Վրաստանի նախագահ
Թբիլիսիում Վրաստանի նախագահի փեսան ձերբակալվել է
Թբիլիսիում իրականացված հատուկ գործողության ընթացքում զենք պահելու մեղադրանքով ձերբակալվել է Վրաստանի նախագահ Գիորգի Մարգվելաշիլիի խորթ աղջկա քաղաքացիական ամուսինը՝ Մինդիա Գոգոչուրին, հայտնել է Rustavi2-ը: Ոստիկանությունը բերման է ենթարկել երկու մարդու: Հեռուստաալիքի տվյալով՝ երբ սկսվել է հատուկ գործողությունը, կասկածյալներն սկսել են բնակարանի պատշգամբից ցած նետել զենքը: Գոգոչուրին վարձակալել էր Ամաշուկելի փողոցում գտնվող այդ բնակարանը:
Ամենայն Հայոց Կաթողիկոսը շնորհավորել է Վրաստանի նորընտիր նախագահին
Նոյեմբերի 30-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը շնորհավորագիր է հղել Սալոմե Զուրաբիշվիլուն Վրաստանի նախագահի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ: Վեհափառ Հայրապետի գրության մեջ մասնավորապես ասված է. «Վրաստանի ժողովուրդը հայրենի իր երկրի կառավարումը վստահել է Ձեզ՝ գնահատելով Ձեր հարուստ փորձառությունը և տարբեր պաշտոններում Վրաստանի զորացմանն ուղղված հայրենանվեր Ձեր ջանքերը: Մեր մաղթանքն է, որ Ձեր…


