ԱԽ քարտուղար Գրիգորյանը 4 օրով կայցելի Տաջիկստան

Հրապարակող՝

Armen Grigoryan

ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը քառօրյա այցով կլինի Տաջիկստանի մայրաքաղաք Դուշանբեում։

Այս մասին տեղեկանում ենք ՀՀ անվտանգության խորհրդի գրասենյակից։

Այցը մեկնարկելու է սեպտեմբերի 14-ին և ավարտվի սեպտեմբերի 17-ին։

Նա մասնակցելու է ՀԱՊԿ արտաքին գործերի նախարարների խորհրդի, պաշտպանության նախարարների խորհրդի և անվտանգության խորհուրդների քարտուղարների կոմիտեի համատեղ նիստին։

Նշվում է, որ այցի ընթացքում Գրիգորյանը նաև երկկողմ հանդիպումներ կունենա։

Ամենաթարմ