Վրաստան
Վրաստան, դեկտեմբերի 20, զանգվածային ցույցեր ընդդեմ բռնաճնշումների
Վրաստանում բողոքի ցույցերը նոր թափ են ստանում՝ ընդգրկելով տարբեր ոլորտների մասնագետներին և հասարակության լայն շերտերին։ Դեկտեմբերի 20-ին մի շարք խոշոր ցույցեր են անցկացվել Թբիլիսիում, որոնց ընթացքում մասնակիցները պահանջել են նոր ընտրությունների անցկացում, անօրինական կալանավորված անձանց ազատ արձակում և կառավարության հակաեվրոպական քայլերի դադարեցում։ Առավոտյան սկսված բողոքի ալիքը ընդգրկեց բազմաթիվ մասնագիտական խմբեր։ IT և տեխնոլոգիական ոլորտի մասնագետները…
Գուդաուրի-Կոբի և Ստեփանծմինդա-Լարս ճանապարհահատվածներում երթևեկությունը՝ անկանգառ ռեժիմով
Վրաստանի ՊԵՀ ճանապարհային դեպարտամենտից ստացված տեղեկատվության համաձայն, Մցխեթա-Ստեփանծմինդա-Լարս (Մ-3) միջազգային նշանակության ճանապարհի Գուդաուրի-Կոբի հատվածում տեղաշարժը որոշակի սահմանափակումների տակ է ձյան և մերկասառույցի պատճառով։ Այս մասին տեղեկացնում են Վրաստանում ՀՀ դեսպանությունից։ Կցորդ և կիսակցորդ տրանսպորտային միջոցների երթևեկությունն այս հատվածում ժամանակավորապես արգելված է, սակայն այլ տեսակի ավտոմեքենաների համար երթևեկությունն ազատ է։ Շրջակա միջավայրի ազգային գործակալության տվյալների համաձայն՝…
Վրաստանի եվրոպական ուղին՝ բողոքի ալիքի և քաղաքական ճգնաժամի ֆոնին
Վրաստանում շարունակվող քաղաքական ճգնաժամը նոր փուլ է մտել՝ ցույցերի ալիքը գնալով աճում է, իսկ բնակչության դժգոհությունը՝ խորանում։ Դեկտեմբերի 11-ից 14-ն ընկած իրադարձությունները դարձան այս ճգնաժամի նոր վերելքի ակնհայտ դրսևորումը՝ ընդգծելով երկրի ժողովրդավարական ուղուց շեղվելու վտանգները և եվրոպական ինտեգրման հեռանկարների շուրջ խորացող լարվածությունը։ Բողոքի գործողությունների մեկնարկը կապված էր նախագահական ընտրությունների հետ, որոնք ցուցարարները համարում են անօրինական։…
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բեռնատարների համար
ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ Հայաստանի տարածքում որոշ ավտոճանապարհներ փակ կամ դժվարանցանելի են: Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձրլեռնային օդերևութաբանական կայանից Քարի լիճ տանող ճանապարհը փակ է: Վարդենյաց լեռնանցքը դժվարանցանելի է կցորդիչով բեռնատարների համար, որոնք կարող են երթևեկել միայն անվաշղթաների կիրառմամբ: Մերկասառույց է նկատվում Սյունիքի մարզի բարձրադիր գոտիներում, Գեղարքունիքի, Լոռու մարզերի, ինչպես նաև…
Վրաստանում դեկտեմբերի 11-ի իրադարձությունները. մարդու իրավունքների խախտումներ, քաղաքական ճգնաժամ և ժողովրդավարության վտանգներ
ԱՄՆ-ի դեսպան Ռոբին Դաննիգանը Վրաստանում ընդգծեց մամուլի կարևոր դերը ժողովրդավարական հասարակության կառուցման գործում՝ հանդիպելով մամուլի ներկայացուցիչների հետ։ Դեսպանը դատապարտեց լրագրողների նկատմամբ բռնությունները, որոնք, ըստ նրա, բխում են «Վրացական երազանք» կուսակցության ճնշող քաղաքականությունից։ Դաննիգանը շեշտեց, որ լրագրողները պետք է կարողանան իրենց աշխատանքը կատարել առանց վախի և ճնշումների՝ հստակ նպաստելով ժողովրդավարության ամրապնդմանը։ Միաժամանակ, Վրաստանի դատական համակարգը շարունակում…
