տանկեր
Հակառակորդի կորուստները վերջին տվյալներով` խոցվել է ևս 11 ԱԹՍ, 2 ՏՕՍ, 12 զրահատեխնիկա, կա 75 զոհ
Հակառակորդի կորուստների վերաբերյալ վերջին տվյալներով խոցվել է ևս 11 ԱԹՍ, 2 ՏՕՍ, 12 զրահատեխնիկա, կա 75 զոհ: Այս մասին հայտնում են Հայկական միասնական տեղեկատվական հարթակից:
Հադրութը գտնվում է մեր ԶՈւ լիարժեք հսկողության տակ․ Արծրուն Հովհաննիսյան
Քիչ առաջ ասուլիսի ժամանակ ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը հայտարարեց, որ Այսօր վաղ առավոտյան ադրբեջանական ԶՈւ-երը նորից սկսել են մարտական գործողությունները: «Մոսկվայում ձեռք բերած պայմանավորվածությունները բացարձակ չի կատարել և չի էլ պատրաստվել կատարել: Ղեկավարության հայտարարությունը, որ պատրաստ է եղել կատարելու, լիովին կեղծիք է: Ինչ-ինչ պատճառներով փորձում են ապակայունացնել իրավիճակը և սանձազերծել մարտական գործողություններ»,- հայտնեց Արծրուն Հովհաննիսյանը։ ՊՆ…
Երբ մեր տանկերին դրոշներով ու մեծ ոգևորությամբ դիմավորում է ադրբեջանական շփոթված զորքը
Երբ մեր տանկերին դրոշներով ու մեծ ոգևորությամբ դիմավորում է ադրբեջանական շփոթված զորքը։ Ալլահն անգամ չփրկեց։ Այս մասին Facebook-ի իր էջում գրել է ԱՀ նախագահի մամուլի խոսնակ Վահրամ Պողոսյանը։ https://www.facebook.com/102006298347932/posts/104345744780654/
Հերոսական դրվագներ տանկային մարտերից
ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Շուշաննա Ստեփանյանը Facebook-ի իր էջում գրել է․ «Հոկտեմբերի 2-ին ՊԲ պաշտպանության գոտու ուղղությամբ հակառակորդի հարձակման ժամանակ մարտկոցի հրամանատար, կապիտան Գեղամ Մարտիկի Մարտիրոսյանը, ճիշտ գնահատելով իրավիճակն ու գրոհի ուղղությունը, անվրեպ կրակոցով խոցել է հակառակորդի յոթ տանկ` ստիպելով վերջիններիս խուճապահար նահանջել: Հոկտեմբերի 2-ին ՊԲ պաշտպանության գոտու հատվածում հակառակորդի հարձակման ժամանակ ջոկի հրամանատար, կրտսեր…
Ընկերներս այսօր խոցել են թշնամու 1 զրահատեխնիկա, իսկ 3-ն առգրավել․ ԱՀ նախագահ (ՏԵՍԱՆՅՈւԹ)
ԱՀ նախագահ Արայիկ Հարությունյանը Facebook-ի էջում տեսանյութ է հրապարակել և կից գրառում կատարել։ «Ընկերներս այսօր խոցել են թշնամու 1 զրահատեխնիկա, իսկ 3-ն առգրավել Հարգելի ՛ հայրենակիցներ Տեսանյութն այսօր առաջնագծում մեր ունեցած հերթական հաջողության մասին է: Մարտական ընկերներս` Գեղամը, Էդիկը, Արմենը և Ռուբիկը (Լյուպիտան), ովքեր մասնակցել են Արցախյան առաջին պատերազմին, 2016թ.-ի ապրիլյանին, մեր մյուս տղաների օգնությամբ…
Արցախի ՊԲ հրամանատարը դատապարտում է թուրքական F-16-ի կողմից ՀՀ Զինված ուժերի ինքնաթիռի խոցումը
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Արցախի Պաշտպանության բանակի հրամանատար Ջալալ Հարությունյանը դատապարտում է սեպտեմբերի 29-ի առավոտյան Հայաստանի տարածքում թուրքական F-16-ի կողմից ՀՀ Զինված ուժերի ինքնաթիռի խոցումը: «Արմենպրես»-ի հարցին ի պատասխան, թե ինչպես է ՊԲ հրամանատարը մեկնաբանում թուրքական F-16-ի կողմից ՀՀ տարածքում ՀՀ զինված ուժերին պատկանող ինքնաթիռի խոցումը, Հարությունյանը նշեց, որ արարքը դատապարտելի է, իսկ ՊԲ-ն դիմելու է անհրաժեշտ ինքնպաշտպանական…
Հակառակորդի տանկերի խոցումը (ՏԵՍԱՆՅՈւԹ)
Հայկական միասնական տեղեկատվական կենտրոնը տեսանյութ է հրապարակել Facebook-ում: Տեսանյութում կարող եք տեսնել, թե ինչպես է հայկական բանակը խոցում հակառակորդի տանկերը: https://www.facebook.com/ArmenianUnifiedInfoCenter/videos/251706759526909
Ադրբեջանական կողմը տեղափոխում է խոցված տանկերը (ԼՈւՍԱՆԿԱՐՆԵՐ)
Մարտական գործողություններից հետո ադրբեջանական կողմը տեղափոխում է իր խոցված զրահատեխնիկան, մասնավորապես՝ 3 տանկ: Հիշեցնենք, որ կողմերի ցամաքային սարքավորումների հաստատված կորուստները հայտնի են. Հայաստանը կորցրել է մեկ հրշեջ մեքենա, իսկ Ադրբեջանը` 3 տանկ: լուսանկարները – banak.info
