Վրաստանում Հայաստանի դեսպանություն
Վրաստանում Հայաստանի դեսպանությունը հայտնել է, որ հունվարի 12-ին Վրաստանում ՀՀ դեսպան Ռուբեն Սադոյանը հանդիպում է ունեցել Վրաստանում Շվեյցարիայի Համադաշնության նորանշանակ դեսպան Հեիդի Գրաուի հետ։ Ըստ աղբյուրի՝ հանդիպմանը կողմերը մտքեր են փոխանակել տարածաշրջանում տեղի ունեցող զարգացումների վերաբերյալ։ Նշվումէ է, որ դեսպան Սադոյանը իր զրուցակցի ուշադրությունը հրավիրել է հունվարի 11-ին Ադրբեջանի կողմից Հայաստանի Հանրապետության արևելյան սահմանագոտու ուղղությամբ…
Սադախլոյի անցակետով բեռնատարների մուտքը Վրաստան արդեն թույլատրվում է։ Այս մասին հաղորդում է Վրաստանում Հայաստանի դեսպանության Facebook-ի էջը. Հայտարարությունում մասնավորաբար ասված է. «Նախապես տեղեկացրել էինք, որ վրացական կողմի փոխանցմամբ Սադախլոյի անցակետով տարանցիկ բեռնափոխադրում իրականացնող բեռնատարների մուտքը Վրաստանի տարածք կթույլատրվի այսօր ժամը 21։00-ից սկսած։ Ցանկանում ենք տեղեկացնել, որ Սադախլոյի անցակետով բեռնատարների մուտքը Վրաստանի տարածք ժամը 17։00-ից սկսած…
Հունվարի 16-ին Թբիլիսիի Դիղոմի թաղամասի բնակելի շենքերից մեկում գազի արտահոսքից տեղի ունեցած պայթյունի հետևանքով գրանցված զոհերի և տուժածների շրջանում ՀՀ քաղաքացիներ և ազգությամբ հայեր չկան։ Այս մասին հայտնում է Վրաստանում Հայաստանի դեսպանությունը: Հիշեցնենք, որ պայթյունի հետևանքով զոհվել է 4 մարդ, իսկ 8 մարդ ստացել է տարբեր աստիճանի ծանրության վնասվածքներ։ Վրաստանում ՀՀ դեսպանությունը ցավակցում է ողբերգական…