Վրաստանի եվրոպական ուղին. Թարմացումներ դեկտեմբերի 9-ի լուրերից (ՏԵՍԱՆՅՈւԹ)
Վրաստանում շարունակվում են քաղաքական լարվածության աճը, որը ուղեկցվում է բողոքի ակցիաներով, ձերբակալություններով և արդարության պահանջներով, քանի որ քաղաքացիները, ակտիվիստներն ու ընդդիմադիր ուժերը պայքարում են մարդու իրավունքների խախտումների և համակարգային խնդիրների դեմ։ Դեկտեմբերի 9-ին ակտիվիստ Սանդրո Կինկլաձեն դատապարտվեց 12 օր բանտարկության՝ ոստիկանության հրահանգներին չենթարկվելու մեղադրանքով։ Նա ձերբակալվել էր դեկտեմբերի 8-ին՝ իր ընկերոջ այցելությունից հետո։ Կինկլաձեի խոսքով,…
Լարսում կուտակվել է 1359 հայկական բեռնատար
Ռուս-վրացական սահմանին գտնվող «Վերին Լարս» անցակետի մոտ կուտակվել է շուրջ 1,400 հայկական բեռնատար։ Հյուսիսային Օսեթիայի ճանապարհային երթևեկության կազմակերպման կենտրոնի տվյալներով՝ Մցխեթա-Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տրանսպորտային միջոցների համար, սակայն եղանակային անբարենպաստ պայմանները, ներառյալ առատ ձյունը, խոչընդոտում են տրանսպորտային միջոցների շարժը։ Ըստ վերջին տվյալների՝ անցակետը հատելու համար հերթագրված է 4,654 տրանսպորտային միջոց, որոնցից 1,359-ը պատկանում են…
Ռուս-թուրք-ադրբեջանական տանդեմը և Հայաստանի ապագան՝ բալանսների փոփոխության ներքո
Սիրիայում և համաշխարհային մակարդակով տեղի ունեցած պատերազմները, անկասկած, ահավոր են, սակայն դրանք կանխատեսել որպես Հայաստանի մոտալուտ վախճանի ազդանշան՝ միամիտ և սխալ մոտեցում է։ Նմանօրինակ կանխատեսումներ արվում էին նաև 2020 թվականի Արցախյան պատերազմի նախօրեին, բայց այդ իրադարձությունները տեղի ունեցան ոչ թե անխուսափելի ճակատագրի, այլ դիտավորյալ քաղաքական հաշվարկների պատճառով։ Կարևոր է իրավիճակները դիտարկել սառը գլուխով և իրատեսորեն՝…
Քաղաքական պայքարը Վրաստանում, դեկտեմբերի 4
Վրաստանում քաղաքական լարվածությունը հասել է կրիտիկական կետի, երբ բողոքի ակցիաները, ոստիկանության խուզարկություններն ու ձերբակալությունները շարունակում են թեժացնել իրավիճակը։ Թբիլիսիում և երկրի մյուս խոշոր քաղաքներում՝ Բաթումիում, Կուտայիսիում և Զուգդիդիում, մարդիկ շարունակում են փողոց դուրս գալ՝ բողոքելով իշխանությունների գործողությունների դեմ։ Օրվա ընթացքում հաղորդվել է մի քանի կարևոր միջադեպերի մասին։ Ընդդիմադիր կուսակցությունների գրասենյակներում խուզարկությունները և առաջնորդների ձերբակալությունները, ներառյալ…
Վրաստանի պայքարը Եվրոպայի համար. Դեկտեմբերի 3-ի իրադարձությունները
