Տաջիկստան

  • Անընդունելի է երկրների կողմից ահաբեկչական կազմավորումների օգտագործումը․ Փաշինյան

    Անընդունելի է երկրների կողմից ահաբեկչական կազմավորումների օգտագործումը․ Փաշինյան

    ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության և Շանհայի համագործակցության կազմակերպության համատեղ նիստում ասել է, որ Հայաստանը խիստ շահագրգռված է ՀԱՊԿ և Շանհայի համագործակցության կազմակերպության տարածաշրջաններում միջազգային ահաբեկչության սպառնալիքի արդյունավետ զսպմամբ, անընդունելի է համարում առանձին երկրների կողմից ահաբեկչական կազմավորումների օգտագործումը որոշակի ռազմաքաղաքական նպատակների հասնելու համար: Փաշինյանը նախ շնորհավորեց ներկաներին Շանհայի համագործակցության կազմակերպության 20- ամյակի…

  • ՀԱՊԿ հավաքական ուժերի ներուժն անհրաժեշտ է արդիականացնել, համալրել անօդաչու կազմավորումներով․ Փաշինյան

    ՀԱՊԿ հավաքական ուժերի ներուժն անհրաժեշտ է արդիականացնել, համալրել անօդաչու կազմավորումներով․ Փաշինյան

    Սեպտեմբերի 16-ին կառավարության կայքից տեղեկանում ենք, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Դուշանբեում մասնակցել է ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի նիստին, որին մասնակցել են նաև Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն, Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը, Տաջիկստանի նախագահ Էմոմալի Ռահմոնը, Ղրղզստանի նախագահ Սադիր Ժապարովը, ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասը: Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը նիստին մասնակցել է հեռավար կարգով: Օրակարգում ընդգրկված հարցերը…

  • ԱԽ քարտուղար Գրիգորյանը 4 օրով կայցելի Տաջիկստան

    ԱԽ քարտուղար Գրիգորյանը 4 օրով կայցելի Տաջիկստան

    ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը քառօրյա այցով կլինի Տաջիկստանի մայրաքաղաք Դուշանբեում։ Այս մասին տեղեկանում ենք ՀՀ անվտանգության խորհրդի գրասենյակից։ Այցը մեկնարկելու է սեպտեմբերի 14-ին և ավարտվի սեպտեմբերի 17-ին։ Նա մասնակցելու է ՀԱՊԿ արտաքին գործերի նախարարների խորհրդի, պաշտպանության նախարարների խորհրդի և անվտանգության խորհուրդների քարտուղարների կոմիտեի համատեղ նիստին։ Նշվում է, որ այցի ընթացքում Գրիգորյանը նաև երկկողմ…

  • Թալիբները վերահսկողության տակ են վերցրել Տաջիկստանի ու Ուզբեկստանի հետ սահմանները․ Շոյգու

    Թալիբները վերահսկողության տակ են վերցրել Տաջիկստանի ու Ուզբեկստանի հետ սահմանները․ Շոյգու

    «Թալիբան» ծայրահեղական շարժման գրոհայինները վերահսկողության տակ են վերցրել Տաջիկստանի ու Ուզբեկստանի հետ սահմանները։ Այս մասին հայտնել է Ռուսաստան ՊՆ ղեկավար Սերգեյ Շոյգուն։ Նա ասել է, որ թալիբները խոստացել են գրոհների չիրականացնել Աֆղանստանին հարևան պետությունների ուղղությամբ։ Շոյգուն նաև հայտնել է, որ ՌԴ-ն օգնում է Կենտրոնական Ասիայի պետություններին արդիականացնել իրենց բանակները, որպեսզի նրանք պատրաստ լինեն դիմակայել Աֆղանստանից…

  • Թալիբները գրավել են Տաջիկստանի հետ սահմանակից քաղաքներից մեկը (ՏԵՍԱՆՅՈւԹ)

    Թալիբները գրավել են Տաջիկստանի հետ սահմանակից քաղաքներից մեկը (ՏԵՍԱՆՅՈւԹ)

    Թալիբան ծայրահեղական խմբավորումը շարունակում է Աֆղանստանում ցնցումներ առաջացնել։ Այս անգամ էլ զինյալները գրավել են Տաջիկստանի հետ սահմանակից Քունդուզ քաղաքը։ Գրավելուց հետո էլ տեսանյութեր են հրապարակել քաղաքից, որտեղ երևում են լքված ոստիկանական բաժանմունքներ ու այլ պետական տարածքներ։ Այս մասին հայտնում է The Guardian-ը։ Նշվում է, որ կառավարական ուժերը նահանջել են Քունդուզից, իսկ քաղաքի բնակիչները մեծ մասը…

