սոցիալական ապահովության ծառայությունում
ՀՀ Կառավարությունից հայտնում են, որ «ՎՏԲ Հայաստան բանկ»-ի մասնաճյուղ, Սոցիալական ապահովության ծառայության Մաշտոցի տարածքային բաժին, առեւտրի կենտրոններ, գրասենյակներ․ սրանք առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի այսօրվա կասեցումների ցանկում են։ ԱԱՏՄ-ն շարունակում է կասեցումները։ Վերջիններիս այսօրվա ցանկում 2 տասնյակ տնտեսավարող է։ Դրանց գործունեությունն արգելվել է պարետի որոշմամբ, որի հիմքում ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի արձանագրած խախտումներն են։…
Գողության փորձ` ՎՏԲ բանկի մասնաճյուղից (տեսանյութ)
Երևան քաղաքի քննչական վարչության Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների քննչական բաժնում քննվող քրեական գործով միջոցներ են ձեռնարկվում` պարզելու բանկի մասնաճյուղից առերևույթ գողության փորձ կատարած անձի ինքնությունը։ Նախնական տվյալներով 2019թ. ապրիլի 25-ին՝ ժամը 04.36-ին, ենթադրյալ հանցագործություն կատարած անձը տեխնիկական միջոցների գործադրմամբ բացել է Երևան քաղաքի Զ.Քանաքեռցու փողոցում գտնվող «ՎՏԲ-Հայաստան Բանկ» ՓԲԸ-ի մասնաճյուղի մուտքի դուռը, մուտք գործել ներս, սակայն,…