Ադրբեջանի բանակը լայնածավալ մարտավարական զորավարժություններ է անցկացնելու
Մայիսի 18-ից 22-ը ադրբեջանական բանակը պլանավորում է լայնածավալ օպերատիվ մարտավարական զորավարժություններ անցկացնել: Երկրի պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունը հայտնում է, որ զորավարժություններին կմասնակցի մինչև 10.000 զինծառայող, շուրջ 120 միավոր տանկ և զրահատեխնիկա, տարբեր տրամաչափի մինչև 200 հրթիռահրետանային համալիր, բազմակի հրթիռային համակարգեր և ականանետեր, բանակի և առաջնային ավիացիայի մինչև 30 միավոր, ինչպես նաև տարբեր նպատակների անօդաչու թռչող…
Ուկրաինայի անվտանգության ծառայությունը ռուսական լցանավ է կալանավորել
Ուկրաինայի անվտանգության ծառայությունը Զինվորական դատախազության հետ մեկտեղ կալանավորել են ռուսական Neyma լցանավը Կերչի նեղուցում ուկրաինական նավերի արգելափակման համար: Այս պահին գործակալությունը պատրաստվում է հայց ներկայացնել դատարան՝ այն ձերբակալելու համար: Այս մասին տեղեկանում ենք Ուկրաինայի անվտանգության ծառայության Facebook-ի էջից: Նշվում է, որ նավը ճանաչվել է որպես նյութական ապացույց: https://www.facebook.com/SecurSerUkraine/photos/a.1539443172952349/2438495979713726/?type=3&theater
Թուրքիայում հրդեհվել են Ադրբեջանի վարձակալած տանկերը․ կան զոհեր
Թուրքիայի Իզմիր քաղաքի նավահանգստում պայթել ու հրդեհվել է ադրբեջանական պետական նավթարդյունաբերական ընկերության՝ ՍՈԿԱՐ-ի վարձակալած տանկերը, որով պետք է տեղափոխվեր Ադրբեջանում արդյունահանված հեղուկ գազ։ Այս մասին հայտնում են թուրքական լրատվամիջոցները։ Պատահարի հետևանքով մահացել է առնվազն 2 նավաստի, ևս 14 անձ ստացել է վնասվածքներ։ Նավաստիներից 15-ը եղել են իտալացիներ (նավը նավարկում է հենց Իտալիայի դրոշի ներքո), ևս…
Բոլթոնը ԱՄԷ-ում տանկերների վրա հարձակումը կապում է Իրանի հետ
ԱՄԷ-ում տանկերների վրա հարձակվելու համար կարող էին օգտագործվել իրանական ականները։ Այսպիսի կարծիք է հայտնել ԱՄՆ նախագահի` ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջոն Բոլթոնը։ Այս մասին հաղորդում է Reuters գործակալությունը: Նրա խոսքերով` ԱՄՆ-ն փորձում է ողջամտորեն արձագանքել Պարսից ծոցի տարածաշրջանում Իրանի «հնարքներին»: Նա նաև հավելել է, որ ԱՄՆ-ն կոշտ կերպով կպատասխանի տարածաշրջանում Իրանի գործողություններին:
Ադրբեջանական զինուժը լայնամասշտաբ զորավարժություններ է անցկացնում
Ադրբեջանական բանակը լայնամասշտաբ զորավարժություններ է անցկացնում, որոնց մասնակցում են անձնակազմի մինչեւ 10 հազար զինծառայողներ, մինչեւ 500 միավոր տանկեր, զրահատեխնիկա, այդ թվում՝ ավտոմեքենաներ և հատուկ տեխնիկա, մինչեւ 300 տարբեր տրամաչափի հրթիռա-հրետանային կայանքներ, համազարկի կրակի և ականանետերի ռեակտիվ համակարգեր, մինչև 20 միավոր տարբեր նշանակության բանակային և ճակատային ավիացիա: «Զորավարժությունների ընթացքում զորքերն իրականացնում են հարձակողական գործողությունների, մի քանի…
Իսրայելի բանակի տանկերը գրոհել են պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժման երկու հենակետ
Իսրայելի բանակի տանկերը գրոհել են պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժման երկու հենակետ: Այդ մասին հայտնում է Газета.ру-ն` Իսրայելի ՊՆ թվիթերյան էջին հղումով: Ըստ իսրայելցի զինվորների` պաղեստինցիները ռումբ են նետել սահմանից այն կողմ, ինչի հետևանքով վիրավորվել է Իսրայելի բանակի զինվորներից մեկը: Իսրայելի զինվորները, ի պատասխան, գրոհել են ՀԱՄԱՍ-ի հենակետերը: Զոհերի ու վիրավորների մասին ներկա պահին տեղեկություններ չկան:













