տաճար
Ստեփանակերտի Աստվածամոր Սուրբ Հովանի Մայր տաճարի օծման հանդիսավոր արարողություն
Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը երկրի բարձրագույն ղեկավարության ուղեկցությամբ ապրիլի 7-ին մասնակցել է մայրաքաղաք Ստեփանակերտի Աստվածամոր Սուրբ Հովանի Մայր տաճարի օծման հանդիսավոր արարողությանը: Միջոցառմանը ներկա էին Ամենայն Հայոց Կաթողիկոս Ն.Ս.Օ.Տ.Տ Գարեգին Բ-ն, Արցախի տարբեր բնակավայրերից ժամանած բազմաթիվ մարդիկ, ներկայացուցիչներ Հայաստանի Հանրապետությունից եւ Սփյուռքից, հյուրեր արտերկրից: Հայտնում է ԱՀ նախագահի պաշտոնական կայքը։
Հնդկաստանում 11 մարդ մահացել է տաճարում բրինձ համտեսելուց հետո
Հնդկաստանում տաճարում արարողության ընթացքում բրինձ ուտելուց հետո մահացել է 11 մարդ, փոխանցում է BBC News-ը: Մոտ 70 մարդ հիվանդանոցում է հայտնվել, երբ Կարնատակա նահանգի հարավում արարողության ժամանակ տրված ուտելիքից համտեսել է: Գործակալությանը տեղական ոստիկանության ներկայացուցիչը հայտնել է, որ տասնյակ տուժածներ կրիտիկական վիճակում են: Տեղի ունեցածի հետ կապված կալանավորվել է 2 մարդ: Առողջապահության գերատեսչության ներկայացուցչի կարծիքով՝…