  • Փաշինյանին շնորհավորել է Տաջիկստանի նախագահը

    Փաշինյանին շնորհավորել է Տաջիկստանի նախագահը

    Տաջիկստանի նախագահ Էմոմալի Ռահմոնը շնորհավորական ուղերձ է հղել Նիկոլ Փաշինյանին՝ Հայաստանի Հանրապետության վարչապետի պաշտոնում նշանակվելու կապակցությամբ: Այս մասին տեղեկանում ենք ՀՀ վարչապետի պաշտոնական կայքից։ ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը շնորհավորել է Փաշինյանին Լուկաշենկոն նույնպես շնորհավորել է Փաշինյանին «Հարգելի Նիկոլ Վովայի, Խնդրում եմ ընդունեք շնորհավորանքներս Ձեր՝ Հայաստանի Հանրապետության վարչապետի բարձր պաշտոնում նշանակվելու կապակցությամբ: Տաջիկստանը գնահատում է գործընկերային հարաբերությունները…

  • ԱՊՀ կազմակերպություններին վճարված եկամուտների մասին տեղեկություններ պետք է ներկայացվեն ՊԵԿ-ին

    ԱՊՀ կազմակերպություններին վճարված եկամուտների մասին տեղեկություններ պետք է ներկայացվեն ՊԵԿ-ին

    Հուլիսի 28-ին հաղորդագրություն է տարածել է ՀՀ պետական եկամուտների կոմիտեն և հայտնում է, որ հարկային գործակալներն առաջին անգամ պետք է ԱՊՀ մասնակից պետություններում գրանցված կազմակերպություններին վճարված եկամուտների վերաբերյալ որոշ տեղեկություններ ներկայացնեն հարկային մարմին: «Օրենսգրքի համաձայն՝ հարկային գործակալները մինչև յուրաքանչյուր հարկային տարվան հաջորդող հարկային տարվա ապրիլի 20-ը ներառյալ, ՀՀ Հարկային օրենսգրքի 53-րդ հոդվածով սահմանված կարգով, հարկային…

  • Ռուսաստանը, Ուզբեկստանը և Տաջիկստանը զորավարժություններ կանցկացնեն Աֆղանստանի սահմանի մոտ

    Ռուսաստանը, Ուզբեկստանը և Տաջիկստանը զորավարժություններ կանցկացնեն Աֆղանստանի սահմանի մոտ

    Կենտրոնական ռազմական օկրուգի հրամանատար, գեներալ-գնդապետ Ալեքսանդր Լապինը լրագրողների հետ զրույցում հայտնել է, որ Ռուսաստանի, Ուզբեկստանի և Տաջիկստանի զինծառայողների համատեղ զորավարժություններ տեղի կունենան օգոստոսի 5-10-ը Տաջիկստանի Հարբ-Մայդոն զինավարժարանում՝ Աֆղանստանի սահմանից 20 կմ հեռավորության վրա: «Օգոստոսի սկզբին Հարբ-Մեյդոնում մենք կմասնակցենք համատեղ զորավարժություններին՝ Տաջիկստանի և Ուզբեկստանի զինված ուժերի ռազմական ստորաբաժանումների ներգրավմամբ: Զորավարժությունների ընթացքում մենք կմշակենք միացյալ ուժերի կողմից ռազմական…

  • Ուժեղ երկրաշարժ Տաջիկստանում․ կան զոհեր

    Ուժեղ երկրաշարժ Տաջիկստանում․ կան զոհեր

    Ուժեղ երկրաշարժ է տեղի ունեցել Տաջիկստանի Հյուսիսում։ Այս մասին հայտնում է Եվրոպական-միջերկրածովյան սեյսմոլոգիական կենտրոնը։ Նշվում է, որ երկրաշարժի ուժգնությունը եղել է 5,9 մագնիտուդանոց։ Ըստ աղբյուրի՝ էպիկենտրոնը գտնվել է 40 կիլոմետր խորության վրա։ Այս պահին նշվում է 5 զոհերի մասին։

  • ՀԱՊԿ-ն Տաջիկստանում կոլեկտիվ անվտանգության ուժեր ներգրավելու անհրաժեշտություն չի տեսնում

    ՀԱՊԿ-ն Տաջիկստանում կոլեկտիվ անվտանգության ուժեր ներգրավելու անհրաժեշտություն չի տեսնում

    RT-ին տված հարցազրույցի ընթացքում ՀԱՊԿ միասնական շտաբի ղեկավար Անատոլի Սիդորովը նշել է, որ Տաջիկստանին անհրաժեշտ է տեխնիկական աջակցություն, սակայն Աֆղանստանի հետ սահմանին պաշտպանություն իրականացնելու համար ՀԱՊԿ կոլեկտիվ ուժերի ներգրավման անհրաժեշտություն չկա: «Այն բանից, ինչ մենք այստեղ տեսանք և շփվեցինք առաջին դեմքերի, ուժային կառույցների ղեկավարների հետ, եկանք եզրահանգման, որ ներկա դրությամբ ՀԱՊԿ այլ պետություններից ուժերի համալրման անհրաժեշտություն…

  • ՌԴ-ն պատրաստ է ՀԱՊԿ շրջանակներում կատարել իր պարտավորությունները Տաջիկստանի հանդեպ. Լավրով

    ՌԴ-ն պատրաստ է ՀԱՊԿ շրջանակներում կատարել իր պարտավորությունները Տաջիկստանի հանդեպ. Լավրով

    Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը հայտնել է, որ Տաջիկստանի մասով՝ ՀԱՊԿ շրջանակներում Մոսկվայի պարտավորությունների մնում են ուժի մեջ։ Այս մասին հայտնում է Ria-ն։ Լավրովը պատասխանելով տաջիկաաֆղանական սահմանային իրավիճակին ՌԴ արձագանքի վերաբերյալ հարցին, Լավրովը նշել է, որ ՀԱՊԿ քարտուղարության ներկայացուցիչներն արդեն այցելել են սահմանային տարածք։ Այստեղ հետաքրքրական է արձագանքի արագության ու պատրաստակամության չափը՝ կապված Տաջիկստանի…

  • Վաղարշակ Հարությունյանը Տաջիկստանի ՊՆ նախարարին ներկայցրել է հայ-ադրբեջանական սահմանի վիճակը

    Վաղարշակ Հարությունյանը Տաջիկստանի ՊՆ նախարարին ներկայցրել է հայ-ադրբեջանական սահմանի վիճակը

    Մայիսի 24-ին ՀՀ պաշտպանության նախարարի պաշտոնակատար Վաղարշակ Հարությունյանը հեռախոսազրույց է ունեցել Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության պաշտպանության նախարարների խորհրդի քարտուղար, Տաջիկստանի պաշտպանության նախարար, գեներալ-գնդապետ Շերալի Միրզոյի հետ։ Վաղարշակ Հարությունյանը Շերալի Միրզոյին ներկայացրել է հայ-ադրբեջանական սահմանին ստեղծված իրադրությունը։ Զրուցակիցները քննարկել են խնդրի հանգուցալուծման հնարավոր ուղիները։ Երկու երկրների պաշտպանական գերատեսչությունների ղեկավարներն անդրադարձել են նաև պաշտպանական ոլորտում հայ-տաջիկական համագործակցության…

  • ԱԽ քարտուղարը տաջիկ գործընկերոջ հետ զրույցում շեշտել է, որ Ադրբեջանի պահանջները փաստական հիմք չունեն

    ԱԽ քարտուղարը տաջիկ գործընկերոջ հետ զրույցում շեշտել է, որ Ադրբեջանի պահանջները փաստական հիմք չունեն

    Կայացել է ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանի և Տաջիկստանի ԱԽ քարտուղար, ՀԱՊԿ Անվտանգության խորհուրդների քարտուղարների կոմիտեի նախագահ Նասրուլլո Մախմուդզոդայի հեռախոսազրույցը, հայտնում են ՀՀ ԱԽ մամուլի ծառայությունից։ Նշվում է, որ հեռախոսազրույցի ընթացքում Արմեն Գրիգորյանը Նասրուլլո Մախմուդզոդային է ներկայացրել հայ-ադրբեջանական սահմանին տիրող իրավիճակը այս պահին: Մախմուդզոդան կարևորել է հարցի խաղաղ կարգավորումը և պատրաստակամություն հայտնել աջակցել խնդրի…

  • Բայրամովը դիմել է ՀԱՊԿ-ին հայտնելով, որ Հայաստանի դիմումը չունի որևէ հիմնավորում

    Բայրամովը դիմել է ՀԱՊԿ-ին հայտնելով, որ Հայաստանի դիմումը չունի որևէ հիմնավորում

    Ադրբեջանի ԱԳՆ-ն արձագանքել է Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունում (ՀԱՊԿ) Երևանի՝ Հայաստանի տարածքում ադրբեջանական զինված ուժերի դիվերսիոն ներխուժման կապակցությամբ դիմումին: Ադրբեջանի ԱԳՆ նախարար Ջեյխուն Բայրամովը այս դիմումը «հարցը քաղաքականցնելու փորձ» է անվանել: Բայրամովը շտապել է կապնվել Տաջիկստանի ԱԳՆ Սիրոջիդին Մուխրիդինի հետ, որը ներկայում նախագահում է ՀԱՊԿ-ը, և հավաստիացրել, իբրև, «ՀԱՊԿ-ին ուղղված Հայաստանի դիմումը չունի որևէ հիմնավորում»:…

  • Սյունիքում իրավիճակի շուրջ խորհրդակցությունները կլինեն առաջիկա օրերին

    Սյունիքում իրավիճակի շուրջ խորհրդակցությունները կլինեն առաջիկա օրերին

    ՀԱՊԿ մամուլի քարտուղար Վլադիմիր Զայնետդինովը հայտնել է, որ ՀԱՊԿ քարտուղարությունը ծանոթացել է հայ-ադրբեջանական սահմանին տիրող իրավիճակի վերաբերյալ ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի նախագահ, Տաջիկստանի նախագահ Էմոմալի Ռահմոնին ուղղված պաշտոնական ուղերձի հետ։ Այս մասին հայտնում է TASS-ը։ Զայնետդինովի խոսքով՝ ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասը օրվա ընթացքում մի քանի անգամ քննարկումներ է ունեցել Հայաստանի և Տաջիկստանի ԱԳ նախարարների…