Դեկտեմբերի 3-ին Վրաստանը վերածվեց ժողովրդավարության և եվրոպական ինտեգրման համար պայքարի թեժ կետի։ Օրվա ընթացքում տեղի ունեցած իրադարձությունները վկայեցին բողոքի ակցիաների ուժգնության և դրանց ազդեցության մասին թե՛ երկրի ներսում, թե՛ միջազգային ասպարեզում։ Երեկոյան հատուկ ստորաբաժանումները ջրային թնդանոթների և արցունքաբեր գազի ինտենսիվ կիրառմամբ ցրեցին Ռուսթավելու պողոտայում և հարակից տարածքներում մնացած ցուցարարներին։ Շատերը ստիպված լքեցին տարածքը, սակայն բախումները…
Կանադան պատժամիջոցներ է սահմանում Վրաստանի պաշտոնյաների նկատմամբ՝ Մերձբալթյան երկրների օրինակով
Կանադան Մերձբալթյան երկրների օրինակով պատժամիջոցներ է սահմանում Վրաստանի բարձրաստիճան պաշտոնյաների և կազմակերպությունների նկատմամբ։ Այս մասին հայտարարել է Կանադայի արտաքին գործերի նախարար Մելանի Ժոլին՝ Բալթյան երկրների արտգործնախարարների հետ համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ։ Ժոլին շեշտել է, որ Կանադան կանգնած է վրաց ժողովրդի կողքին և խիստ մտահոգված է Ռուսաստանից Վրաստանում իրականացվող գործողություններով։ «Մենք կհետևենք Բալթյան երկրների օրինակին և…
Բողոքի ալիք Թբիլիսիում, դեկտեմբերի 1․ արցունքաբեր գազ, ձերբակալություններ և քաղաքական լարվածություն
Թբիլիսին վերածվել է քաղաքական լարվածության կենտրոնի՝ հնչեղ բողոքի ցույցերով, արցունքաբեր գազով և ձերբակալություններով: Բողոքի ակցիաները, որոնք սկսվել էին որպես տեղային հավաքներ, վերաճել են բազմակողմ շարժման՝ ընդգրկելով Ռուսթավելու պողոտան, Չավճավաձեի պողոտան և բազմաթիվ այլ տարածքներ։ Նոյեմբերի 30-ից դեկտեմբերի 1-ը Վրաստանի խորհրդարանի մոտ բախումներ տեղի ունեցան ցուցարարների և ոստիկանության միջև։ Չնայած ոստիկանության կողմից ջրային թնդանոթների և արցունքաբեր…
Վրաստանի տեղը միացյալ Եվրոպայում է. Լեհաստանի նախագահ Անջեյ Դուդա
Լեհաստանի նախագահ Անջեյ Դուդան կոչ է արել Վրաստանի կառավարությանը վերանայել ԵՄ-ին միացման բանակցությունների կասեցման որոշումը, որը հարուցել է զանգվածային բողոքի ցույցեր և խորացրել քաղաքական ճգնաժամի վտանգը։ Շաբաթ օրը նախագահ Դուդան հեռախոսազրույց է ունեցել Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլիի հետ՝ քննարկելով Վրաստանում ստեղծված իրավիճակը։ Վրացական կառավարության որոշումը՝ մինչև 2028 թվականը կասեցնել ԵՄ-ին միացման բանակցությունները, առաջացրել է լուրջ…
Ցույցեր Վրաստանում, նոյեմբերի 30-ին․ ԵՄ ինտեգրման հետաձգումը լարում է իրավիճակը
Թբիլիսիի Ռուսթավելու պողոտայում երրորդ օրը շարունակվող ցույցերը վերաճել են լուրջ բախումների՝ ընդդեմ «Վրացական երազանք» (ՎԵ) կուսակցության՝ ԵՄ-ին միանալու բանակցությունները 2028 թվականով հետաձգելու որոշման։ Կառավարության այս քաղաքական շրջադարձը դարձել է տեղական և միջազգային շրջանակների քննադատության առարկա՝ ընդգծելով երկրի ներսում խորացող դժգոհությունը։ Շաբաթ երեկոյան ցուցարարները բարիկադներ են կառուցել Ռուսթավելու պողոտայում և այրել «Վրացական երազանքի» հիմնադիր Բիձինա Իվանիշվիլու…












