Տաթեւիկ Ռեւազյան
«Հրապարակ» օրաթերթը գրում է․ «Երեկ Տիգրան Ավինյանն իր էջում լուսանկար է հրապարակել և գրել, որ Սևանի ափին, Նկարիչների միության հանգստյան տանը Քաղավիացիայի կոմիտեի նախագահ Տաթևիկ Ռևազյանի հետ հանդիպել է իռլանդական Ryanair ընկերության նախագահի տեղակալի և ուղղությունների զարգացման գծով ղեկավարի հետ, քննարկել են «ընկերության՝ Հայաստան հնարավոր մուտքի հետ կապված հարցեր»։ Փաստորեն, մի ընկերության հրավիրում են Հայաստան,…
«Հրապարակ»-ը գրում է. «Մեր տեղեկություններով, օրեր առաջ հրաժարականի դիմում է ներկայացրել Քաղավիացիայի կոմիտեի թռիչքային պիտանիության վարչության պետ Վահրամ Սայադյանը: Մեզ ասացին, որ նա ոլորտի բացառիկ մասնագետ է, և այս բացը լրացնելը համարյա անհնար է լինելու: Մեր աղբյուրների փոխանցմամբ՝ Սայադյանը ցանկացել է հեռանալ դեռ այն օրվանից, երբ կոմիտեի ղեկավար նշանակվեց Տաթևիկ Ռևազյանը, սակայն նրան ամեն գնով…
ՀՀ քաղաքաշինության կոմիտեի նախագահ Վահագն Վերմիշյանը հանդիպել է ՀՀ քաղաքացիական ավիացիայի կոմիտեի նախագահ Տաթևիկ Ռևազյանի հետ: Այս մասին տեղեկացնում են ՀՀ քաղաքաշինության կոմիտեից: «Զվարթնոց» օդանավակայանի ընդլայնման մասին քննարկմանը մասնակցել են նաև քաղաքաշինության կոմիտեի նախագահի խորհրդականներ Արմեն Մինասյանը, Արամ Բաբաջանյանը և ֆրանսահայ ճարտարապետ Արա Թաջիրյանը:
Լրատվամիջոցների կողմից տարածված տեղեկությունը, թե իբր Քաղաքացիական ավիացիայի կոմիտեի նախագահ Տաթևիկ Ռևազյանը խոչընդոտում է ռուսական «Պոբեդա» ավիաընկերությանը չվերթ իրականացնել Երևան, չի համապատասխանում իրականությանը։ Այս կապակցությամբ կոմիտեն հայտնում է, որ ռուսական «Պոբեդա» ավիաընկերության կողմից դեպի Երևան թռիչքներ իրականացնելու համար որևէ հայտ չի ստացել: ՌԴ ավիացիոն իշխանություններից դիվանագիտական ուղիներով չի ստացվել նաև ավիաընկերության նշանակումը Ռուսաստանի որևէ քաղաքից…
«Պարզվում է՝ Հայաստանից «Պոբեդա» ավիաընկերության դուրս գալը կապ չունի այն պատճառի հետ, որը շրջանառվում է: Հիշեցնենք. հրապարակված պատճառն այն է, որ ինքնաթիռներն ավիակերոսինը պարբերաբար լիարժեք բանակով չեն ստացել: Իրականում պատճառները մի քանիսն են, բայց ամենակարևորն այն է, որ Տաթևիկ Ռևազյանը ցանկանում է այլ լոուքոսթերներ բերել Երևան, այլ ոչ թե Գյումրի: ժամանակին որոշում էր կայացվել, որ…
Հայաստանի կառավարական պատվիրակությունը օգոստոսի 10-14-ը Թուրքմենստանում կմասնակցի առաջին Կասպյան տնտեսական համաժողովին: Պատվիրակությունը կգլխավորի փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը: Պատվիրակության կազմում կլինեն նաև Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Հակոբ Վարդանյանը, Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի տեղակալ Գեղամ Վարդանյանը, Էկոնոմիկայի փոխնախարար Ավագ Ավանեսյանը, Քաղաքացիական ավիացիայի կոմիտեի նախագահ Տաթևիկ Ռևազյանը:
Հուլիսի 15-ին լրագրողների հետ զրույցի ընթացքում ՀՀ քաղավիացիայի կոմիտեի նախագահ Տաթևիկ Ռևազյանը անդրադարձավ Հայաստան նոր ավիաուղիներ բերելու ուղղությամբ արվող քայլերի մասին: «Մենք օրենքի փոփոխության առաջարկ ենք անելու՝ օդի փողի հետ կապված, ամենամեծ խոչընդոտներից է, որ սակագներն են բարձր, 10 հազար դրամը փոքր գումար չէ: Ժամանակ է պետք այդ շուկան կառուցելու համար: Մեզ պարզ ասել են՝…
Հուլիսի 15-ին ՀՀ քաղաքացիական ավիացիայի կոմիտեի նախագահ Տաթևիկ Ռևազյանը լրագրողների հետ զրույցում անդրադարձավ փոքր ավիացիայի հետ կապված զարգացումներին: Նա նշեց՝ արդեն 2 փոքր օդանավ են գրանցել, օդապարիկ էլ, այսինքն՝ փոքր ավիացիայի զարգացման ուղղությամբ առաջին քայլերը սկսվել են, թեպետ դեռ շատ խնդիրներ ունեն: «Մեր ավիացիան սովոր չի եղել փոքր ավիացիայով զբաղվել, հիմա փորձում ենք հեշտացնել գրանցման…
Հուլիսի 15-ին լրագրողների հետ զրույցի ժամանակ Քաղավիացիայի կոմիտեի նախագահ Տաթևիկ Ռևազյանը, անդրադարձավ նաև ԼՀԿ պատգամավոր Էդմոն Մարուքյանի հայտարարությանը, ով ֆեյսբուքյան իր էջում ուղիղ եթերի ժամանակ, խոսելով Գյումրիում ռուսական չվերթների թվաքանակի ավելացման անհրաժեշտության մասին, կոչ էր արել «Քաղավիացիայի պետ սիրուն աղջկան և մեր փայլուն աշխատող Կառավարությանը այս օրերի ընթացքում շատ արագ միջոցներ ձեռնարկեն և այդ խնդիրը…
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյան որոշմամբ՝ ՀՀ քաղաքացիական ավիացիայի կոմիտեի նախագահ Տաթևիկ Ռևազյանը կգործուղվի Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորություն, Բելգիայի Թագավորություն և Ռումինիա։ «Համաձայն «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 5-րդ մասի` 1. Հայաստանի Հանրապետության քաղաքացիական ավիացիայի կոմիտեի նախագահ Տաթևիկ Ռևազյանին 2019 թվականի հունիսի 10-11-ը գործուղել Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային…